Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Ընտրություններում հաջողության հասնելու համար
18
Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ինչու է ՔՊ-ն դարձել համր ձուկ (տեսանյութ) Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին Ալեն Սիմոնյանի կամակատարը, մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից․ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ՊՊԾ-ն փորձում էր դուրս հանել ԱԺ-ից Այդ աբսուրդը պետք է ամբողջ դատական նիստերով գնա՞․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին Առաջիկա ընտրություններում Թուրքիայի պաշտոնական թեկնածուն Փաշինյանն է Պատերազմ Արցախում
«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան Մեկ օրում 20 հազար դոլար ստանալը ժողովո՞ւրդն է որոշել. Լիա Սարգսյան Ֆիդանն աջակցում է ոչ թե Փաշինյանին, այլ այն գործին, որը նա անում է. Հայկ Նահապետյան Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս «Այս դատավորն ամոթ ունի՞»․ Գագիկ Համբարյան Թուրքիան Հայաստանում ունի և՛ գործակալներ, և՛ վարչապետի թեկնածու․ «Կարճ ասած» Ո՞ւմ դեմ է պայքարում Փաշինյանը. Կտրիճ Ներսիսյան անունով մարդ չկա ՀՀ-ում Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Աբրահամյան Թրամփն առավելագույնը պահանջելով՝ փորձում է ստանալ գոնե նվազագույնը. քաղաքագետ Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Արման Վոլոդիայի Սարոյանը ցանկանում է դառնալ Մասյացոտն թեմի առաջնորդ. աննախադեպ պատմություն նիկոլի Հայաստանում. Մանուկյան Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հրաչյա Ռոստոմյանը «Առաջարկ Հայաստանին» նախագծին ներկայացրել է սպորտի զարգացման 14 տարվա ռազմավարություն Բոլոր ինստիտուտների փոխարեն որոշում է մեկ անձ՝ սա ամենամեծ վտանգն է․ ահազանգ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը. չպատասխանե՛ք Թեհրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի փլուզմանն ուղղված անկարգություններ կազմակերպելու մեջ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առատաձեռն կաշառք բաժանում․ Իշխան Սաղաթելյան Վեհափառ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ․ փաստաբան Իրանի կտրուկ հայտարարությունն աննախադեպ էր Հայաստանի համար. Փույա Հոսեյնի

Դիլետանտության և հիպոթետիկության խառնուրդը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «2018 թվականի իշխանափոխությունցի հետո Հայաստանում գործ ենք ունենում մասնագիտական համահարթեցման հետ, քանի որ փորձագիտական կարծիքներն ու դիտարկումները կորցրել են իրենց նշանակությունը, իսկ դիլետանտները դարձել են կարծիք թելադրողներ։ Դրա արդյունքում է նաև, որ գլխավորապես մակերեսային ու ոչ հիմնավոր պատկերացումներ ունեցող, տվ յալ ոլորտի հետ կապ չունեցող «փորձագետները» փորձում են այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որոնց արդյունավետությունը միանգամից բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս։ Խնդիրները հատկապես տեսանելի են կրթության ոլորտում։ Արդեն 5 տարի է, ինչ իշխանությունները խոսում են կրթության ոլորտում բարեփոխումների մասին, բայց փորձը ցույց է տալիս, որ Փաշինյանի կառավարման օրոք կրթական ոլորտում եղած խնդիրները ոչ միայն չեն լուծվել, այլև ավելի են սրվել։ Ավելին, տպավորություն կա, որ համակարգը քանդելու հետևողական ծրագիր է իրականացվում:
Բայց ամեն ինչ հերթով: Նախ՝ միասնական քննությունների ժամանակ դիմորդների գրանցած ցուցանիշներն ինքնին շատ խոսուն են։ Այնպիսի իրավիճակ է, որ անգամ ընդունելությունն է կորցրել իր արժեքը, դիմորդների թիվը ևս պակասել է, քանի որ հասարակության մեջ առավել տարածվում է այն ընկալումը, որ կրթական ցենզը չի գնահատվում ու ուղղակի իմաստ չկա բարձրագույն կրթություն ստանալու։ Մյուս կողմից էլ՝ իշխանություններն անգամ դպրոցական դասագրքերի հարցը չեն կարողանում լուծել. կա՛մ չեն հասցնում տպագրել, կա՛մ էլ, մեղմ ասած, խոցելի բովանդակությամբ, վիրպակներով լի ու աղճատված դասագրքեր են ստեղծում։ Ու հիմա, նույն իշխանությունը, որ նույնիսկ այսպիսի փոքր, ընթացիկ խնդիրներին վերջնական լուծում չի տվել, ցանկանում է խոշոր ակադեմիական քաղաք կառուցել ու դրանով իբր «մեկընդմիշտ բարեփոխել» կրթական համակարգը։
Դեռ մի կողմ թողնենք, որ իրենց հնարավորություններից բարձր գործ են նախաձեռնել այս իշխանությունները: Հարցն այն է, որ միայն կրթական քաղաք կամ նոր շենքեր կառուցելով՝ կրթության որակի բարձրացման հարց չի լուծվելու, դրա համար բովանդակային փոփոխություններ են անհրաժեշտ։
Ի դեպ, ուշադրություն պետք է դարձնել, որ ակադեմիական քաղաքի կառուցման անհրաժեշտությունն էլ կրթական ոլորտի պատասխանատուները մեկնաբանում են այն համատեքստում, թե դրանով մայրաքաղաքը կբեռնաթափեն, բայց արդյունքում տեղի է ունենալու ոչ թե բեռնաթափում ու ապակենտրոնացում, այլ գերկենտրոնացում՝ արդեն մայրաքաղաքի այլ մասում։ Չհաշված, որ այս նախագծի իրականացման արդյունքում հնարավորություն կունենան կրճատել ու փոքրացնել բուհերի քանակը ու դրանով կհասնեն կրթական համակարգը կազմալուծելու իրենց նպատակին։ Դե, գործող բուհերի շենքերն էլ, որոնք ամփոփում են կրթական ավանդույթները, կվաճառվեն կամ վարձակալությամբ կտրամադրվեն, չարչիական կամ ստամոքսային մտածողությունը կհաղթի. կարևորը՝ կրթության հաշվին բիզնես արվի։ Ստացվում է, որ գումար աշխատելու մոլուցքն ավելի կարևոր է, քան արժեհամակարգը։
Մյուս կարևոր հարցն էլ այն է, թե արդյոք շենքերի վաճառքի կամ վարձակալության հաշվին հնարավոր լինելո՞ւ է փակել ակադեմիական քաղաքի կառուցման ծախսերը։ Եթե հնարավոր չեղավ, այդ դեպքում ի՞նչ են անելու կրթական ոլորտի պատասխանատուները։
Ստացվում է, որ իշխանությունները խաղադրույք են անում մի հանգամանքի վրա, որը ստույգ չէ կամ հիպոթետիկ նշանակություն ունի։ Ու տարբեր հարցերում են իշխանությունները նման ծրագրեր առաջ քաշում։ Կարելի է նույնիսկ ասել՝ բոլոր հարցերում:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan