Թուրքիան շտապում է, Փաշինյանն օգնում է, իսկ ԱՄՆ-ը պատրաստվում է գումար աշխատել Հայաստանի հաշվին Փաշինյան-Ալիև հանդիպումը Թրամփին քծնելու ժեստ է. Ձյունիկ Աղաջանյան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից
10
Ադրբեջանը կարճ ժամանակ ունի, հետո իրենով զբաղվելու են ՌԴ-ն ու Իրանը. քաղաքագետ (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին Առգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ Հարությունյան Խուզարկել են Գեղամ Մանուկյանի տունը, որդուն՝ Տարոնին, ձերբակալել (ուղիղ) Աբու Դաբիում ընդլայնված հանդիպման մասնակիցները դուրս են եկել սրահից ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ժպտերես դեմքը, ով երևի մտքում անընդհատ կրկնում է` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Աբրահամյան Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն Փաշինյանի պրոթուրքական ռեժիմի ևս մեկ քաղաքական բանտարկյալ. հայ պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվեց Հայտնի է ԱԺ-ում հարձակում գործած ևս մի անձի ով լինելը Պատերազմ Արցախում
Պետրոս Ղազարյանից պահանջում ենք եթերում հերքել աղավաղված տեղեկատվությունը․ հայտարարություն ԱՄՆ-ն արձագանքել է ապաշրջափակման վերաբերյալ Երևանին և Բաքվին առաջարկ ներկայացնելու լուրերին Թուրքիան պաշտոնապես մտավ Հայաստանի տարածք․ Արթուր Խաչիկյան Թուրքիան շտապում է, Փաշինյանն օգնում է, իսկ ԱՄՆ-ը պատրաստվում է գումար աշխատել Հայաստանի հաշվին Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետրոս Ղազարյանը վերջնականապես հուղարկավորում է Փաշինյանի՝ Մայր Աթոռը ազատագրելու արշավը Ադրբեջանը կարճ ժամանակ ունի, հետո իրենով զբաղվելու են ՌԴ-ն ու Իրանը. քաղաքագետ (տեսանյութ) Ձեր երկրի մեջով անցնող ճանապարհը հանձնում եք չգիտեմ ինչ մասնավոր ընկերության, ու դա ինքնիշխանությո՞ւն է. Արա Պողոսյան Սա ակնհայտ ապօրինի հետապնդումների շարք է՝ ուղղված մեր կուսակցության դեմ. Իշխան Սաղաթելյան Գլխավոր դատախազը լծվել է նախաքննության փուլում Միքայել Աջապահյանի մեղադրանքը հրապարակային հիմնավորելու գործին. հայտարարություն Նռնականման առարկայի մեջ սիսեռի հատիկներ են․ առգրավված զենքերը օրինական են․ ՀՅԴ Հիմա էլ ծաղկի արտահանումն է դարձել անհնարին․ Գևորգ Ստեփանյան Փաշինյան-Ալիև հանդիպումը Թրամփին քծնելու ժեստ է. Ձյունիկ Աղաջանյան Կրկեսի շենք-շինություններն ու հողամասը բռնագանձելու համար Պետգույքի կառավարման կոմիտեն դատական վեճ է սկսել. Hetq.am Ալիևն ու Փաշինյանը քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին «Nike-ի զեղչի քարտով ո՞նց կարելի է պատրաստվել ահաբեկչության»․ Արթուր Սուքոյան Հայրենակիցները հայտնվել են անելանելի վիճակում (տեսանյութ) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից «ԵՊՀ-ում դադարեցվել է Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի գործունեությունը»․ Էդուարդ Գալստյան Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը «Միջանցք տալը պոզով պոչով է լինո՞ւմ»․ Տաթևիկ Հայրապետյան Առգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ Հարությունյան «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Մերօրյա «Շմայսներ»-ը կամ ՔՊ-ի ջարդարարները. ով ինչով է հայտնի․ «Ժողովուրդ» ԱՄՆ Կոնգրեսական Բրեդ Շերմանը խորապես անհանգստություն է հայտնել անհանգստություն է հայտնել Սամվել Կարապետյանի և Հայ Եկեղեցու հոգևորականների ձերբակալությամբ Շապիկի նկարը հրապարակել են՝ իբր ահաբեկչության նախապատրաստվելու անհերքելի ապացույց Նա կարող է հանձնել ամեն ինչ․ Անդրանիկ Միհրանյանը՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպման մասին Խուզարկել են Գեղամ Մանուկյանի տունը, որդուն՝ Տարոնին, ձերբակալել (ուղիղ) Աբու Դաբիում ընդլայնված հանդիպման մասնակիցները դուրս են եկել սրահից

Նիդեռլանդների խորհրդարանը Հայաստանին և Արցախին առնչվող 2 բանաձև է ընդունել

իդեռլանդների խորհրդարանը Հայաստանին և Արցախին առնչվող 2 բանաձև է ընդունել ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընդառաջ տեղի է ունեցել Նիդեռլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստ, որին մասնակցել է Նիդեռլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լսումների ընթացքում առաջադրվել է Հայաստանի Հանրապետությանն առնչվող 2 բանաձև։

Համաձայն ընթացակարգի՝ բանաձևի նախագիծը ներկայացվում է հեղինակներից մեկի կողմից․ առաջին բանաձևի հեղինակներն են պատգամավորներ Իսա Կահրամանը (NSC) և Դոն Սեդերը (ChristenUnie)։ Ներկայացնելով բանաձևի նախագիծը՝ Իսա Կահրամանը նշեց, որ իրենք սատարում են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը, սակայն ներկայացնում են առաջարկ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ։ Բանաձևի մեջ մասնավորապես նշվում է․ «Նկատի ունենալով, որ ադրբեջանական բանակը 2023 թվականի սեպտեմբերին հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա, ինչից հետևանքով գրեթե ողջ բնակչությունը փախել է Հայաստան և մինչ օրս չի վերադարձել իրենց տները, և քանի որ Ադրբեջանը ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգությունը այդ տարածքում.

կոչ ենք անում կառավարությանը հանդես գալ հայկական մշակութային ժառանգության պաշտպանության օգտին՝ ինչպես ԵՄ, այնպես էլ ՅՈւՆԵՍԿՕ-ի 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում»։ Նիդեռլանդների ԱԳ նախարարը բանաձևի նախագծին առարկություններ չներկայացրեց, հաստատելով, որ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունեցել ռազմական սրացում, ինչն ունեցել է հետևանքներ, և որ կառավարությունը կողմ է հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու կոչին։

Բանաձևն ընդունվել է խորհրդարանի ձայների ճնշող մեծամասնությամբ։ Երկրորդ բանաձևի հեղինակներն են պատգամավորներ Սեդերը (ChristenUnie), Բոսվայկը (CDA), Ստոֆֆերը (SGP), Պիրին (GroenLinks-Pvda), Վան դեր Բերգը (VVD), Պատերնոտեն (D66), Դե Ռոնը (PVV) և Կահրամանը (NSC)։

Բանաձևի նախագիծը ներկայացրեց Դոն Սեդերը։ Բանաձևի մեջ ընգծվում է, որ երեք տասնամյակների ընթացքում առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության եզակի հնարավորություն է ստեղծվել, հետևաբար, կարևոր է լիարժեք ներգրավվել խաղաղության գործընթացում։ Ընդգծվեց նաև, որ դեռևս առկա են խոչընդոտներ, այդ թվում այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին։

Բանաձևը կոչ է անում կառավարությանը եվրոպական այլ երկրների հետ միասին ավելացնել ճնշումն Ադրբեջանի վրա՝ բոլոր հայ ռազմագերիներին հնարավորինս արագ ազատ արձակելու նպատակով։ ԱԳ նախարարը բանաձևի նախագծին առարկություններ չներկայացրեց, հաստատելով, որ կառավարության համար այժմ կարևոր է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության հետ շփումների ժամանակ երկու կողմերին կոչ է արել կնքել խաղաղության համապարփակ համաձայնագիրը։ Այս համատեքստում նախարարը կանդրադառնա տարբեր կատեգորիաների բանտարկյալների ազատ արձակման հարցին, որոնց թվում են անշուշտ նաև հայ բանտարկյալները։

Ըստ նախարարի՝ զինված հակամարտության ավարտից հետո ռազմագերիների ազատ արձակումը պարտավորություն է, որը բխում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից։ Երկրորդ բանաձևը ևս ընդունվեց ձայների մեծամասնությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan