Բազմաթիվ ընտրախախտումներ ենք արձանագրել Վաղարշապատում․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) ՔՊ-ի բերածը բարեփոխումներ չեն, չարեփոխումներ են․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) ՔՊ-ն դաղալ է խաղում, վարչական ռեսուրսով և ընտրակեղծիներով է աշխատում
19
Նիկոլը վախեցած է․ կոռուպցիոն սկանդալ․ ի՞նչ է պայթելու ընտրություններից առաջ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանը փոխում է հայ ժողովրդի դավանանքը. քննարկում (տեսանյութ) Մարդ են ման գալիս, ով սուտ ցուցմունք կգրի իմ անձի հետ կապված․ «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանի ասուլիսը Դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Վաղարշապատի ընտրությունների մասին Շնորհակալ ենք բոլոր այն վաղարշապատցիներից, ովքեր «Մայր Հայաստան» կուսակցությանը վստահության քվե տվեցին Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի դիմաց են ՀԷՑ-ի խլման նիստ․ օր վերջին ԿԸՀ-ն հրապարակել է Վաղարշապատի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները Նախնական տվյալներ՝ Վաղարշապատի 46 ընտրատեղամասերից Պատերազմ Արցախում
ՀԷՑ-ը կանցնի թուրքերի՞ն․ «Կարճ ասած» Տրանսպորտի թանկացում և խցանում (տեսանյութ) Վերաքննիչը վերացրեց Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը Ես Գևորգ Պապոյանի կնունքի և հարսանիքի քավորն եմ, մեր հարաբերությունները շատ վաղուց սառեցված են. Սևակ Խաչատրյան Կվերահաշվարկվի Վաղարշապատի թվով 5 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները․ ԿԸՀ Նիկոլը վախեցած է․ կոռուպցիոն սկանդալ․ ի՞նչ է պայթելու ընտրություններից առաջ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանում բանկերից մեկի մասնաճյուղը թալանողն արդեն Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը Քանի ՔՊ-ն է այս քաղաքը կառավարում, ոչ մի բան չի լուծվելու. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Բազմաթիվ ընտրախախտումներ ենք արձանագրել Վաղարշապատում․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Վերջին 7.5 տարվա ընթացքում տրվել են բազմաթիվ սուտ խոստումներ. Արմենակ Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ի քաղաքական հայրերն Էրդողանն ու Ալիևն են, կնքահայրն էլ՝ Փաշազադեն․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պյուռոսյան հաղթանակ է տարել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊ-ի բերածը բարեփոխումներ չեն, չարեփոխումներ են․ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Փաշինյանը փոխում է հայ ժողովրդի դավանանքը. քննարկում (տեսանյութ) Մարդ են ման գալիս, ով սուտ ցուցմունք կգրի իմ անձի հետ կապված․ «Հաղթանակ» դաշինքի առաջնորդ Սևակ Խաչատրյանի ասուլիսը «Մայր Հայաստան» կուսակցությունում կա քաղաքական միտք, քաղաքական մտածողություն Երեկ Երևանում բանկից գողություն կատարած անձն արդեն Բագրատաշենի անցակետով լքել է Հայաստանը Եկեղեցին երբևէ որևէ ընտրական գործընթացի չի միջամտել. Տեր Եսայի Եկեղեցու դեմ փաշինյանական պատերազմի «սերիաները». «Փաստ» Կիրակնօրյա «դասերը». ինչե՞ր են հուշում Վաղարշապատի ընտրությունները. «Փաստ» Վաղարշապատի դրական հետևությունները ՔՊ-ն դաղալ է խաղում, վարչական ռեսուրսով և ընտրակեղծիներով է աշխատում Պայթյուն-փլուզում՝ Էջմիածնում. փլատակներից դուրս են բերել 76-ամյա տանտիրուհուն. նրա կյանքին վտանգ չի սպառնում ԱՆԻՖ-2. տարեկան 1.2 մլն դոլարի հատկացում՝ անհստակ առաքելությամբ կենտրոնին (տեսանյութ) Սամվել Կարապետյանը 2 ամիս կմնա կալանքի տակ Դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը Էջմիածնում քաղաքական հաշվեհարդարի նոր փուլ. իշխանության ճնշումների մեխանիզմը գործում է 37,5 մլն դրամ՝ 5 համայնքներում տոնական տրամադրության համար Սամվել Ալեքսանյանին ստիպել են Վաղարշապատի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը գրաված «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում խուզարկություններ է տեղի ունենում

Լավրովի վերջնագիրը Փաշինյանին և ուղերձը հայ ժողովրդին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու մասով վերջնագիր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին:

«Վերջապես կողմնորոշվե՛ք»,- հայտարարել է Լավրովը՝ դիմելով Փաշինյանին:

ՌԴ արտգործնախարարը նաև հայ ժողովրդին է դիմել: Ըստ նրա՝ եթե հայ ժողովուրդը համաձայն է Փաշինյանի վարած քաղաքականության հետ, ապա դա լրջագույն բաներ վերանայելու քայլերի կդրդի Ռուսաստանին: Թե որոնք կարող են լինել այդ քայլերը, դժվար չէ կռահել:

Սա աննախադեպ վիճակ է հայ-ռուսական հարաբերություններում: 1991-ի սեպտեմբերից հետո նման բան չի եղել: Դրանից առաջ եղել էր «Կոլցո» օպերացիան, որից հետո համապատասխան հետևություններ արվեցին: «Կոլցոյից» հետո հետևություն չարեց Բաքուն: Այնտեղի Նիկոլը՝ Էլչիբեյը այստեղի Նիկոլի պես էր պահում իրեն՝ ինքնիշխանիստաբար, ինչի արդյունքում Ադրբեջանը լրջագույն խնդիրներ ունեցավ: Էլչիբեյը շփոթել էր ինքնիշխանությունը բոլորի ու հատկապես տարածաշրջանային երկրների հետ թշնամանալու հետ:

Հիմա էլչիբեյություն է անում Նիկոլ Փաշինյանը՝ առաջնորդվելով սեփական կաշվի փրկության, անձնական շահի ապահովման ծրագրերով ու կառավարվելով իր դրսի տերերի կողմից:

Նիկոլի դրսի տերերին հաջողվել է Նիկոլի միջոցով թշնամացնել հայ-ռուսական հարաբերությունները: Առնվազն դիվանագիտական մակարդակով հայ-ռուսական հարաբերությունները նմանվել են ռուս-ուկրաինական հարաբերություններին: Իսկ դա մեզ համար հղի է շատ կանխատեսելի ու սարսափելի հետևանքներով:

Արևմուտքի խնդիրը ՌԴ-ին մեր տարածաշրջանից հեռացնելն է: Իսկ թե ինչ կլինի դրա արդյունքում ՀՀ-ի հետ, Արևմուտքին հետաքրքրում է, բայց ընդամենը հայտարարությունների ու Մակրոնի գրառումների մակարդակով:

Հայ-ռուսական հարաբերությունների թշնամացումից շտապում են օգտվել Թուրքիան ու Ադրբեջանը: Նրանք են լինելու Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության թիվ մեկ շահառուները: Տուժող կողմը լինելու է բացառապես Հայաստանը:

Ի դեպ, երբ Լավրովը վերջնագիր էր ներկայացնում Նիկոլին, միաժամանակ ուղերձ էր հղում նաև հայ ժողովրդին՝ ասելով, որ արդյոք համաձա՞յն է հայ ժողովուրդը դառնալ Նիկոլի վարած քաղաքականության զոհը, արդյոք հայ ժողովուրդը պատրա՞ստ է դառնալ աշխարհաքաղաքական հակամարտության մանրադրամ, արդյոք հայ ժողովուրդը հանդուրժելու՞ է Նիկոլի դավաճանությունը: Սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են պահանջում: Հայաստանի ճակատագիրը մազից է կախված: Այն մազից կախել է Նիկոլը՝ բառիս բուն իմաստով ծախելով Արցախն ու Հայաստանը հանուն իր անձնական օգուտի:

Գնդակը կամ ավելի ճիշտ՝ արկը Հայաստանի դաշտում է: Աննուշկան ձեթն արդեն թափել է:

Պետրոս Ալեքսանյան
7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan