Արտահերթ ընտրություններից Փաշինյանն ավելի է վախենում, քան Ադրբեջանի հարձակումից. Բենիամին Մաթևոսյան Ավինյանի 20 դրամանոց նահանջը՝ քաղաքացիների կորած հավատի դեմ (տեսանյութ) Փաշինյանը մատը մատին չխփեց. Զատուլինը՝ Բաքվի դատավարության մասին (տեսանյութ)
24
Սա էլ 2,5 միավորանոց իշխանության սահմանած արտոնությունը, թանկացումը մատուցում են որպես սահմանված զեղչ (տեսանյութ) Տարածաշրջանի ածենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով. շատ «աննախադեպն» ենք էլի, հո զոռով չի... լուսանկար Քաղաքապետարանը չուներ այլ տարբերակ, քան իբրև թե ընդառաջ գնալը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավտոբուսային իրազեկում․ # բոյկոտ (տեսանյութ) Աննա Հակոբյանը գիտի՝ ում է հասնելու 200 մլն դոլար արժեցող բիզնեսը․ ում համար են թալանում մարդկանց (տեսանյութ) Ի՞նչ են իրենցից ներկայացնում Թրամփի նոր «հեղափոխական» մոտեցումները Հարկային տեռորի նիկոլական դեմքը Փաշինյանի իշխանությունը հարձակվել է փոքր բիզնեսի վրա ՀՀ-ում սկսվել է հարկային տեռորի հիթ-շքերթ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչ (տեսանյութ) Տնտեսվարողների բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ Պատերազմ Արցախում
Հրաչյա Հակոբյանին թալանողը լքել է երկիրը և զանգահարել ոստիկանություն Թուրքիայում միկրոավտոբուսն ընկել է ձորը․ կա 7 զոհ Արտահերթ ընտրություններից Փաշինյանն ավելի է վախենում, քան Ադրբեջանի հարձակումից. Բենիամին Մաթևոսյան Սա էլ 2,5 միավորանոց իշխանության սահմանած արտոնությունը, թանկացումը մատուցում են որպես սահմանված զեղչ (տեսանյութ) Մարտ ամիսը Գյումրիի համար վճռորոշ է լինելու․ «Իրավունք» Փաշինյանի երկչոտ դիրքորոշումը խրախուսում է Ալիևի ախորժակը. Կարեն Միրզոյան Ավինյանի 20 դրամանոց նահանջը՝ քաղաքացիների կորած հավատի դեմ (տեսանյութ) Տարածաշրջանի ածենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով. շատ «աննախադեպն» ենք էլի, հո զոռով չի... լուսանկար Ավինյանի 20 դրամանոց նահանջը՝ քաղաքացիների կորած հավատի դեմ. Տեսանյութ Փաշինյանը մատը մատին չխփեց. Զատուլինը՝ Բաքվի դատավարության մասին (տեսանյութ) Հանրապետության մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում Ամիսներ առաջ Փաշինյանը կտրուկ դեմ էր հանրաքվեին Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների Թմրամիջոցների շրջանառության վիճակագրությունը սկսել է անհանգստացնել նաև իշխանականներին Եվրաքվեի նախագծում, պարզվում է՝ իրավական տարրական ձևակերպումներում սխալներ են թույլ տրվել 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիևն առաջ է բրդում Հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ոստիկանը հարվածում ընկած Սերգեյ Ասատուրովին Ուկրաինան պատրաստ է բանակցել և պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Թրամփ Քաղաքապետարանը չուներ այլ տարբերակ, քան իբրև թե ընդառաջ գնալը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավտոբուսային իրազեկում․ # բոյկոտ (տեսանյութ) Փաշինյանը ԱՄՆ է մեկնելու, բայց ոչ Թրամփի հետ հանդիպման Փաշինյանը՝ ինքն իր դեմ․ ցույց են անում արդեն նրան ընտրածները․ «Կարճ ասած» Խարբերդի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. երեկ նրա ծննդյան օրն է եղել Փաշինյանի խաղաղության տակ թաքնված է ամենամեծ հանձնումն ու կորուստները․ Արծվիկ Մինասյան Լոռեցիները գիտե՞ն, որ մի գիշերում դառնալու են սահմանամերձ. Գրիգոր Բալասանյան Փաշինյանն ընդունեց, որ ինքն է թալանում մարդկանց. հանրային իրազեկում ավտոբուսում (տեսանյութ) «Սա կոճակի մեկ սեղմամբ լուծվող խնդիր չէ». Զախարովան` Բաքվում պահվող հայերի մասին. Տեսանյութ Ստամբուլի հայկական վարժարանի դեմ զինված հարձակում է տեղի ունեցել

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են Հայաստանի հաշվին

Երեկ տարածվեց Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության համատեղ հայտարարությունը: Տեղի ունեցավ գերիների փոխանակում, բայց ոչ թե «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, այլ Հայաստանի կողմից բոլորի հանձմամբ, իսկ Ադրբեջանի կողմից՝ մասնակի հանձնմամբ: Այսինքն՝ Ալիևն ու Նիկոլը համատեղ որոշել են Բաքվի բանտում պահել Արցախի ռազմաքաղաքական նախկին ու ներկա ղեկավարության այն անդամներին, որոնք գերի են վերցվել, ինչպես նաև էլի մի քանի հայ գերիների:
Ակնհայտ է, որ Ալիևի ու Փաշինյանի պայմանավորված խաղի քավորն Արևմուտքն է, որի խնդիրը մեր տարածաշրջանից Ռուսաստանի հեռացումն է ու Իրանի դեմ պլացդարմ սարքելը: Հայաստանը դրանից ոչինչ չի շահելու, ավելին՝ կորցնելու է: Շահելու է անձամբ Նիկոլ Փաշինյանը, որին, ըստ ամենայնի, խոստացվել են անձնական անվտանգության երաշխիքներ «ա լյա» Բելառուսի նախագահի թեկնածու Տիխանովսկայա, և հնարավորության դեպքում (եթե Հայաստանը մնա քարտեզի վրա) աջակցություն նիկոլական իշխանության պահպանմանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Ալիևը բազմիցս է նշել այս պահին իրենց ուզածը, այն է՝

-Արցախի հարցի վերջնական փակում՝ այն դիտարկելով Ադրբեջանի մաս,

-Արցախի հայաթափման լեգիտիմացում,

-Ադրբեջանի արևելյան հատվածի ու Նախիջևանի միջև կապ Հայաստանի տարածքով. այդ ճանապարհի կառուցման ծախսը պետք է հոգա Հայաստանը ու հետագայում այդ ճանապարհը պետք է գործի առանց մաքսային խոչընդոտների (Ալիևը փաստացի միջանցք է պահանջում, բայց այլ բառերով, որպեսզի չխանգարի Նիկոլին՝ Հայաստանում դա այլ կերպ ներկայացնելու և ՀՀ քաղաքացիներին խաբելու համար),

-Հայաստանը պետք է հանձնի, այսպես կոչված, անկլավները,

-Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ հրաժարվելով անկախության հռչակագրում Թուրքիային ու Ադրբեջանին դուր չեկող կետերից (ակնհայտորեն խոսքը վերաբում է Արցախին ու Հայոց ցեղասպանությանը):

Ալիևի հրապարակավ հնչեցրած այս պահանջներին Նիկոլ Փաշինյանը չի արձագանքել՝ «լռությունը համաձայնության նշան է» տարբերակով:

Հարկ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Արևմուտքն ու Թուրքիան շտապում են և փորձում ապահովագրվել (Ուկրաինայում Արևմուտքի գործերը լավ չեն ու ակնհայտ է, որ Ռուսաստանն իր ձեռքերն ազատելուց հետո զբաղվելու է Հարավային Կովկասով): Դա է պատճառը, որ Ալիևը գնում է նախագահական արտահերթ ընտրությունների, իսկ Նիկոլն ապօրինի մեթոդներով փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ իշխանազավթում իրականացնելով այն համայնքներում, որտեղ ժողովրդի քվեով ոչ ՔՊԿ-ական իշխանություն է ձևավորվել:

Թե ինչ կլինի Ալիևի պահանջների բավարարումից հետո, դժվար չէ կռահել: Հաջորդ փուլում արդեն կյանքի կկոչվի «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը, որը Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին հիմիկվանից հրամցնում է որպես «խաղաղության խաչմերուկ»: Բայց դա արդեն հայ ժողովրդին պետք է մտահոգի:

Կորյուն Մանուկյան
7.or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan