Պարտության, ցավի ու կսկիծի օրը Աննա Հակոբյանը ցուցադրում է իր վայելքները սաֆարիում Նիկոլի աներձագն ու ՔՊԿ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը VIP-ով մեկնել են Լոնդոն՝ ֆուտբոլ նայելու (տեսանյութ) Ապագան գալու է՝ զենքով, կրակոցով. Ալեն Ղևոնդյան
10
Մենք կանգնած ենք նոր «նոյեմբերի 9–ի» առաջ․ Հայաստանին կարող է սպառնալ Արցախի ճակատագիրը Գուրգեն Մելքոնյանը պատասխանատվության պետք է ենթարկվի Տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներ կլինեն. ժողովրդին կոչ ենք անելու պայքարել․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Թանկացող տրանսպորտ, կաթվածահար քաղաք. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊ-ն մնացել է միայնակ, գաղափարախոսական առումով վերածվում է մարգինալ միավորի Կոբախիձեն մեղադրում է ԵՄ-ի ղեկավարներին կեղծավորության մեջ, իսկ ընդդիմության ներկայացուցիչները հաստատում են իրենց գործակալ լինելը Քաղաքապետարանի թվերով 7 օրվա ընթացքում ստվերը տրանսպորտի ոլորտում կազմել է մոտ 210 մլն դրամ կամ՝ ավելի քան 540 հազար դոլար Սա կոչվում է «հպարտ» քաղաքացու շահերի տոտալ ոտնահարում. «բարեփոխված» ու թանկացող տրանսպորտի վիճակն օր օրի ավելի անտանելի է դառնում (տեսանյութ) ՀՀ-ն՝ որպես պետություն, շատ ավելի խոշոր հաշվով է պարտվում․ Թևանյան Անընդունելի է ցանկացած փորձ, որը ստվեր կգցի մեր երկրների համագործակցության վրա. դեսպանը՝ Զուրաբիշվիլիի գրառման մասին Պատերազմ Արցախում
Ոստիկանության «նվաճումներից». փոխհրաձգություն Արտաշատում, 2 զոհ, 4 վիրավոր Պարտության, ցավի ու կսկիծի օրը Աննա Հակոբյանը ցուցադրում է իր վայելքները սաֆարիում Նիկոլի աներձագն ու ՔՊԿ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը VIP-ով մեկնել են Լոնդոն՝ ֆուտբոլ նայելու (տեսանյութ) Ապագան գալու է՝ զենքով, կրակոցով. Ալեն Ղևոնդյան Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը «Փաստ» թերթը ութ տարեկան է Ռուսաստանը վերջին անգամ նախազգուշացրեց Հայաստանի իշխանություններին. Վարդան Հակոբյան Մենք կանգնած ենք նոր «նոյեմբերի 9–ի» առաջ․ Հայաստանին կարող է սպառնալ Արցախի ճակատագիրը Բաստիոնային «ժողովրդավարություն»... սոսկ սեփական իշխանավարումը հավերժացնելու նպատակով. «Փաստ» «Ճիշտ խաչբառ»․ Վազգեն Սաղաթելյան Ճշմարտություն vs Նիկոլ․ ո՞վ որն է ընտրում․ «Կարճ ասած» Երկրաշարժ՝ Հայաստանում Փաշինյանը վնասում է իր ժողովրդին, իր հանրապետությունը․ Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ) Գուրգեն Մելքոնյանը պատասխանատվության պետք է ենթարկվի «Փաշինյանական իշխանության ամոթալի էջը պետք է փակել»․ Տիգրան Աբրահամյան Զինված հեղաշրջման փորձը տարեց «խոպանչիներն» են «բացահայտել» ՔՊ-ն դեմ է հայտարարություն ընդունելուն Փաշինյանի «սրտի թեկնածուն» շարունակում է մնալ Գրիգոր Մինասյանը Հաջորդ շաբաթը ԱԺ-ում թեժ է լինելու Թուրքիան Ադրբեջանում 700 մլն դոլարի ներդրում կկատարի Բուֆեր երկրի ճակատագիրը (տեսանյութ) Տրանսպորտի թանկացման դեմ ակցիաներ կլինեն. ժողովրդին կոչ ենք անելու պայքարել․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) ՔՊ-ն ամբողջ համակարգը լֆիկացրել է, դարձրել է լֆիկանոց (տեսանյութ) Թանկացող տրանսպորտ, կաթվածահար քաղաք. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գնում են հարկերով քերթելու ճանապարհով. Թադևոս Ավետիսյան Բաքուն գաղտնազերծել է խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը. «Ազատություն» ՔՊ-ն մնացել է միայնակ, գաղափարախոսական առումով վերածվում է մարգինալ միավորի Որոշ արևմտյան երկրներ Երևանին դրդում են նոր պատերազմի, ինչը աղետ կլինի Հայաստանի համար. Ալիև Մենք փրԳված ենք (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասին զեկույցը՝ Անդրանիկ Քոչարյանի ձեռքին եղած կոմպրոմատների թղթապանակ

Ներքին Հանդը և գեոպոլիտիկ հիվանդը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի արձագանքը կալանավայրից

Քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշենի» բանտից գրում է. «Նիկոլ Փաշինյանի վերջին երկու հանրային ելույթները՝ Արագածոտնում և The Telegraph-ինը, օրգանապես շաղկապված են Ներքին Հանդում վերջին բախումների և մեր հերթական զոհերի հետ, որոնց ընտանիքներին խորապես ցավակցում եմ:
Ներքին և արտաքին լսարաններին ուղղված ցածրորակ մանիպուլյացիաները, բացահայտ ստերը, լկտի խաբեությունները ցույց են տալիս, թե ինչքան անպաշտպան է այսօրվա Հայաստանը, և որքան կործանարար է Փաշինյանի կողմից վարվող ներքին և արտաքին քաղաքականությունը:
Ներքին Հանդի իրադարձությունները մերկացրեցին մեր երկրի բացահայտ անպաշտպան վիճակը, երբ գործող ռեժիմը սպառնում է պատժել սեփական զինվորին, իսկ արտաքին որևէ անվտանգային գործոն կամ մեխանիզմ մեր օգտին չի աշխատում:
ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ անվտանգային հարաբերությունները պահպանվել են բացառապես դե յուրե ֆորմատում, ավելի բաց ասած՝ զուտ ձևական, ֆորմալ բնույթի են: Իսկ Արևմուտքից ակնկալվող աջակցությունը լավագույն դեպքում դրսևորվել է մտահոգությունների, կոչերի, ափսոսանքների հերթական холостой համազարկով:
Այսինքն՝ ռեժիմի կողմից դատարկաբանվող թեզն անվտանգային ոլորտի դիվերսիֆիկացիայի մասին փուչիկ է, գեոպոլիտիկ կեղծիք: Ոչ մի ԵՄ դիտորդական առաքելություն, ոչ մի ռազմավարական գործընկերություն ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի հետ, ոչ մի ֆրանսիական զենք՝ ոչ մի գործոն, որ Փաշինյանը հրամցնում էր մեզ որպես «ձեռքբերում և երաշխիք», չի կանխել Ադրբեջանի հերթական մահաբեր սադրանքը և չի կանխելու:
Այո՛, Արևմուտքը մասնակի բարկացած է Ադրբեջանի վրա, բայց միայն խոսքերով և լոկ սեփական շահերից ելնելով: Նախ, որովհետև Ադրբեջանը գցում է ԵՄ-ին՝ ստանալով Արցախը և դրանից հետո մերժելով բրյուսելյան ձևաչափը, և, երկրորդը, որովհետև Ալիևի պահվածքն այս փուլում  խոչընդոտում է արևմտյան հիմնական նպատակի իրագործմանը Հարավային Կովկասում, այն է՝ Ռուսաստանի դուրսմղմանն այստեղից:
Ստեղծված իրավիճակում ԵՄ պաշտոնյաներին մնում է սփոփվել այն հանգամանքով, որ նրանց «խրոխտ» թվիթները և ստատուսներն Ադրբեջանի դեմ՝ էյֆորիայի անսպառ աղբյուր են տարաբնույթ կեղծ «եվրացենտրիստների» համար:
Արդյունքում, Մոսկվան նայում է ստեղծված դրությանը՝ «Սա՞ էիք ուզում», Բրյուսելը և Վաշինգտոնը՝ «Սրանից ավել բան չուզեք» դեմքերով, իսկ հայ ժողովուրդը հերթական գերեզմանախորշերի մեջ է դնում ոչ միայն իր զավակներին, այլև իր արժանապատվությունը և ապագան: Այսինքն՝ փաստացի մենք ամբողջությամբ կորցնում ենք՝ Ռուսաստանի, և բավարար չափով չենք ստանում՝ Արևմուտքի աջակցությունը:
Սա ոչ թե արտաքին քաղաքականության «դիվերսիֆիկացիա» է, այլ տոտալ ձախողում, սնանկություն, փլուզում:
Գեոպոլիտիկ պարադոքսը նրանում է, որ Հայաստանը երբեք Ռուսաստանից այսքան կախված չի եղել, որքան այսօր՝ Փաշինյանի ձախողված և արկածախնդիր բեմադրությունների պատճառով: Նիկոլի ջանքերով Հայաստանն ընկել է աշխարհաքաղաքական թակարդի մեջ. հակառուսականությունը բերում է ռուսաստանակախյալության: Իսկ «ինքնիշխանության համար պայքարը»՝ ինքնիշխանության կորստի»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan