Մանրամասներ՝ Դոնբաս «Մայր Հայաստանի» այցից (տեսանյութ) Ես քաղաքական առաջնորդ լինելու հավակնություն չունեմ. Բագրատ Սրբազան ՀՀ-ն, հատկապես ՊՆ-ն պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի պատրաստ լինեն մարտական գործողություններին. Օհանյան
17
ԴԺՀ խորհրդարանի պաշտոնական ալիքը՝ «Մայր Հայաստան» դաշինքի այցի մասին (տեսանյութ) Հրայր Թովմասյանի գործով այսօրվա դատական նիստը չկայացավ Դոնեցկի պետական հեռուստաալիքն անդրադարձել է «Մայր Հայաստանի» այցին (տեսանյութ) «Մայր Հայաստանի» պատվիրակությունը հանդիպել է Դոնեցկի ղեկավարի հետ «Россия 1-ն» անդրադարձել է «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին (տեսանյութ) Հայ քաղաքական գործիչների այցը Դոնբաս պետք է ցույց տա, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հրայր Թովմասյանը շարունակում է պաշտպանական ճառը. Ուղիղ «Մայր Հայաստանի» պատվիրակությունը գտնվում է Դոնբասում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է բարեկամություն անել բոլորի հետ, բայց ո՛չ ի հաշիվ ՌԴ-ի Ինչի՞ համար է Փաշինյանը «ներողություն» խնդրում հանրությունից. Իսկ փարիսեության սահմաններ նա ունի՞ Պատերազմ Արցախում
«Օգնության մասին լուրեր լսելիս, նախ իմացեք, թե ով է օգնում ու ինչի համար»․ Նաիրի Հոխիկյանն՝ արցախցիներին ԴԺՀ խորհրդարանի պաշտոնական ալիքը՝ «Մայր Հայաստան» դաշինքի այցի մասին (տեսանյութ) Հրայր Թովմասյանի գործով այսօրվա դատական նիստը չկայացավ Ուզում ես կործանել մեկի ապագան, ջնջի՛ր նրա անցյալն ու պատմությունը. «Փաստ» ՌԴ-ին զգուշացնում ենք՝ Զանգեզուրի միջանցքն Իրանի կարմիր գիծն է. Ալիռեզա Արաֆի Սրբազանին ԱԺ-ում բավականին ջերմ են ընդունել Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Ինչու են հայ տրանսգենդերները Թուրքիա մեկնում «Ջուրը հոսանքի պես պետք է հասանելի լինի». Փաշինյանը խաբել է. Մաս 216 ՔՊ-ական համայնքապետին պարտադրում են հրաժարական տալ Դոնեցկի պետական հեռուստաալիքն անդրադարձել է «Մայր Հայաստանի» այցին (տեսանյութ) Ավելի ու ավելի շատ զարգացող երկրներ են բացահայտորեն խոսում BRICS-ի նախաձեռնություններին միանալու ծրագրերի մասին Սկզբում պետք է փոխել հասարակության հոգեվիճակը, մթնոլորտը, որ հնարավոր լինի փոխել իշխանությունը Ձերբակալվել է ԱԱԾ հագուստով կնոջ առևանգումն իրականացրած հանցավոր խմբի 5-րդ անդամը «Մայր Հայաստանի» պատվիրակությունը հանդիպել է Դոնեցկի ղեկավարի հետ «Նիկոլ Փաշինյանը Վրաստանին էլ է տարածքներ հանձնելու». Ոսկան Սարգսյան Ամերիկյան ու ադրբեջանական կողմերը քննարկել են «խաղաղության» գործընթացը Պարեկները վաղվանից ստուգելու են ավտոբուս-տրոլեյբուսների վարորդների առողջական վիճակը Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Մանրամասներ՝ Դոնբաս «Մայր Հայաստանի» այցից (տեսանյութ) ԿԲ պաշտոնյայի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել «Россия 1-ն» անդրադարձել է «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին (տեսանյութ) Սյունիքում 2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են. Oragir.news Ես քաղաքական առաջնորդ լինելու հավակնություն չունեմ. Բագրատ Սրբազան Մենք որոշել ենք քաղաքական դաշտի անխտիր բոլոր գործոնների հետ հանդիպել․ Սրբազան ՀՀ-ն, հատկապես ՊՆ-ն պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի պատրաստ լինեն մարտական գործողություններին. Օհանյան Աղբահանությանն ուղղված միլիարդավոր գումարները փաստացիորեն չեն ծառայում իրենց նպատակին (տեսանյութ) Խոստացի-խաբի, խաբի-խոստացի, խոստացի-խաբի (տեսանյութ) «Ադրբեջանն իրեն տարօրինակ է պահում ռազմական ասպարեզում». Կարեն Հովհաննիսյան Կոմիտասի անվան պանթեոնն անտերության է մատնված (տեսանյութ)

Լավրովի վերջնագիրը Փաշինյանին և ուղերձը հայ ժողովրդին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու մասով վերջնագիր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին:

«Վերջապես կողմնորոշվե՛ք»,- հայտարարել է Լավրովը՝ դիմելով Փաշինյանին:

ՌԴ արտգործնախարարը նաև հայ ժողովրդին է դիմել: Ըստ նրա՝ եթե հայ ժողովուրդը համաձայն է Փաշինյանի վարած քաղաքականության հետ, ապա դա լրջագույն բաներ վերանայելու քայլերի կդրդի Ռուսաստանին: Թե որոնք կարող են լինել այդ քայլերը, դժվար չէ կռահել:

Սա աննախադեպ վիճակ է հայ-ռուսական հարաբերություններում: 1991-ի սեպտեմբերից հետո նման բան չի եղել: Դրանից առաջ եղել էր «Կոլցո» օպերացիան, որից հետո համապատասխան հետևություններ արվեցին: «Կոլցոյից» հետո հետևություն չարեց Բաքուն: Այնտեղի Նիկոլը՝ Էլչիբեյը այստեղի Նիկոլի պես էր պահում իրեն՝ ինքնիշխանիստաբար, ինչի արդյունքում Ադրբեջանը լրջագույն խնդիրներ ունեցավ: Էլչիբեյը շփոթել էր ինքնիշխանությունը բոլորի ու հատկապես տարածաշրջանային երկրների հետ թշնամանալու հետ:

Հիմա էլչիբեյություն է անում Նիկոլ Փաշինյանը՝ առաջնորդվելով սեփական կաշվի փրկության, անձնական շահի ապահովման ծրագրերով ու կառավարվելով իր դրսի տերերի կողմից:

Նիկոլի դրսի տերերին հաջողվել է Նիկոլի միջոցով թշնամացնել հայ-ռուսական հարաբերությունները: Առնվազն դիվանագիտական մակարդակով հայ-ռուսական հարաբերությունները նմանվել են ռուս-ուկրաինական հարաբերություններին: Իսկ դա մեզ համար հղի է շատ կանխատեսելի ու սարսափելի հետևանքներով:

Արևմուտքի խնդիրը ՌԴ-ին մեր տարածաշրջանից հեռացնելն է: Իսկ թե ինչ կլինի դրա արդյունքում ՀՀ-ի հետ, Արևմուտքին հետաքրքրում է, բայց ընդամենը հայտարարությունների ու Մակրոնի գրառումների մակարդակով:

Հայ-ռուսական հարաբերությունների թշնամացումից շտապում են օգտվել Թուրքիան ու Ադրբեջանը: Նրանք են լինելու Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության թիվ մեկ շահառուները: Տուժող կողմը լինելու է բացառապես Հայաստանը:

Ի դեպ, երբ Լավրովը վերջնագիր էր ներկայացնում Նիկոլին, միաժամանակ ուղերձ էր հղում նաև հայ ժողովրդին՝ ասելով, որ արդյոք համաձա՞յն է հայ ժողովուրդը դառնալ Նիկոլի վարած քաղաքականության զոհը, արդյոք հայ ժողովուրդը պատրա՞ստ է դառնալ աշխարհաքաղաքական հակամարտության մանրադրամ, արդյոք հայ ժողովուրդը հանդուրժելու՞ է Նիկոլի դավաճանությունը: Սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են պահանջում: Հայաստանի ճակատագիրը մազից է կախված: Այն մազից կախել է Նիկոլը՝ բառիս բուն իմաստով ծախելով Արցախն ու Հայաստանը հանուն իր անձնական օգուտի:

Գնդակը կամ ավելի ճիշտ՝ արկը Հայաստանի դաշտում է: Աննուշկան ձեթն արդեն թափել է:

Պետրոս Ալեքսանյան
7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan