«Հայաստանը դե յուրե չի դադարեցրել իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին». Ղազախստանի ԱԳՆ
Դիտել նաև
Հայաստանն ունի պարտք՝ ՀԱՊԿ վճարումների գծով․ Ալեքսանդր Պանկին
Հայաստանը ոչինչ չի շահելու, շահելու են Փաշինյանն ու իր կինը
Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի միտումնավոր բացակայությունը երկրի համար դրական հեղինակություն չի ստեղծում. Բելառուսի ԱԽ պետքարտուղար
«Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալ Ռոման Վասիլենկոն մեկնաբանել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, հաղորդում է Zakon.kz-ը: «Մենք տեսնում ենք Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունը դե ֆակտո կասեցնելու մասին: Իրավական որևէ գործողություն Հայաստանը, որքան գիտեմ, չի ձեռնարկել։
Այսինքն, դե յուրե Հայաստանը չի դադարեցնում իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ Կազմակերպությունը, իհարկե, շարունակում է իր հետագա գործունեությունը, նույնիսկ եթե երկրներից որևէ մեկը դադարեցնում է իր մասնակցությունը։ Եվ կազմակերպության պայմանագրերում նշված են բոլոր պայմանները ինչպես նոր անդամների մուտքի, այնպես էլ գործող անդամների ելքի վերաբերյալ»,- ասել է նա: