Մեր բոլորի հարկերով գնված Սուրեն Պապիկյանի ծառայողական շքեղ ամենագնացը մխրճվել է կայանված մեքենաների մեջ (տեսանյութ) «Մայր Հայաստան» շարժումը ցավակցություն է հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանն ու մեր բարեկամ իրանցի ժողովրդին0 Աննայի հետ «արյունոտ ընթրիք» վայելողներին մի բան է սպասվում․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
29
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների մասին (տեսանյութ) Գյումրիում պարեկների են ծեծել Էստոնիայի վարչապետը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը Մեքենայի մեջ տեղի ունեցածից հետո վնասվածքներով հայտնվել եմ հիվանդանոցում, ձեր վրա որևէ բան չկար. Լևոն Քոչարյանը՝ տուժող բերետավորին Վրաստանի նախագահը կժամանի Հայաստան «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են սահմանամերձ Այգեձոր և Չինարի գյուղերի բնակիչների հետ Ըստ Դոնալդ Թրամփի՝ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը Եվրոպայի անվտանգության գլխավոր պաշտպանողը լինելու է թուրքական բանա՞կը Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Անկարան սպասում է Իրանի թուլացմանը, որպեսզի «լուծի» Հայաստանի խնդիրը Պատերազմ Արցախում
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների մասին (տեսանյութ) Գյումրիում պարեկների են ծեծել «Ադրբեջանի նեոնացիստ ղեկավարությունն էթնիկ զտում է իրականացրել Արցախում»․ Ադրբեջանցիներին չհաջողվեց ընդհատել Էդուարդ Շարմազանովի ելույթը Մոսկվայում (Տեսանյութ) Տպավորիչ է, որ ԼՂ-ն կորցնելուց հետո շարունակում եք մնալ վարչապետ․ էստոնացի լրագրողը՝ Փաշինյանին Էստոնիայի վարչապետը Նիկոլ Փաշինյանին կոչ արեց աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը Մեքենայի մեջ տեղի ունեցածից հետո վնասվածքներով հայտնվել եմ հիվանդանոցում, ձեր վրա որևէ բան չկար. Լևոն Քոչարյանը՝ տուժող բերետավորին «Իրանը փորձում է դիվանագիտական ճանապարհով ազդեցություն գործել Ադրբեջանի վրա և չեզոքացնել «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը»․ Փույա Հոսսեյնի Հայտնի է Իրանի Բանդար Աբբաս քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը Աղոթում եմ, որ թուրքական ազդեցության հանցախմբին ուղղված Ձեր մաղթանքները ծայրից ծայր չիրականանան․ Վահե Սարգսյան «Կրթվելը նորաձև է» նոր աղանդ․ Հրայր Կամենդատյան Վրաստանի նախագահը կժամանի Հայաստան Ժիրինովսկու միջազգային անձնագիրն աճուրդում վաճառվել է 1,1 մլն ռուբլով «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են սահմանամերձ Այգեձոր և Չինարի գյուղերի բնակիչների հետ Ամենայն Հայոց Կաթողիկոսը արգենտինացի իրավաբանների և լրագրողների հետ քննարկել է հայ գերիների հարցը Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է. Փեզեշքիանը՝ Ալիևին Ըստ Դոնալդ Թրամփի՝ Զելենսկին պատրաստ է հրաժարվել Ղրիմից Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը Իրանի նախագահը ժամանել է Բաքու Երևանում կրկին երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Երևանում տղամարդը լվացք փռելիս 5-րդ հարկից ընկել է և տեղափոխվել հիվանդանոց Բաքվում ընթանում է Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը Երևանում կառավարման «խոր» ճգնաժամը շարունակվում է Տիգրան Ավինյա՛ն, ինպե՞ս կարող եք Աջափնյակի մետրոյից խոսել,եթե փոսալցում չեք կարողանում անել (տեսանյութ) Մեր բոլորի հարկերով գնված Սուրեն Պապիկյանի ծառայողական շքեղ ամենագնացը մխրճվել է կայանված մեքենաների մեջ (տեսանյութ) Չարբախ թաղամաս, Շիրակի փողոց. բազկաթոռով փոսն են ծածկել ՀՀ ՊՆ-ն կրկին հերքում է․ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը Եվրոպայի անվտանգության գլխավոր պաշտպանողը լինելու է թուրքական բանա՞կը Ողբերգական դեպք՝ Օշականում. Քասախ գետից փրկարարները դուրս են բերել 4-ամյա տղայի մարմինը Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Անկարան սպասում է Իրանի թուլացմանը, որպեսզի «լուծի» Հայաստանի խնդիրը Իրանն իր տարածքով ճանապարհ է տրամադրում Ադրբեջանին դեպի Նախիջևան. Փեզեշքիանը՝ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին

Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. շատ կարևոր է եղած տեխնիկայի արդիականացումը

«Փաստ» օրաթերթը ներկայացնում է «Новый оборонный заказ. Стратегии» ամսագրի գլխավոր խմբագիր, ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանի տեսակետը. «Երեկ լրացավ ապրիլյան պատերազմի պաշտոնական ավարտի մեկ տարին: Ռազմական գործողություններն սկսվեցին ապրիլի 2–ի գիշերը և պաշտոնապես ավարտվեցին ապրիլի 5–ին` Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԳՇ պետերի հանդիպման ընթացքում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության արդյունքում: Կարճ տևած գործողությունները, որոնք, սակայն, հանգեցրին լուրջ թվով զոհերի` մոտ 100 հոգի հայկական կողմից և առնվազն 300–400 հոգի ադրբեջանական կողմից, քիչ բան փոխեցին քարտեզի վրա: Հայկական կողմի պաշտոնական տվյալով`ադրբեջանական զորքերին հաջողվեց գրավել 800 հա տարածք, իսկ ԼՂ ՊԲ որոշ աղբյուրների համաձայն` ընդամենը 350 հա (550 հա` չեզոք գոտու տարածքը ներառյալ): Ադրբեջանական բանակը կարողացավ հաջողությունների հասնել հիմնականում առաջին օրը, երբ գործեց անսպասելիության գործոնը:

Մեր ժամկետային զինծառայողների դեմ դուրս բերվեցին նրանց թիվը մի քանի անգամ գերազանցող հատուկ ջոկատայիններ: Ադրբեջանցիները կարողացան մտնել Թալիշ գյուղը, որը շփման գծից գտնվում էր 2,5 կմ հեռավորության վրա: Բայց այդ հաջողությունը երկար չտևեց` ադրբեջանական հատուկ ջոկատն ամբողջությամբ հայտնվեց շրջափակման մեջ, նրանց, ում հաջողվեց ողջ մնալ, զոհվեցին հետդարձի ճանապարհին` պայթելով ականապատված դաշտերում: Հետագա մի քանի օրում նրանք կորցրին առաջին օրը գրաված հենակետերի մեծ մասը: Արդյունքում հյուսիսային ուղղությամբ ոչ մի իրական հաջողություն չունեցան: Թեպետ այն պատճառով, որ մեկ հենակետ, այնուամենայնիվ, մնաց նրանց հսկողության տակ, հենակետ, որը գտնվում է ուղիղ Թալիշի բարձունքում, հիմա այդ բնակավայրում ապրելն անվտանգ չէ և այն փաստացի վերածվում է ռազմական բազայի: Հարավային ուղղությամբ ադրբեջանցիները կարողացան հասնել որոշակի հաջողության` գրավեցին Լելե–թեփե բարձունքը: Այդ ուղղությամբ նետելով իր բոլոր ուժերը` Բաքուն կարողացավ պահել այն: Ինչ վերաբերում է կոնկրետ այդ կետին, ապա այն ունի մարտավարական նշանակություն, քանի որ բարդացնում է մերձակա հայկական հենակետերի մատակարարումը, սակայն ռազմավարական նշանակություն Լելե–թեփեի գրավումը չունի: Մյուսը: Բաքուն ծրագրել էր իր գլխավոր հարվածը հասցնել Աղդամի ուղղությամբ, որտեղ համեմատաբար հարթ տարածք է, իսկ մինչև Ստեփանակերտ ընդամենը 30 կմ է: Բայց հայկական հետախուզությունը կարողացավ բացահայտել հակառակորդի ծրագիրը և հասցրեց հրետանային հակահարված` ոչնչացնելով առնվազն 3 տանկ և շուրջ 200 զինծառայող: Դա տեղի ունեցավ ապրիլի 4–ի երեկոյան` պաշտոնական հաշտության համաձայնությունից 1 օր առաջ:

Այս անհաջողությունը, նաև` մյուս ուղղություններով առաջխաղացման բացակայությունը և բազմաթիվ զոհերը Բաքվին ստիպեցին դադարեցնել ռազմական գործողությունները` փաստացի չկատարելով նախապես ծրագրված որևէ խնդիր: Ապրիլյան պատերազմն ազդակ հանդիսացավ վերազինելու և հագեցնելու առաջնագիծը: Բացթողում, որը մեծապես նպաստեց առաջին օրվա ադրբեջանցիների հաջողությանը: Առաջին խնդիրներից մեկը գիշերային մարտ վարելու համար անհրաժեշտ սարքավորումների բացակայությունն էր:

Անցել է մեկ տարի, ու բոլոր հենակետերն արդեն հագեցվել են ջերմատես կամ գիշերային նշանառության սարքերով, իսկ բուն շփման գծում տեղադրվել են հզոր տեսախցիկներ, որոնք կարողանում են բազմակի անգամ մեծացնել պատկերը և ունեն ջերմատեսի գործառույթներ: Առաջնագծի նման հագեցումը տվեց իր դրական արդյունքը` ադրբեջանական բանակի դիվերսիոն փորձերը մեկը մյուսի հետևից տապալվում են, իսկ ԼՂ տարածք ներխուժելու վերջին փորձի ժամանակ (փետրվարի 25–ին) գրեթե ամբողջ խումբը հայտնվեց թակարդում և ոչնչացվեց, իսկ տեղի ունեցածը արձանագրվեց ինչպես տեսախցիկներով, այնպես էլ ԱԹՍ–ներով: Զարգացավ ևս մեկ կարևոր ուղղություն` մեծապես ավելացավ ԱԹՍ–ների թիվը:

Ընդ որում մեծացավ նաև ինքնաթիռային տիպի ԱԹՍ–ների թիվը, ինչպես օրինակ X–55–երը, որոնք իրենց լավ են դրսևորել նաև պատերազմի ժամանակ: Կարևոր է նաև հետախուզական նշանակության ԱԹՍ–ների ներդրումը, որոնք ունեն գործողության մեծ տրամագիծ (100–200 կմ) և լավ պաշտպանվածություն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներից: Ինչ վերաբերում է ծանր սպառազինությանը, ապա Հայաստանի անկախության 25–ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրվեցին մի շարք համակարգեր, որոնք էապես փոխում են ուժերի դասավորվածությունը: Խոսքը «Իսկանդեր», «Սմերչ», «ԲՈՒԿ», «Ինֆաունա» համակարգերի մասին է:

Բնականաբար, այս մատակարարումները նվազեցնում են նոր էքսկալացիայի հավանականությունը, բայց ամեն դեպքում այն բացառել չի կարելի: Ուստի անհրաժեշտ է շարունակել այդ գործընթացը, ընդ որում խոսքը միայն գնումների մասին չէ: Շատ կարևոր է եղած տեխնիկայի արդիականացումը: Անցած տարվա աշնանը տեղեկատվություն շրջանառվեց, որ հայկական կողմի մոտ եղած Т–72 տանկերը արդիականացվելու են մինչև Т–72Б3М մակարդակ: Ընդ որում, արդիականացումը պետք է լիներ Հայաստանի տարածքում` «Уралвагонзавод»–ի հետ համատեղ: Սակայն դրանից հետո այս թեման այլևս չի արծարծվել: Ինչ էլ լինի, այս խնդիրը մնում է օրակարգում:

Մանրամասները` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan