15 000 նոր աշխատատեղ, միլիոնավոր ներդրումներ․ Անդրանիկ Թևանյանը Գյումրիում ազատ տնտեսական գոտու մասին․ Հ2-ի ռեպորտաժը Կարևոր է Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման «Մայր Հայաստանի» նախագիծը․ Անդրեյ Պետրոսյան (տեսանյութ) Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը առաջնային է համարում տնակների հարցի լուծումը
22
Սատարում և հաղթանակ ենք մաղթում «Մայր Հայաստանին» և Կարեն Սիմոնյանին․ «Եդինայա Ռոսիյա» խմբակցության պատգամավոր․ Tsayg TV-ի ռեպորտաժը (տեսանյութ) Կոալիցիա կկազմեմ ցանկացած քաղաքական ուժի հետ, բացի ՔՊ-ից և «Եվրադաշինքից». Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Մայր Հայաստանի մինիմալ խնդիրը Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկումն է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսի մասնակիցները սատարել են «Մայր Հայաստանի»՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) ՔՊ-ին իշխանազրկելը Գյումրու զարգացման գրավականն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երիտասարդները՝ հանուն Գյումրու զարգացման․ «Մայր Հայաստանը» շարունակում է ակցիաները (տեսանյութ) ՌԴ Պետական Դումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»). Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Գյումրին բոլոր հնարավորություններն ունի դառնալու Հայաստանի բիզնես, մշակութային և զբոսաշրջության մայրաքաղաք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես Գյումրին հանել ճգնաժամից․ Գյումրու քաղաքապետի «Մայր Հայաստանի» թեկնածու Կարեն Սիմոնյանի առաջարկը (տեսանյութ) Գյումրիում «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու և «ազատ քաղաքի» կարգավիճակ տալու նախագիծ քննարկեց. Կարեն Սիմոնյան Պատերազմ Արցախում
Սատարում և հաղթանակ ենք մաղթում «Մայր Հայաստանին» և Կարեն Սիմոնյանին․ «Եդինայա Ռոսիյա» խմբակցության պատգամավոր․ Tsayg TV-ի ռեպորտաժը (տեսանյութ) Դեմ լինելը քիչ է. հաջորդ տրամաբանական քայլը Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է հասունանում. պատուհա՞ն Հայաստանի համար. Վարուժան Գեղամյան Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու աշխարհն ընկալում է Ադրբեջանի բառապաշարով»․ Տաթևիկ Հայրապետյան Շոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ» Բոլորն էլ նույնն են.... «Փաստ» Կոալիցիա կկազմեմ ցանկացած քաղաքական ուժի հետ, բացի ՔՊ-ից և «Եվրադաշինքից». Կարեն Սիմոնյան (տեսանյութ) 15 000 նոր աշխատատեղ, միլիոնավոր ներդրումներ․ Անդրանիկ Թևանյանը Գյումրիում ազատ տնտեսական գոտու մասին․ Հ2-ի ռեպորտաժը Մայր Հայաստանի մինիմալ խնդիրը Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկումն է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու «Մայր Հայաստանի» նախագիծը քննարկվել է ռուս գործընկերների հետ. 5-րդ ալիքի ռեպորտաժը Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ձախինը կզցրել է Արևմուտքին, աջինը կզել է ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում Մեծ հանրահավաք է սպասվում Սահմանազատումը մտել է փակուղի Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսի մասնակիցները սատարել են «Մայր Հայաստանի»՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Ես հիշեցնում եմ բոլորին՝ փորձանք է գալիս,որի անունն է «խաղաղության պայմանագիր»․ Հրանտ Բագրատյան Կարևոր է Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման «Մայր Հայաստանի» նախագիծը․ Անդրեյ Պետրոսյան (տեսանյութ) ՔՊ-ին իշխանազրկելը Գյումրու զարգացման գրավականն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատահական չէ, որ հենց Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան․ Ալեքսեյ Մարտինով (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանն անչափ կարևորել է Գյումրիում տուրիզմի զարգացումը, որպես քաղաքի բարգավաճման գրավական Ադրբեջանն Արցախում ոչնչացրել է մի քանի գյուղերի գերեզմանոցներ Երիտասարդները՝ հանուն Գյումրու զարգացման․ «Մայր Հայաստանը» շարունակում է ակցիաները (տեսանյութ) Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը առաջնային է համարում տնակների հարցի լուծումը ՌԴ Պետական Դումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»). Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Թորոսյանի մանիպուլյացիան Փաշինյանի անճարությունից է․ «Կարճ ասած» Գյումրին բոլոր հնարավորություններն ունի դառնալու Հայաստանի բիզնես, մշակութային և զբոսաշրջության մայրաքաղաք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչպես Գյումրին հանել ճգնաժամից․ Գյումրու քաղաքապետի «Մայր Հայաստանի» թեկնածու Կարեն Սիմոնյանի առաջարկը (տեսանյութ) Ռոբերտ Քոչարյանը միակ քաղաքական առաջնորդն է, որ 2018-ի պայմանավորվածությունների մաս չի կազմել․ Բորիս Մուրազի

Նիկոլ Փաշինյանի կարևոր ու վտանգավոր հայտարարությունները (տեսանյութ)

Քանի՞ քառակուսի կիլոմետր կփոքրանա Հայաստանը Փաշինյանի հաջորդ ասուլիսից առաջ:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
Ավելի քան երեք ժամ տևած ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հասցրեց պատասխանել տասնյակ հարցերի։ Պատասխաններում կային բազմաթիվ փաստական անճշտություններ և քաղաքական մանիպուլյացիաներ, սակայն առանձնացրել ենք Փաշիյանի խոսքերից ամենագլխավորը.

1․ Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանը և իր թիմի անդամներն ասում էին, որ «իրենց համար կարմիր գիծը Հայաստանի տարածքն է 29800 քառակուսի կմ-ի սահմաններում», ապա այսօր Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի տարածքը իրականում 29 743 քառ. կմ Է։ Այսպիսով, մայրաքաղաքի կենտրոնում՝ ՀՀ կառավարության շենքում, առանց Ադրբեջանի ռազմական հարձակման, Փաշինյանը մեկ հայտարարությամբ կրճատեց Հայաստանի տարածքը՝ ոտնատակ տալով իր իսկ ստեղծած «կարմիր գիծը»։

2․ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Տավուշի մարզում Ադրբեջանին մի շարք տարածքներ մոտալուտ ժամանակներում հանձնելու մասին։ Կրկին կիրառվեց մանիպուլյատիվ տեխնիկա, և ասաց, որ «Հայաստանը չի պատրաստվում հանձնել Տավուշի մարզում գտնվող բնակավայրերը», բայց միևնույն ժամանակ նշեց, որ Հայաստանը նախատեսում է կառուցել ճանապարհների նոր հատվածներ՝ փոխարինելու ճանապարհների սահմաններից դուրս գտնվող հատվածները։

«Հայաստանը պատրաստվում է վերադակառուցել Խորհրդային Հայաստանի սահմանից դուրս եկող ճանապարհների հատվածը։
Անընդունելի ու անհեթեթ խոսակցություն է, որ Տավուշի մարզից որևէ բնակավայր կարող է հանձնվել։ Մենք չենք վերցնում քարտեզը ու որևէ բան կտրում, այլ ճշգրիտ տեսնում ենք` Տավուշում կան ճանապարհներ, մասնավորապես՝ Ոսկեպար գյուղի հատվածում, որ մի կտոր դե-յուրե հատում է ՀՀ տարածքի գիծը ու նորից մտնում ՀՀ տարածք։ Նախկինում քննարկումների ժամանակ ֆոն կար, որ կարող է այնտեղ որտեղ ճանապարհ կա, պահենք այդ հատվածը, գնանք համարժեք չափով տանք, բայց եկել եմ այն եզրակացության, որ պետք չէ այդպես անել։ Դա լրացուցիչ անորոշություն է ստեղծում։ Փոքր մի քանի կտոր կա, պետք է գնալ, այդ ճանապարհները, որոնք դուրս են գալիս Հայաստանի խորհրդային հանրապետությունից, վերակառուցել»,- նշել է նա։

Բացահայտելով Փաշինյանի հայտարարության էությունը՝ գալիս ենք մի տրամաբանական եզրակացության՝ Նիկոլ Փաշինյանն այսօր բացահայտ խոստովանեց, որ Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի հատվածները հանձնելու է Ադրբեջանի վերահսկողությանը։ Այն երթուղին, որով անցնում է նաև Հայաստան-Վրաստան գազատարը։

Ավելին, այս տարածքների հանձնումը կվնասի Տավուշի մարզի տարիների ընթացքում կառուցված պաշտպանական բնագիծը։ Այդ գիծը, որն, ըստ բազմաթիվ ռազմական փորձագետների, ամենապատրաստվածն է հակառակորդին դիմակայելու համար։ Եվ այս պաշտպանության գծում միանգամայն միտումնավոր բաց է ստեղծվում։

3․ Փաշինյանը հնարավոր է համարել Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում հայցերի հետկանչը։

«Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է և քննարկվում է», — այս մասին նշեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի իշխանությունների օրակարգում կա միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց:

«Մեր դիրքորոշումը հետևյալն է․ դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ ըստ էության, խաղաղության պայմանագրի դրույթներն արդեն իսկ համաձայնեցված կլինեն և ակնհայտ կլինի, որ կողմերը պատրաստ են դա ստորագրել: Դա տրամաբանական է, որովհետև եթե կողմերը գալիս են համաձայնության և հասնում են ստորագրման փուլին, ես չեմ բացառում և նույնիսկ տրամաբանական կհամարեմ երկուստեք նաև նման լուծման գնալը»,- ասաց նա։

Հիշեք, որ երբ Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը, պետական պաշտոնյաներն ասում էին, որ դա արվում է հենց Ադրբեջանի վրա լծակներ ունենալու, միջազգային ասպարեզում նրան պատասխանատվության ենթարկելու համար, իսկ հիմա բացահայտ ասում են, որ պահանջները հետ են կանչվելու։

Սա իր հերթին նշանակում է, որ իրավացի էին բոլոր այն փորձագետներն ու քաղաքական գործիչները, որոնք հայտարարեցին՝ Հռոմի ստատուտի վավերացումը զուտ քաղաքական ակտ էր, որի նպատակն է ցույց տալ Փաշինյանի արևմտյան գործընկերներին՝ Հայաստանն այլևս Ռուսաստանի դաշնակիցը չէ, որ Հայաստանը պատրաստ է գործողություններ իրականացնել անգամ ՌԴ ղեկավարության դեմ: Փաշինյանն այս թեզը հաստատեց իր հայտարարությամբ, որ երկիրը պատրաստ է հետ կանչել Ադրբեջանի նկատմամբ հայցերը։

4․ Եվ մինչ ՀԱՊԿ-ը «Հայաստանի քաղաքական առաջնորդներին սթափության կոչ է անում», Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ ոչ միայն ուրվագծեց Կազմակերպությունից դուրս գալու Հանրապետության ցանկությունը, այլև առաջ է քաշել հետևյալ թեզը՝ «Հայաստանի բոլոր դժբախտությունների մեղավորը Ռուսաստանն է և ռուսական գործոնը»:
Ըստ Փաշինյանի

• Ռուսաստանը չօգնեց 1915 թվականի Ցեղասպանության ժամանակ
• Ռուսաստանը հրահրեց 2020 թվականի պատերազմը, և ընդհանրապես «ղարաբաղյան խնդիրը ստեղծեց Հայաստանի վրա լծակներ ունենալու համար»
• Ռուսաստանը փորձեց իշխանափոխություն կատարել Հայաստանում 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո
• Ռուսաստանի Դաշնության իշխանափոխության վերջին փորձը եղել է 2023 թվականի սեպտեմբերին, երբ ամեն ինչ արվեց, որ Արցախը կործանվի, իսկ Հայաստան եկող արցախցին իշխանափոխություն իրականացնի և այլն։

Եվ այստեղ մենք արդեն ունենք մի շարք լեգիտիմ հարցեր՝ եթե Նիկոլ Փաշինյանը իրավացի է, և եթե Ռուսաստանի Դաշնությունը կարող է ստիպել Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա (ինչն, ըստ իրեն, դրսևորվել է 2020, 2021 և 2023 թվականների իրադարձություններով), արդյոք ճիշտ քաղաքական ռազմավարություն է ամբողջությամբ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Տրամաբանական չէ՞ ենթադրել, որ եթե Փաշինյանը իրավացի է, և Ռուսաստանի Դաշնությունը Բաքվին ագրեսիայի է հրահրում, ապա ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո Մոսկվան Բաքվին ավելի ակտիվ է մղելու նոր պատերազմի, և դա այն իրավիճակում, երբ ՀԱՊԿ-ի ելքը կազատի կազմակերպությունը Հայաստանը պաշտպանելու պարտավորությունից:

Փաշինյանը բազմիցս քողարկված կերպով կրկնել է այն միտքը, որ Ռուսաստանը (որին նա այս անգամ անվանեց «օտար ուժ») փորձում է Հայաստանում իշխանություն փոխել և իրեն հեռացնել ր պաշտոնից։ Քաղաքական շահարկումն էլ պետք է սահման ունենա ու Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, որ հավանականության շատ բարձր աստիճանով 2021-ին նա վարչապետ չէր դառնա, եթե 2020-ի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հայտնի հարցազրույցում չհայտարարեր, որ «Փաշինյանը դավաճան չէ»։

Փաշինյանը շատ լավ գիտի, որ հավանականության շատ բարձր աստիճանով ինքը վարչապետ չէր դառնա 2021-ին, եթե ընտրությունների ժամանակ չլիներ Փաշինյանի նկատմամբ Կրեմլի որոշ աշտարակների լոյալ վերաբերմունքը։ Նիկոլ Փաշինյանը հիանալի հասկանում է այս ամենը, բայց երախտագիտության փոխարեն Ռուսաստանին է մեղադրում նույնիսկ 1915 թվականի Հայոց Ցեղասպանության մեջ…

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan