Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը

Դիտել նաև
ՀՀ-ն ցուցադրաբար չի վճարում ՀԱՊԿ-ին իր անդամավճարները. Կոնստանտին Զատուլին
Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Երևանը դադար է տվել մասնակցությանը. ՀԱՊԿ-ն ըմբռնումով է մոտենում Հայաստանի որոշումներին. Թասմաղամբետով
Հայաստանը չի պատրաստվում վճարել ՀԱՊԿ անդամավճարը
«Եթե Հայաստանը չվճարի ՀԱՊԿ անդամավճարը, կդիտարկվեն տարբեր սցենարներ»․ ՌԴ ԱԳՆ
Ալմաթիում մեկնարկած ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը Հայասանը չի մասնակցում, ՏԱՍՍ-ին ասել է կազմակերպության քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը։
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, սակայն հայկական կողմը մեզ տեղեկացրեց, որ դեմ չէ սահմանափակ ձևաչափով որոշումների ընդունմանը», - ասաց Շուվալովը։ Նա բացատրեց, որ սահմանափակ ձևաչափը «առանց Հայաստանի մասնակցության է»։