Ընդդիմությունը հստակ պայման պետք է դներ Լարված մթնոլորտ Ազգային ժողովում (տեսանյութ) Ընդդեմ մոռացության և ուրացման. ի՞նչ մեսիջներ է փոխանցում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմը. «Փաստ»
22
ՔՊ-ն կրկին փախավ ավագանու նիստից․ պետք է քննարկվեր տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստան»-ի նախագիծը (ուղիղ) Թուրքական ազդեցության գործակալները վխտում են Հայաստանում. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Թուրքական ազդեցության գործակալները վխտում են Հայաստանում. Երվանդ Բոզոյան ՔՊ-ն Գյումրիում իր եվրաբաջանաղների հետ պարտվեց. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Երևանի ավագանու նիստը․ օրակարգում է նաև տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստան»-ի նախագիծը (ուղիղ) Արտահերթ ընտրությունները՝ «փրկօղա՞կ» Նիկոլ Փաշինյանի համար. «Փաստ» «Մայր Հայաստան» խմբակցության անդամները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը (տեսանյութ) Հանդիպել են Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը (լուսանկար) «Քաղաքացիական պայմանագրի» ապօրինությունների, այդ ուժի դատական պարտոթյունների և «Մայր Հայաստանի» հետագա քայլերի մասին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հակասահմանադրական ճանաչված գործով հերթական դատական նիստը. ուղիղ Պատերազմ Արցախում
Ռազմիկ Ամյանը քրոջ՝ Սրբուհի Ամյանի հետ զուգերգ է ներկայացրել․ «Սերս Տարար». Տեսանյութ Ազատագրել ենք Երևանի ավագանու նիստերի դահլիճը փոքրամասնության իշխանությունից․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Փաշինյանը Էրդողանի գիրքն ա գրկում, է՞դ ա ձեր ինքնիշխանության ինդիկատորը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊ-ն կրկին փախավ ավագանու նիստից․ պետք է քննարկվեր տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստան»-ի նախագիծը (ուղիղ) Հռոմի պապի հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 26-ին Թբիլիսին պատրաստ է նպաստել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքմանը. Վրաստանի ԱԳ նախարար Թուրքական ազդեցության գործակալները վխտում են Հայաստանում. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա՝ կբարձրանա Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ֆրանցիսկոս Պապի վախճանման առիթով Ընդդիմությունը հստակ պայման պետք է դներ Վազգեն Սարգսյանի արձանը Շուշիում պղծեն ձեզ չտեսնելու տաք, այ էդ եք դուք (տեսանյութ) Աղբը մարդն է գեներացնում, ոչ թե քառակուսին՝ ի գիտություն ՔՊ-ին. Արշակ Սարգսյան Հայոց ցեղասպանության ժխտումը պետք է քրեականացվի․ իշխանությունն ունի երկու ընտրություն․ Իշխան Սաղաթելյանը՝ ԱԺ նոր նախագծի մասին 4 անձի սպանություն կատարած Թելման Քալաշյանը ցմահ ազատազրկվեց Թուրքական ազդեցության գործակալները վխտում են Հայաստանում. Երվանդ Բոզոյան 2024թ. իմացել եք, բայց բյուջեի մեջ չեք նախատեսել. Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Փաստացի, աղբահանության վճարը թանկացել է, մնացածը մանիպուլիացիաներ են. Արմենակ Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ն Գյումրիում իր եվրաբաջանաղների հետ պարտվեց. Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ) Լարված մթնոլորտ Ազգային ժողովում (տեսանյութ) Իսրայելական բանակը զորավարժություններ է սկսել Իրանին հարվածելու համար Քանի չենք վերականգնել հայկական ազգային պետությունը, կարևոր է այս հարցում բոլորիս հետևողականությունը՝ սկսած ապրիլ 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելուց. թյուրքագետ Փաշինյանը Մոսկվայում վստահություն չունի. Հայկ Խալաթյան Հայաստանի հավաքականը լավագույնն է Եվրոպայում՝ թիմային հաշվարկով, մեդալների քանակով․ հայ մարզիկների արդյունքները ծանրամարտի ԵԱ-ում Թղթային «խաղաղությունն» ու ամեն մի զիջում, պարտություն որպես հաջողություն ներկայացնելու «արվեստը». «Փաստ» Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել Թիրախում պատմական հիշողությունն ու ազգային ինքնությունն են. «Փաստ» Ընդդեմ մոռացության և ուրացման. ի՞նչ մեսիջներ է փոխանցում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ֆիլմը. «Փաստ» Երևանի ավագանու նիստը․ օրակարգում է նաև տրանսպորտի թանկացումը կասեցնող «Մայր Հայաստան»-ի նախագիծը (ուղիղ) Ոնց ճանապարհ փակելով Փաշինյանը եկավ իշխանության, նույն ձևով կարող է պռոշյանիցին իրեն ռադ անել (տեսանյութ) ՔՊ-ականները ցանկացել են «ԱՆԻՖ»-ի և այլ գործերով «հարցաքննել» Ավինյանին

Հայաստանի հեռանկարը նոր տարածաշրջանում

Ադրբեջան. Ալիևը վերջերս հրապարակային խոսքով դիմել է իր երկրում հանրային տրամադրություններ ձևավորող էլիտաներին՝ գիտնականներ, սոցիլիոգներ, գրողներ՝ առաջարկելով մշակել գաղափարներ՝ նոր ազգային իդեաների ձևավորման համար։ Ալիևը համարում է, որ Ադրբեջանի համար սկսվում է սկզբունքային-պատմական նոր փուլ, որը պահանջում է նոր ազգային գաղափարներ, նոր տեսլականներ։


Վրաստան. Վարչապետի նոր թեկնածու Ի. Կոբախիձեի ծրագիրը, որը ներկայացվել է հասարակությանը, կոչվում է «Եվրոպական պետության կառուցման համար»։ Ազգային խնդիրներն էլ ձևակերպված են հստակ՝ ԵՄ և ՆԱՏՕ անդամակցություն, միաժամանակ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորում, Աբխազիայի և Օսիայի վերադարձ՝ խաղաղ ճանապարհով։

Իրան, Թուրքիա. Լրիվ այլ, ծանր քաշային կատեգորիայի պետություններ են, իրենց` դարերով անփոփոխ ստրատեգիաներով և շահերով, ու դարերի ընթացքում միլիմետր չեն շեղվում դրանցից կամ զիջում դրանք։

Այսօրվա Հայաստան. Պետություն՝ ոչ մի բան մասին, պետական օրակարգը՝ մարդ բռնել և արտաքին ուժերից խղճահարություն մուրալ։ Ոչ մի ազգային տեսլական, ոչ մի ստրատեգիական պատկերացում։ Ոչ թե «թուրքի» կամ «ռուսի» մեղքով, այլ՝ հենց սրա պատճառով է, որ մենք այսքան կազմաքանդված ու անհեռանկար վիճակում ենք այսօր։ 
Մեծ հաշվով, այսօր կա երկու «ազգային տեսլական»։ Մեկը դնում է Նիկոլը. այն պայմանականորեն կարելի է կոչել ինքնակամ Աուշվիցի կոնցպեպտ՝ հանձնվենք, ամեն ինչ զիջենք, գուցե կապրենք, գուցե՝ ոչ, աներաշխիք։ Մյուսը Միքայել Սրբազանի «հիվանդ ժողովրդի» կոնցեպտն է, որի առանցքում պետության էությունը չհասկանալու ախտն է։ 
Նիկոլի տարբերակը բերելու է պետականության փլուզմանը, ընդ որում՝ շատ արագ, անսպասելի արագ։ Սրբազանի կոնցեպտը, ամենայն հավանականությամբ, ճիշտ է, բայց այն չի պարունակում բուժման ոչ պրոցեսը, ոչ տարբերակները։

Հայաստանի այսօրվա կարևորագույն խնդիրը հետպատերազմյան վերականգնումն է, որը թույլ կտա դուրս գալ ազգային և պետական խոր ճգնաժամից։ Այստեղ են պետք նոր գաղափարներ, նոր պատկերացումներ, նոր տեսլականներ։ Այստեղ նուրբ սահման կա՝ էմոցիաների և ռացիոնալ մտածողության։ Էմոցիան տեղ չպետք է ունենա, նրան պետք է փոխարինի երազանքը, իսկ մնացածը սառը, ռացիոնալ պետական մտածողությունն է։ 

Հենց սա է, որ մենք չենք առաջարկում մեր ժողովրդին, թեկուզ՝ հոգնած, թեկուզ՝ հիվանդ, թեկուզ՝ անհուսության մեջ գտնվող։ Առաջարկենք, ու դա կլինի բուժման պրոցեսը։ Ուրիշ ճանապարհ չկա։ 

Ո՞վ կամ ովքե՞ր դա պետք է անեն. ոմանց թվում է, թե վերջապես կգտնվի մեկը, ու կասենք՝ հենց սրան էինք սպասում, ու կկարգենք նոր լիդեր։ Չի լինելու նման բան, հնարավոր չէ նման բան։
Հայաստանի այսօրվա ազգային իդեան հետպատերազմյան վերականգնում է, որը ենթադրում է իրավիճակի կայունացում, ներքին առողջացում, ժամանակակից պետության կառուցման հիմքեր և ազգային խնդիրների պաշտպանություն։ Հիմա սրա մշակողը չկա, կրողը չկա, քարոզողը չկա, բա ի՞նչ ենք ուզում այս ժողովրդից, բա ո՞նց բուժվի։ 

Դրա համար էլ այս աննորմալ վիճակում ո´վ ինչպես կարողանում է՝ իրեն պահում է. մեծ մասը փակվել է տներում և անհաղորդ է կատարվողին, մի զգալի մաս Գրին Քարտի վրա է նստած, մնացածն էլ՝ տարբեր ձևերով։

Լուծումը միակն է

Ներքին հաշտության իդեայով պետք է գնալ նոր խոշոր առաջնորդության ձևավորմանը, որի ռեսուրսը կա՝ անհատներ, եկեղեցի, բանտեր՝ Բաքվի ու Երևանի։ Ռադ անել էս գլխից պաշտոն ու կարգավիճակ ուզողներին, դատարկ ամբիցիաներով շարժվողներին, պարզ խոսել ու հասկանալ, թե ո´վ է խանգարում կոնսոլիդացիոն պրոցեսներին։ Տեսանելի ժամանակահատվածում մշակել «Հետպատերազմյան վերականգնման հիմնական դրույթները», սկսել գրագետ աշխատել՝ ողջ Հայաստանով, ողջ հայկական աշխարհով, ողջ տարածաշրջանում, դաշնակիցների ու միջնորդների հետ։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan