Հայաստանի գլխավոր օրակարգը․ իշխանափոխություն, խաղաղություն, զարգացում
Դիտել նաև
Հանուն հակառուսական ու հակաիրանական իր ծրագրերի՝ ԱՄՆ-ն մանրադրամ է դարձնում Հայաստանը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Արցախի հարցը փակելը՝ կնշանակի Հայաստանի հարցը փակել․ մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Հարութին Զիմզիմովին սեռդեչնի պռիվետ ուղարկողները
Անդրանիկ Թևանյան․ Գլոբալ պատերազմի կուսակցությունը պարտվում է. տարոսը Նիկոլ Փաշինյանին
Այս իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի մենք անվտանգություն և խաղաղություն ունենանք. Անդրանիկ Թևանյան
1. Վերականգնել բանակը,
2. Դիվանագիտական բոլոր ջանքերով վերականգնել մեր բնական դաշնակիցների հետ ռազմավարական հարաբերությունները, չդարձնել Հայաստանը Ռուսաստան–Արևմուտք, Իրան–Արևմուտք բախման թատերաբեմ,
3.Ադրբեջանի հետ վարել իրական խաղաղության բերող բանակցություններ՝ չհամարելով Արցախի թեման փակված, միջազգային հարթակներում բարձրացնելով արցախահայության ոտնահարված իրավունքների հարցը, դիտարկելով արցախցիների վերադարձի հնարավորությունները՝ ամուր անվտանգային երաշխիքների և որոշակի կարգավիճակի դիմաց,
4․ Հասնել իրական խաղաղության, որը հաստատ ադրբեջանական թելադրանքով իրականացվելիք սահմանադրության փոփոխությունով չի լինելու, ոչ էլ հակառուսական ու հակաիրանական քաղաքականության մանրադրամ դառնալու տարբերակով է լինելու,
5․ Վերը նշված կետերի կյանքի կոչումն անհնար է օրվա իշխանությունների պարագայում։
Նիկոլ Փաշինյանի հեռացումը Հայաստանի միակ հնարավորությունն է՝ ողջ մնալ այս փոթորկալից ժամանակներում։ Նա խոսում է խաղաղությունից, բայց բերել ու բերում է պատերազմ ու պարտություն։ Իրական «Խաղաղության» կուսակցությունը պետք է փոխարինի նիկոլական «Պատերազմի ու պարտության» կուսակցությանը։ Միայն այդ դեպքում Հայաստանը գոյություն կունենա ու հետագայում կզարգանա։ Մյուս տարբերակները քննարկման ենթակա չեն։
Սա՛ է այսօրվա գլխավոր օրակարգը։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից