Թուրքիան կրկին սատարել է Փաշինյանին (տեսանյութ) Մահ, սպանության փորձեր․ ալիքը հասնում է Հայաստա՞ն․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բագրատ սրբազանը հանդիպել է Վեհափառին և սրբազաններին՝ քննարկել շարժման օրակարգը
25
Սա ՀՀ տարածքի ապօրինի օտարում է․ Կիրանցի 31 բնակիչ ստորագրությամբ հրաժարվել է փոխհատուցումից Արհեստանոցս մնալու է Ադրբեջանին, հանել եմ գործիքներս, քանդելու եմ, որ թշնամին չմոտենա քրտինքով ստեղծածիս․ կիրանցի բնակիչ Երկրում իրավիճակ է փոխվել. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են Աշտարակ խոշորացված համայնքի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին Բագրատ սրբազանը հանդիպում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ Դուք ստախոսության խողովակ եք. ձեր գրածի համար պատասխան պիտի տաք. Բագրատ Սրբազանը՝ Civik.am-ին ՀՀ-ն երբ մտել է Խորհդային Միության տարածք, եղել է 31 հազար քկմ 1926 թվականի քարտեզներով. Սեյրան Օհանյան Բագրատ սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն և գրառում արել ցավակցությունների մատյանում Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ» Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը Հրաչյա Ղևոնդյանի կալանավորման վերաբերյալ, նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից Պատերազմ Արցախում
Սա ՀՀ տարածքի ապօրինի օտարում է․ Կիրանցի 31 բնակիչ ստորագրությամբ հրաժարվել է փոխհատուցումից Սա պետական դավաճանություն է. Հայաստանի վարչապետը, փոխվարչապետը, կառավարությունն անցել են թշնամու կողմը. Վարդան Պողոսյան (տեսանյութ) Այս գործի ամենամեծ աբսուրդն այն է, թե դուք ի՞նչ գործ ունեք Ասկերանի գույքի հետ. Փաստաբան Հանրապետության մեծությամբ երկրորդ գրադարանը լուծարում են. Գառնիկ Դանիելյան Ադրբեջանը ստացավ 6,5 քառակուսի կիլոմետր, Հայաստանը՝ մի 40 բետոնե սյուն. «Կարճ ասած» (տեսանյութ) Թուրքիան կրկին սատարել է Փաշինյանին (տեսանյութ) Տավուշում բարձրացվեց թշնամու դրոշը Նիկոլ Փաշինյանի վրա անձրեւանոց նետած կինը մեղավոր է ճանաչվել․ վճռվել է... ոչնչացնել անձրևանոցը Արհեստանոցս մնալու է Ադրբեջանին, հանել եմ գործիքներս, քանդելու եմ, որ թշնամին չմոտենա քրտինքով ստեղծածիս․ կիրանցի բնակիչ Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է Մոսկվա Երկրում իրավիճակ է փոխվել. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Վատ լուր իշխանության համար. ինչպե՞ս են աշխարհում «հարկում» եկեղեցուն․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՀՀ իշխանություններն այդքան համարձակություն չունեն, որ Ադրբեջանին արձագանքեն. Տիգրան Աբրահամյան Մահ, սպանության փորձեր․ ալիքը հասնում է Հայաստա՞ն․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թշնամուն կիսով չափ հանձնված գյուղը ունի մեկ շրջանավարտ Բագրատ սրբազանը հանդիպել է Վեհափառին և սրբազաններին՝ քննարկել շարժման օրակարգը Իրանի ԶՈւ-ն նախնական զեկույց է հրապարակել Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին «Մենք չենք թողնելու մեր դպրոցն ու գնանք»․ Կիրանցում Վերջին զանգը կայացել է Սահմանազատման արդյունքում 4 գյուղ վերադարձվել է Ադրբեջանին․ Մուստաֆաև Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համահայկական խորհրդաժողով Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ ՔՊ-ի ճաքը այսօր բացահայտ դրսևորվեց. Տիգրան Քոչարյան (տեսանյութ) 29.743 քառակուսի կիլոմետր VS ... Աղավնոյի պատմությունը կրկնվում է Շարունակության մասին պետք է հիմա մտածենք Սրբազանին առաջարկել են ժամանակավոր կառավարության վարչապետի իր թեկնածությունը հաստատող փաստաթուղթ ստորագրել Դավիթ Տոնոյանի գործով հրթիռները, պարզվում է, պիտանի են եղել Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին. Տեսանյութ Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել

