Վստահաբար կարող ենք ասել, որ խորհրդարանական ընտրությունները կայացել են. Վրաստանի ԿԸՀ ղեկավար Առաջատար է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը. Վրաստանի ԿԸՀ Վրաստանում ընտրատեղամասերը փակվելուց հետո բողոքի ակցիաներ են սպասվում
27
Շնորհավորենք վրաց ժողովրդին՝ խորհրդարանական ընտրություններում օտարերկրյա գործակալների դեմ տարած հաղթանակի կապակցությամբ Ավարտվեցին վրացական ընտրությունները. Ի՞նչ ցուցանիշներ են արձանագրված Նախագահի կոկորդիլոսի արցունքները որևէ մեկին հետաքրքիր չեն. Վրաստանի վարչապետ Վրաստանում ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում Իվանիշվիլին այսօր քվեարկության ընթացքում հայտարել է որ «օտար պետությունը փորձում է Վրաստանը մտցնել պատերազմի մեջ» Ինչպես են ընթանում ընտրությունները Վրաստանի հայաշատ շրջաններում, մասնավորապես, Ջավախքում Նիկոլի թուրքական վեկտորը և մեր անելիքը (տեսանյութ) Վրաստանում ընթանում է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Ալիևի համար ՀՀ վարչապետի պաշտոնում լավագույն տարբերակը Փաշինյանն է. Զատուլին Հանդիպում արցախցիների հետ Պատերազմ Արցախում
Վստահաբար կարող ենք ասել, որ խորհրդարանական ընտրությունները կայացել են. Վրաստանի ԿԸՀ ղեկավար Տարեկան 200 մլն դոլար՝ պաշտոնյաների ու մյուս արտոնյալների վարկերը սպասարկելու համար. 168.am Առաջատար է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը. Վրաստանի ԿԸՀ Շնորհավորենք վրաց ժողովրդին՝ խորհրդարանական ընտրություններում օտարերկրյա գործակալների դեմ տարած հաղթանակի կապակցությամբ Ավարտվեցին վրացական ընտրությունները. Ի՞նչ ցուցանիշներ են արձանագրված Որն էր Աննա Հակոբյանի նպատակը. Բորիս Մուրազի Իրանն իրավունք ունի և պարտավոր է պաշտպանել իրեն ագրեսիայի օտարերկրյա ակտերից. Իրանի ԱԳՆ Տուն գնելը երբեք այսքան հեշտ չի եղել. Ամերիաբանկը Տուն էքսպոյում է. տեսանյութ, լուսանկարներ Նախագահի կոկորդիլոսի արցունքները որևէ մեկին հետաքրքիր չեն. Վրաստանի վարչապետ Վրաստանում ընտրատեղամասերը փակվելուց հետո բողոքի ակցիաներ են սպասվում ՔԿ պարզաբանումը Մարտակերտի քաղաքապետի գործով ընդամենը իրավաբանական «ժուլիկություն» է. Արսեն Բաբայան Վրաստանում ընտրություններն անցնում են լարված մթնոլորտում Իվանիշվիլին այսօր քվեարկության ընթացքում հայտարել է որ «օտար պետությունը փորձում է Վրաստանը մտցնել պատերազմի մեջ» Ինչպես են ընթանում ընտրությունները Վրաստանի հայաշատ շրջաններում, մասնավորապես, Ջավախքում Իրանը հերքել է իսրայելական հարվածի հետևանքով իր տարածքում 20 կետերի ոչնչացման մասին տեղեկությունը Նիկոլի թուրքական վեկտորը և մեր անելիքը (տեսանյութ) Փաշինյանը հայտնաբերել է, որ ՔՊ-ականներն իրար միս են ուտում «Հանձնել են շատ պարզ պատճառով. 2018-ին տեղի ունեցածն այդ նպատակն ուներ». «Փաստ» Ալիևը նոր պահանջ է առաջ քաշում․ Մարուքյանի նոր հատուկ հանձնարարությունը. Politik.am Մեկ էլ ե՞րբ էր այսքան ուրախ ու այսքան երջանիկ եղել. «Փաստ» Իսրայելը գիշերը հարձակվել է Իրանի ռազմական օբյեկտների վրա (տեսանյութ) Վրաստանում ընթանում է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում պատարագ կմատուցի Ընդդիմության ընդդիմությունը «Պոզով պոչով» կոռուպցիան Արմավիրի համայնքապետարանում Ձեզ համար մեկ չէ՞, թե ում որտեղ կնշանակի․ «Կարճ ասած» Ամերիկացիները IRI-ի հարցմամբ ազդակ են տալիս Փաշինյանին, որ շարունակի իր ճանապարհը․ Արթուր Պարոնյան (տեսանյութ) Ալիևի համար ՀՀ վարչապետի պաշտոնում լավագույն տարբերակը Փաշինյանն է. Զատուլին Հանդիպում արցախցիների հետ «Կոլեկտիվ» Արևմուտքը Հայաստանին, Վրաստանին, Ուկրաինային առաջարկում է ԵՄ անդամ դառնալու համար մեռնել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին. Արցախի ԱԺ-ի հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները Արցախի Հանրապետության Անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և ցեղասպանության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախի ազգային- ազատագրական պայքարի ճանապարհին նահատակված հայորդիների շիրիմներին:
Օրվա կապակցությամբ ԱՀ ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ .

«Արցախի ազգային – ազատագրական պայքարի պատմության մեջ ինքնորոշման և ժողովրդավարական սկզբունքների հիման վրա Հանրապետության կայացման առհավատչյան 1991 թվականի Անկախության հանրաքվեն է: 1991 թվականի Անկախության հանրաքվեն այն հիմնաքարն էր, որի վրա կառուցվեց Արցախի Հանրապետությունը և դարձավ համայն հայության պարծանքն ու հաղթանակի փարոսը: Արցախի ժողովուրդը 2006 թվականի նույն օրը Սահմանադրության ընդունման հանրաքվեով մեկ անգամ ևս արտահայտեց անկախ պետություն ունենալու և ազատության համար պայքարի ուղին անշեղորեն շարունակելու իր կամքը:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվեցին հարյուրավոր մեր հայրենակիցներ, այդ թվում ՝ երեխաներ և կանայք, հայաթափվեց հայ ժողովրդի հազարամյա հայրենիք Արցախը:
Անվտանգության և իրավունքների իրացման անհնարինությունից ելնելով՝ Արցախի բնակչությունը դիմեց հայրենիքը լքելու ծայրահեղ քայլի։ Այս ամենին իր գնահատականը տվեց նաև միջազգային հանրությունը: Ֆրանսիայի և Կիպրոսի արտաքին գործերի նախարարությունները, Գերմանիայի Բունդեսթագը, Ավստրիայի և Նիդեռլանդների խորհրդարանները, Եվրախորհրդարանը, Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը և այլ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը որակեցին որպես էթնիկ զտում։
Ադրբեջանը, հայ ժողովրդի դեմ ցեղասպանություն իրականացնելուց հետո , միջազգային դերակատարների աչքին թոզ փչելու և իր արարքն արդարացնելու համար, որպես ռազմական գործողությունների դադարեցման նախապայման, Արցախի Հանրապետության Նախագահին պարտադրեց ստորագրել փաստաթուղթ:

Ի սկզբանե գիտակցելով Ադրբեջանի կողմից պարտադրվող փաստաթղթի հակասահմանադրականությունը, գնահատելով խաղաղ բնակչությանը ցեղասպանության ենթարկելու, նրա ազատ տեղաշարժը խոչընդոտելու և կամայական ձերբակալությունների հնարավոր վտանգների առկայությունը՝ նախագահի կողմից ընդունվեց հրամանագիր, որով մինչև 2024 թվականի հունվարի 1-ը պետք է կազմալուծվեին Արցախի պետական ինստիտուտները, իսկ բնակչությունը որոշում կայացներ՝ լքել հայրենիքը կամ ինտեգրվել Ադրբեջանին։

Հաշվի առնելով Արցախի հարցի վերջնական փակմամբ շահագրգռված կողմերի կատարված և կատարվող քայլերի ինտենսիվությունն ու դրանում շահագրգիռ կողմերի ագրեսիվ վարքագիծը՝ Ազգային ժողովը վերահաստատում է իր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին և հայտնում իր պատրաստակամությունը՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկելու բոլոր խնդրահարույց հարցերը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, հավատարիմ Արցախի ժողովրդի ազատ կամքի արտահայտման արդյունքում ստացած մանդատին, վճռակամ է պաշտպանելու հայ ժողովրդի հազարավոր հայորդիների արյունով ու քրտինքով իրացված իրավունքներն ու ազատությունը»:

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan