Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Չվախենալ բարոյական ընտրության առաջ դնելուց
7
Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ) Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին Լավ է, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, բայց վատ է, որ նա դատվում է շինծու գործով. Անդրանիկ Թևանյան Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ) Վաղարշապատի իշխանության «հիբրիդային» այցը Ռուսաստան Խոշոր վթար կառավարության շենքի դիմաց «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպմանը քննարկվեցին երկրի տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր (տեսանյութ) Փաշինյանն ու ՔՊ-ն կարող են ցնծալ. իրենց «Զայեդ» մրցանակային «եղբայր» Ալիևի դատարանը Արցախի նախկին ղեկավարներին դատապարտեց Փաշինյանը գնում է Գորբաչովի ճանապարհով՝ հանձնելով Հայաստանի շահերը, փորձելով հենարան գտնել երկրից դուրս, բայց նրանց ճակատագրներն էլ իրարից չեն տարբերվելու Պատերազմ Արցախում
«Զեյթունի» գերեզմանատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմանոցում այլ անձի են հուղարկավnրել Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Մաքսային արտոնություն ստացած ընկերություններն առատաձեռն նվիրատվություններ են արել «Իմ քայլին» ու ՔՊ-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այցին ընդառաջ, համայնքային արշավ է սկսել Հարկային տեռոր է սկսվելու՝ բիզնեսմենների ջանից է դուրս գալու. Արա Վարդանյան Նոր որակի համախմբում․ հայտարարություն Եթե կարոտել եք 90-ականները, այցելեք Էջմիածին քաղաքի որոշ կանգառներ Ասֆալտամանուկների պահած Էջմիածինը (տեսանյութ) Նիկոլական դատավորները շուտով կսկսեն հոգևորականներ օծել կամ կարգալույծ անել Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ) Խցանված քաղաք և քաղաքի խցանված կառավարում (տեսանյութ) Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին Լավ է, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, բայց վատ է, որ նա դատվում է շինծու գործով. Անդրանիկ Թևանյան Միքայել Սրբազանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին Սրբազանը պետք է արդարացվի, իսկ նրան պատվերող դատողներն ու պատվիրատուն պետք է կանգնեն դատարանի առաջ Այո՛, մեր Մայր Եկեղեցին ուղղափառ է, ասել է թե՝ «ճիշտ դավանանք ունեցող», հակառակ պնդումը հերձված է ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել․ «Հրապարակ» Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ) Երևանում՝ տներից մեկի բակում, հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը Քաղաքացուն ծեծի ենթարկած ոստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Ալեն Սիմոնյան, քուա՜նշ․ ամո՜թ ձեզ (տեսանյութ) Ապշեցուցիչ զուգադիպություն է. դատավճիռը հրապարակվեց Փաշինյանի և Ալիևի՝ Էմիրություններում «Մարդկային եղբայրության համար» մրցանակ ստանալու հաջորդ օրն իսկ. «Լազարևյան ակումբ» Սոցփաթեթի շահառուների համար ապահովագրությունը դառնում է վճարովի այն էլ՝ ավելի թանկ. Արհմիություն Նախկին հոգևորականներ Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը դատական հայց են ներկայացրել Եկեղեցու դեմ Վաղարշապատի իշխանության «հիբրիդային» այցը Ռուսաստան Հակաեկեղեցական արշավի կազմակերպիչներն ու գործակիցները հերթական սուտն ու զրպարտությունն են տարածել. Հայր Ասողիկ Չվախենալ բարոյական ընտրության առաջ դնելուց Խոշոր վթար կառավարության շենքի դիմաց

Կարևորը՝ կերը կա. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Այսօր սուպերմարկետում մի պապիկ նայեց 730 դրամ բանանի գնին ու բարձր-բարձր մտածեց՝ «բա 2018-ին էլ էս գինը չէ՞ր»։ Հետո նայեց ինձ ու հարցը կրկնեց՝ Սևակ ջան, 2018-ին էլ էդ գինը չէ՞ր։ Ասում եմ՝ էդ գինն էր։ Բա, ասում է, «ինչի՞ էին շուխուռ անում, հելանք-միացանք․ ես էլ միամիտ-միամիտ մտածում էի՝ էնքան են էժանացնելու, որ իմ թոշակով բանանն արկղով եմ առնելու»։ Ձայն չհանեցի, ի՞նչ պատասխանեմ, լավ էլ հասկացել է, որ խաբել են իրեն։

Թվում է՝ ինձ հետ էր խոսում, բայց էնքան բարձր, որ միրգ-բանջարեղեն բաժնի բոլոր գնորդներն ու վաճառողները խառնվել էին խոսակցությանը ու ամեն մեկը իր բաժին հայհոյանքն էր տալիս նրան, ով իրենց խաբել է։ Պապին միտքը շարունակեց շատ ուշագրավ կերպ․ ասում է՝ էսօր մի տեղ գրել էին, որ անցած տարի Ալենի աշխատավարձը 3,5 միլիոն դրամով ավելացել ա։ Էդ իմ 7 տարվա թոշակն ա։ Ասում է եկող տարի էլ որ սաղ մնամ ու թոշակ ստանամ ամբողջ տարին, նոր Ալենի՝ մի տարվա ավելացված աշխատավարձի չափ ստացած կլինեմ։ Ինչի՞ց է շատ նյարդայնացել ու ֆիքսել հենց Ալենին, ասում է՝ «Հեղափոխության օրը Ալենին հանդիպեցի փողոցում, իրենց միտինգին էի մասնակցում, ասաց՝ հայրիկ ջան, մենք գալիս ենք, որ դու լավ ապրես։ Հիմա ես լա՞վ եմ ապրում»,- ասում է ու գրպանից հանում-ցույց տալիս ունեցած գումարը։

Պապիկին լսեցի, ասի՝ ճիշտ ես ասում, բայց չկարողացա հույս տալ, ասացի՝ դե լավ կլինի։ Բայց ի՞նչը լավ լինի։ Լավ կլինի էնքանով, որ գոնե արդեն շատերն են սկսել այ էդ քննարկումն անել ու հասկանալ, որ իրենց խաբել են լկտի ձևով։ Էս թեմային շատ ենք անդրադարձել ու անընդհատ խոսելու եմ, որովհետև սրանք ասել են՝ ժողովուրդ, մենք հեչ, մենք մենակ ձեզ համար ենք գալիս։

Ալեն Սիմոնյանը, մամուլը գրեց, մեկ տարում ստացել է 17 մլն 944 հազար դրամ Ազգային ժողովից։ Նիկոլ Փաշինյանը նվազագույն թոշակ է սահմանել 36․600 դրամը։ Նիկոլ Փաշինյանը Ալեն Սիմոնյանին մեր հաշվին 1 տարում տալիս է Հայաստանի թոշակառուի 41 տարվա թոշակը։ Լավ, եկեք միջին թոշակով հաշվեմ՝ 50 հազար դրամ է։ Ալեն Սիմոնյանը 1 տարում ստանում է թոշակառուի 30 տարվա թոշակը։ 

Հայաստանում տղամարդը թոշակի է գնում 65 տարեկանից։ Հայ թոշակառուն 95 տարի պետք է ապրի, որ ստացած լինի Ալեն Սիմոնյանի 1 տարվա ստացածը։ Գյուղացի մեր տարեցները, որ սաղ կյանք զբաղվել են հողագործությամբ, գրանցված աշխատող չեն եղել, հիմա ստանում են 36,600 դրամ թոշակ։ 40 տարի պետք է ստանան, որ Ալենի մի տարվանը հասնեն։ Այսինքն՝ դժվար 105 տարի ապրեն, սաղ կյանք չեն հասնի։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը այս տարի թոշակ չի բարձրացրել, նախորդ տարի բարձրացրել է 3 հազար դրամով, իսկ Ալենը մեկ տարվա մեջ ավել ստացել է 3,5 մլն դրամ։ Կրկնում եմ՝ ասել են՝ մենք հեչ, ժողովուրդ ջան, ձեզ համար ենք գալիս։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկ տարում նախարարությունից ստացել է 21,5 միլիոն դրամ աշխատավարձ։ Մեկ տարում պաշտպանության նախարարը ստացել է պայմանագրային զինծառայողի 14,5 տարվա աշխատավարձը։ Նիկոլն ասում էր՝ զինվորների ատեստացիա, աշխատավարձի բարձրացում և այլն․ փաստը էս ա․ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկ տարում ստացել է դիրքապահի, սահման պահողի 11 տարվա աշխատվարձը։ Սուրեն Պապիկյանը, այ անձամբ, քա՞նի կոպեկի օգուտ է տալիս այս երկրին, սահմանների պաշտպանությանը։

Հայաստանի Հանրապետության սոցապնախարարը ստանում է մեր երկրում նվազագույն աշխատավարձ ստացողի 20 տարվա աշխատավարձը՝ մեկ տարում։ Էն շուրջ 100 հազար նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին ի՞նչ է մտածում իր բերած իշխանության սոցապնախարարի մասին։ Չէ՞, որ Նիկոլն ասում էր՝ ընդունելի աշխատավարձը պետք է սկսի 500 հազար դրամից։ Հիմա իր նախարարը ստանում է դրանից 3-4 անգամ ավել, իսկ քաղաքացին՝ 75 հազար։ Սրանք խոսք են տվել, հեղափոխության ժամանակ իրենց մոտեցած մարդկանց ասել են լավ կլինի, ձեզ համար ենք գալիս։ Հա՞ որ, տղերք։ Թե՞ ինքներդ ձեզ համար էիք գալիս։ 

Ընդ որում, էդ որ ասում եմ՝ մենակ իրենց մասին եմ ասում, իսկ որ նայում ենք ոնց են ընտանիքի բոլոր չափահաս անդամներին աշխատանքի տեղավորում, ինչ չալաղաջ պաշտոնների, լացդ գալիս է սրանց հավատացած-բերած մարդկանց վրա։ Նիկոլն ասում է՝ պետք է ուրախանաք, որ շատ են ստանում պաշտոնյաները, ձեզ համար է, ձեզ են ծառայում։ Հա՞ որ, պաշտոնյան չի ծառայում Նիկոլին, ժողովրդի՞ն է ծառայում։ Էն, որ ժողովրդին, այդ նույն քաղաքացուն ծեծում է ոստիկանը, հետո ահավոր տարօրինակ կերպով ինքնությունը հնարավոր չի լինում պարզել, ժողովրդի վրա դափոնով քրեական գործեր են կարում, իսկ երկիրը մաս-մաս, մի մասն էլ ամբողջությամբ հանձնելուց հետո նրա նկատմամբ քրեական գործ այդպես էլ չի հարուցվում, կհիշեցնե՞ք, էտ քննչականը, դատախազությունը, ոստիկանը, ու՞մ էին ծառայում։

Ինչի՞ մասին ենք խոսում․ ոստիկաններն ուրախանում են, որ բողոքի ցույց լինի, ասում են՝ ծեծ-բան եթե լինի, 40-50 հազար դրամ հավելավճար կստանանք։ Բայց խաբար չեն է, որ 625 անգամ պետք է իրենք մարդ ծեծեն, որ ստանան էնքան փող, ինչքան ստանում է իրենց նախարար Վահե Ղազարյանը մեկ տարում՝ իրենց՝ ժողովրդին ծեծելու հրամանը տալով։ Հարիֆներ, դե գնացեք կոպեկներով ընկեք քրեական գործերի տակ։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մեկ տարում ստացել է 22 մլն 488 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։ Էնպես էլ անհասկանալի պարտականություններով ֆիգուր է, որ չգիտեմ ում հետ համեմատեմ․ թվում է՝ մեր երկրի հետ կապ չունի։

Ազգային ժողովում անընդհատ ելույթ են ունենում, կոռուպցիա, թալան և այլն խոսում։ Ժողովուրդ ջան, իսկ ձեր կարծիքով, սա թալան չէ՞ ՀՀ հպա՛րտ քաղաքացուն։ Ի՛նչու է թալան․ 6 օրից՝ հունիսի 26-ին, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և Զարգացման ֆրանսիական գործակալությունը ստորագրելու են վարկային հերթական համաձայնագիրը, որով Հայաստանը ևս 75 մլն եվրո վարկ է վերցնելու և սրընթաց մոտենալու է 13 մլրդ դոլար պարտքին։ Ինչի՞ համար են վերցնում էդ գումարը, կարո՞ղ եք ասել․ թափանցիկության, պետական ծախսերի արդյունավետության համար։ Կարո՞ղ եք ասել, երբ 13 մլրդ դոլարին մոտ պետական պարտք ունեցող երկրում պաշտոնյան 25 մլն դրամ տարեկան աշխատավարձ է ստանում ու իր ոլորտը տեղից չի շարժվում, դրա արդյունավետը ո՞րն է։ Հիմա մտածում եմ, էդ 75 մլն եվրո վարկ են վերցնում, որ ՔՊ-ականներին բաժանեն աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար, որ Փաշինյանը խրախուսելու համար 50 հազարներ բաժանի ժողովրդին քաշքշող, թև պոկող, գլուխ ջարդող ոստիկաններին, որպեսզի աներձագ Հրաչը 8-րդ տունը առնի։ Մարդը ժամավճարով մասսովկայի դերասանից դարձել է պատգամավոր, որովհետև վարչապետի կնոջ եղբայրն է ու հեղափոխությունից 6 տարի անց հայտարարագրել է 7 անշարժ գույք։ Պատգամավորի աշխատավարձով։

Ես մի քանի հոգու անուն տվեցի, բայց վստահ եմ՝ հասկանում եք, որ խոսքը մի ամբողջ թիմ-խմբի մասին է։ Տարածքային կառավարման նախարարի թոշակառու մոր անունով 230 հազար դոլարանոց տուն են սարքում։ Խեղճ թոշակառու գյուղացի, դե արի երազի, թե երբ քո տղեն կլինի ասֆալտի նախարար, որ մի տուն էլ քեզ սարքեն, մի կես միլիոն դոլարանոց։ Կոռուպցիա՞․ չէ, ի՞նչ եք ասում։

Կարճ ասած՝ Ժողովուրդ ջան, բա հենց սրա համար են իշխանությունը պահում ամեն գնով։ Քեզ զրկում են հայրենիքից, տնից, տեղից, զուգահեռաբար, իրենք տուն ու տեղ են ձեռք բերում, բազմացնում։ Ու ատամներով պահում են իշխանությունը, որովհետև դա իրենց եկամտի, իրենց բիզնեսի աղբյուրն է։

Փաշինյանն ասում է՝ դուք  պետք է պահանջեք, ժողովուրդ ջան, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ, որովհետև ձեզ համար է դա։ Լավ, պահանջեն, իսկ մեկ պաշտոնյայի անուն կտա՞ք, ընդամենը մեկ, որի ղեկավարած ոլորտից համապատասխան օգուտ է եղել, որի ոլորտը հանձնված, զենքերը վայր դրած վիճակում չէ։ Բարձր աշխատավարձ ինչի՞ համար, վարի տալո՞ւ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>