«Եթե եկող տարի Հայաստանում քաղաքական փոփոխություններ չլինեն, պետականության լուծարումը տեսանելի է լինելու»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ քաղաքական գործընթացների, որոշումների և իրականության մասին խոսելիս 2023 թ.-ը դժվար է ուղղակի բարդ տարի կոչելը: Տարվա ընթացքում հարցազրույցների ու վերլուծությունների միջոցով անդրադարձել ենք զգայուն ու կարևոր թեմաների՝ Արցախի կորուստ, բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքներ, Հայաստանին սպառնացող վտանգներ և այլն:
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ զրույցում փորձեցինք ամփոփել 2023 թ.-ը և խոսել հաջորդ տարվա սպասելիքներից ու անելիքներից: «2023 թ.-ը հայոց պատմության ամենածանր տարիներից մեկն էր, որովհետև մենք մեր ձեռքերով ոչնչացրեցինք Հայկական երկրորդ պետությունը: Իհարկե, Ադրբեջանն ու Թուրքիան վաղուց էին պլանավորում դա անել, այլ խնդիր է, որ մենք ամեն ինչ արեցինք, որ նպաստեինք դրան: Մենք ասելով՝ իրականում նկատի ունեմ և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, և՛ հասարակական այն շերտին, որը, հայտարարելով, թե «մենք չենք զբաղվում քաղաքականությամբ», աչք է փակում կատարվածի վրա կամ իր մասնակցությունը քաղաքական գործընթացներին սահմանափակվում է նրանով, որ Գրին քարտերի հերթերում է կանգնում:
Մենք նպաստեցինք նրան, որ Հայկական երկրորդ պետականությունը ոչնչացվեց, իսկ հաշվի առնելով Ադրբեջանից եկող ազդակները, օրինակ՝ դեկտեմբերի 26-ին իրենց Միլլի մեջլիսում հայտարարություն է ընդունվելու, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցիների վերադարձի մասին, կարող եմ ասել, որ 2023 թ.-ի արդյունքները բերելու են նրան, որ 2024 թ.ին Ադրբեջանի ու արտահերթ ընտրությունների գնացող Ալիևի քաղաքական նախագծի արանքում լինելու է Հայաստանը: Ավելի կոնկրետ՝ նախագիծն է՝ անել Հայաստանի հետ այն, ինչ իրենք արեցին Արցախի Հանրապետության հետ: Հիշո՞ւմ եք՝ Փաշինյանը վերջերս մելամաղձոտ ձայնով ասում էր, որ Արցախի պետականության լուծարումն այլընտրանք չուներ, մենք փորձում էինք պետություն կառուցել Հայաստանի հաշվին և այլն: Ձեզ վստահեցնում եմ, որ նույն տեքստը նա կարող է հետագայում կարդալ նաև Հայաստանի մասին, հայտարարել, որ մենք փորձեցինք, բայց ոչինչ չստացվեց: Շատ հստակ քայլերով ենք գնում դեպի պետականության լուծարում: Եթե 2024 թ.-ին Հայաստանում քաղաքական փոփոխություններ չլինեն, պետականության լուծարումը շատ տեսանելի է լինելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:
Ստացվում է, որ 2024 թ.-ից դրական ակնկալիքներ չենք կարող ունենալ, եթե երկրում չլինեն քաղաքական փոփոխություններ: «Հայաստանի և Սփյուռքի՝ քաղաքական, տնտեսական և այլ տիպի ռեսուրսներն ինչոր ֆորմատով պետք է մեկտեղել, հակառակ դեպքում՝ հույս ունենալ, որ Իրանն ու Ռուսաստանը քաստինգ կանեն Հայաստանում և իրենց համար նախընտրելի ղեկավար կընտրեն, որը մեզ կփրկի, ապա սա մեզ համար աղետալի հետևանքներ է ունենալու: Արցախը Պրահայում ձեռք բերված համաձայնությունից հետո մոտ մեկ տարի դիմացավ, հետո լուծարման մասին փաստաթուղթ ստորագրվեց: Վստահ չեմ, որ Հայաստանն այդ մեկ տարին կդիմանա: Չէ՞ որ Գրանադայում էլ է որոշակի փաստաթուղթ ստորագրվել, որը բովանդակային առումով Հայաստանին վերաբերող մասով նույնն է, ինչ 2022 թ.ին Պրահայում Արցախի մասով ստորագրված փաստաթուղթն էր: Ադրբեջանցիները դա չեն թաքցնում: Եթե քաղաքական փոփոխություններ չլինեն, մենք ձեզ հետ երևի էլ բարոյական իրավունք էլ չենք ունենա խոսել այն մարդկանց մասին, որոնք իմ նշած հերթերում Գրին քարտ ստանալու և երկրից մեկնելու գործողություններ են անում: Մարդիկ, ենթագիտակցաբար զգալով վտանգը, այս կերպ էլ արձագանքելու են դրանց»,-նշում է մեր զրուցակիցը:
Բայց քաղաքական փոփոխություններ անել, կարծես թե, չի ստացվում: «Նախկինների» չվերադառնալու ցանկությունից դրդված քաղաքացիները ներկաներին էլ չեն կարողանում մերժել, նոր դեմքեր են փնտրում, որոնք, սակայն, չկան: «Ոչ ոք լուսնից չի իջնելու: Ունենք քաղաքական այն էլիտան, որն ունենք, ունենք այն գործարարներն ու քաղաքական գործիչները, որոնք ունենք՝ լինի դա Հայաստանում, թե Սփյուռքում: Մեր ընտրությունը պետք է կատարենք դրանից: Հույս ունենալ, որ լուսնից ինչ-որ մեկը կգա, նման բան չի լինելու: Խնդիրը նաև այն է, որ Հայաստանում ներէլիտար պայքարը ոչ պակաս անողոք է, ոչ պակաս անողոք պայքար են իրար դեմ մղում, քան Հայաստանն Ադրբեջանի դեմ: Դա է պատճառներից մեկը, որ չենք կարողանում փոփոխությունների հասնել: Սա առաջին և զուտ գետնի վրա իրականությունն է: Երկրորդ՝ որքան էլ ցավալի լինի, լավ թե վատ, բայց Նիկոլ Փաշինյանը քաղաքական կոնցեպտ ունի, նախագիծ: Սկզբից «խաղաղության դարաշրջանն» էր, հիմա էլ «խաղաղության խաչմերուկն» է: Չեմ խոսում այն մասին, թե որքանով է դա իրատեսական կամ ոչ, խաղաղության կոնցեպտի տակ մի ամբողջ համակարգ է կառուցված: Խոսք են տալիս մարդկանց, թե լավ կապրեք, սա կլինի, նա կլինի և այլն, այսինքն՝ նա կոնցեպտ է առաջարկում: Իսկ ո՞րն է ընդդիմության կոնցեպտը:
Երբ լսում եմ ընդդիմությանը ներկայացնող մարդկանց, ինձ մոտ տպավորություն է, որ 2020 թ.-ի սեպտեմբերի 26-ն է: Նույնիսկ իրականությունը նկարագրելու լեզուն վերջին երեք տարվա ընթացքում չի փոխվել:Մեր սահմանը Աղդամից ու Ջաբրայիլից եկել ու հասել է Վարդենիս, Սիսիան, Թուրքիայի նշանակությունը Ռուսաստանի համար շատ է փոխվել, Ռուսաստանը ներգրավվել է պատերազմի մեջ ու, կարծես թե, պատերազմում արդեն հաղթում է, իսկ եթե դա այդպես է, ապա այն պետությունը, որտեղ կա ռուսական ռազմաբազա, այս պայմաններում նույնպես մաս է դառնում այն պետության, որը հաղթանակ է տարել պատերազմում ու դու դրան համապատասխան պետք է մշակես քո ներքին ու արտաքին քաղաքական կոնցեպտները: Մենք այս ամեն ինչը չունենք: Չունենք պատասխան նրան, թե ինչպիսի սահմանազատում և սահմանագծում պետք է լինի, թե ինչպես ենք պատկերացնում կոմունիկացիաների ապաշրջափակումը զուտ քարտեզի վրա և այլն: Խնդիրը, բացի ներէլիտար պայքարից, նաև այն է, որ կոնցեպտուալ առումով Փաշինյանի՝ այդ մեռելածին «խաղաղության խաչմերուկ» ասվածի այլընտրանքը չկա: Իսկ մարդիկ քվեարկում են կոնցեպտների օգտին:
2018 թ.-ին Նիկոլ Փաշինյանին հնարավոր է իր շենքի բնակիչներն անգամ չճանաչեին, բայց մարդիկ գնացին «մերժենք»-ի կոնցեպտի հետևից: 2018 թ.-ից այս կողմ էլ տնտեսական-սոցիալական վիճակը, մեղմ ասած, այնքան չի բարելավվել, որ ասենք, թե 2018 թ.-ին առկա խնդիրները լուծվել են: Այս ամենի լուծման կոնցեպտը չկա: Երբ լինի, այդ ժամանակ հնարավոր է, որ մարդիկ որոշեն, որ քվեարկում են ոչ թե այնպես, որ հետո գնում են Գրին քարտ ստանալու, այլ կգնան իքս քաղաքական գործչի օգտին քվեարկելու: Մարդկանց հետ շփումը չկա, կոնցեպտուալ առումով առաջարկ չկա, մարդիկ էլ թմբիրի մեջ են, բայց այդ կոնցեպտուալ առաջարկը չկա նաև այն պատճառով, որ մեր երկրում ներէլիտար պայքար է ընթանում»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan