Քաղաքապետարանի աշխատակից է ձերբակալվել

Դիտել նաև
Քաղաքապետարանի թվերով 7 օրվա ընթացքում ստվերը տրանսպորտի ոլորտում կազմել է մոտ 210 մլն դրամ կամ՝ ավելի քան 540 հազար դոլար
Ի՞նչ է կատարվում Երևանի ՋԷԿ-ում և ի՞նչ կապ ունի դրա հետ Գնել Սանոսյանը
Նվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից (տեսանյութ)
5 մահ բանակում երկու ամսում․ Պապիկյանը սմետանի բաղադրությունն է որոշում. «Կարճ ասած» (տեսանյութ)
Կարևորը՝ կերը կա. «Կարճ ասած» (տեսանյութ)
Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքում Հակակոռուպցիոն կոմիտեի կատարած խուզարկությունից հետո պաշտոնատար անձ է ձերբակալվել։ Բացի այդ, կան ևս 4 ձերբակալվածներ։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«5 անձ է ձերբակալվել, որոնցից մեկը` Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա։ Նրան մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու գործով»,-հայտնել է Օհանջանյանը։
Նշենք, որ դեպքի վերաբերյալ Armlur․am-ը գրել էր, որ ձերբակալվածը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և շինարարության վարչության աշխատակից Քնարիկ Պետրոսյանն է։