Խաչիկ Մանուկյան. Արա, ամոթ չի՞ ըսենց կապիկություններով ապրես, սա պետություն է Զինծառայողի ինքնասպանության դեպքը եղել է Վարդենիսի հատվածի մարտական դիրքերից մեկում. Armlur Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ տուրօպերատոր
7
Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Օրեր առաջ ՍԴ-ն հшնցանք է գործել. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել (ուղիղ) Վաղ Առավոտյան Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ կրկին հեծանիվ է վարել, իսկ գիշերն Ադրբեջանը կրկին սպառնացել է Հայաստանին Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Մնում է գուշակել՝ դա անկեղծ մոլորությո՞ւն է, թե՞...․ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Քաղաքը չի բեռնաթափվել․ այստեղ էլ են խաբել (տեսանյութ) Եզդիական համայնքում Բաքոյան Ռուստամը այլևս եզդի չի համարվում ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Ո՞րն է Թուրքիայի իրական դերակատարումը արաբա-իսրայելական կոնֆլիկտում Պատերազմ Արցախում
Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Օրեր առաջ ՍԴ-ն հшնցանք է գործել. Բագրատ Սրբազան Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց Հայաստանը «պետք է» շտապ լուծի իր գործող Սահմանադրությամբ ամրագրված ակնհայտ տարածքային պահանջի հարցը. Ամիրբեկով Այս պայքարի հաջողությունը՝ փոքրիկ կամ մեծ, ձեռնտու չէ ինչ-ինչ ուժերի. Բագրատ Սրբազան Խաչիկ Մանուկյան. Արա, ամոթ չի՞ ըսենց կապիկություններով ապրես, սա պետություն է Բոլոր հայտնի ընկերությունների արժեթղթերը` մեկ հարթակում. Ամերիաբանկը ԴիջիԹեքին ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Մանկական երկաթուղին` երեկ և այսօր Չէինք գնացել հարցազրույց տալու Հ1-ով, խնդիր էինք դրել ուղիղ եթերով հանդես գալ և այդ խնդիրն իրականացրել ենք. Բագրատ Սրբազան Գ. Դանիելյան. Երբ պետք է ճանապարհ փակենք, այդ «ընդդիմադիրները» չկան, երբ պետք են ակտիվ գործողութուններ, չկան Զինծառայողի ինքնասպանության դեպքը եղել է Վարդենիսի հատվածի մարտական դիրքերից մեկում. Armlur Բագրատ սրբազանը հանրահավաք է հրավիրել (ուղիղ) Վաղ Առավոտյան Փաշինյանն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ կրկին հեծանիվ է վարել, իսկ գիշերն Ադրբեջանը կրկին սպառնացել է Հայաստանին Մենք ներում չենք ստանալու, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը. Արշակ Սրբազան 202.5 մլն դրամը Փաշինյանի աշխատակազմը նախատեսում է ծախսել ընդամենը 2 միջոցառման համար. 168.am Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի բանաձևով համերաշխություն են հայտնել Հայաստանին և խաղաղության գործընթացին Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում և մեր պաշտպանական ներուժի բարձրացում. ԱԳՆ Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում (տեսանյութ) Դուք քաղաքային իշխանությո՞ւն եք, թե՞ տուրօպերատոր Երևանում անլուծելի է դարձել կոյուղու խնդիրը (տեսանյութ) 49-ամյա տղամարդը սեռական բռնության է ենթարկել ընկերոջ 26-ամյա աղջկան Մենք զոհեր ունե՞նք, թե՞ ունենալու ենք․ Գագիկ Համբարյան Բորտնիկովի խոսքը Երևանի օգտին չէ. Նիկոլայ Սիլաև (տեսանյութ) Հայաստանի օրվա իշխանությունը տգիտության հետևանք է. Թևանյան (հարցազրույց ՌԴ պետական դումայի «Союз национальностей» ամսագրին) Բաքվի բռնապետի ամբարտավան պահվածքը երկու բանի մասին է խոսում. Արա Պողոսյան Ամերիաբանկը ԴիջիԹեք 2024-ի ֆինթեք գործընկերն է. բանկը ներկայանում է MyInvest ներդրումային հարթակով (տեսանյութ, լուսանկար) Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի Ավինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է

65,000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել, ֆինանսական լուրջ կորուստներ ունենք․ ջերմոցային տնտեսության տնօրեն

Լարսում 100-ավոր բեռնատարներ չեն կարողանում անցնել Ռուսաստանի սահմանը: Պտուղ-բանջարեղենով, ձկնով, ծաղիկով և այլ սննդամթերքով բեռնված ավտոմեքենաները անցակետում գտնվող ֆիտոսանիտարական կետում խիստ վերահսկողություն են անցնում և հետ վերադառնում։
«Ռոզ ֆիլդ» վարդերի ջերմոցային տնտեսության ծաղիկով բեռնված 2 բեռնատարներից մեկն արդեն Ռուսաստանի սահմանից հետ է վերադարձել, մյուսն էլ ճանապարհին է։ Լարսում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ընկերության վարդերով բեռնված մյուս մեքենան էլ Վրաստանի սահմանից է հետ եկել։
Ջերմոցային տնտեսության տնօրեն Համբարձում Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ռուսաստանի սանիտարական ծառայությունները ֆիտոսանիտարական անցակետում ստուգվել են իր ջերմոցային տնտեսության 65 հազար հատ վարդը և թույլ չեն տվել անցնել՝ պատճառաբանելով, թե սանիտարական նորմերին չի համապատասխանում։
Տեղի ունեցածից զարմացած է «Ռոզ ֆիլդ» վարդերի ջերմոցային տնտեսության տնօրենը։ Նրա խոսքով՝ 3 տարի է աշխատում է ռուսական շուկայի հետ, միշտ էլ ծաղիկները սահմանին ստուգվել են, բայց առաջին դեպքն է, երբ խախտումներ են գրանցվել։
Համբարձում Վարդանյանը չի բացառում, որ այս ամենը կապված է հայ-ռուսական հարաբերություններով և ռուսական կողմն այս տարբերակով ճնշումներ է փորձում գործադրել։
«Մեզ հետ առաջին անգամ է նման դեպք եղել, երբ ապրանքն ինչ-որ խնդիրով սահմանից հետ են ուղարկվում։ Շատ տարօրինակ է, որովհետև մինչև հիմա ոչինչ չի եղել, այսօր հանկարծ բոլոր մեքենաները տարբեր պատճառաբանություններով հետ են ուղղարկում։ Դուք ի՞նչ կասեք այս ամենի մասին, պարզ է, որ այստեղ ինչ-որ քաղաքական խնդիրներ կան»,-նշեց մեր զրուցակիցը։
Վարդերի մշակությամբ զբաղվող տնտեսվարողը սրտնեղում է, որ Լարսում ծագած խնդիրների պատճառով իրենք ֆինանսական լուրջ կորուստներ են ունենալու, տեղական շուկան փոքր է նման ծավալի արտադրանքն իրացնելու համար։
«Մենք ամեն օր մոտ 20 000 հատ վարդ ենք հավաքվում և դա կուտակվում է։ Պատկերացրեք՝ 15 օր է՝ չենք կարողանում ծաղիկ ուղարկել Ռուսաստան, իսկ մեր արտադրանքի 90 տոկոսը ՌԴ է գնում։ Վնասը միայն այն չէ, որ մեքենան հետ է եկել, ի՞նչ եք անելու մնացածը»,-վրդովվեց նա։
Ռուսական շուկա չհասած վարդերն արտադրողը փորձում է տեղում սպառել՝ իջեցնելով գները։ Վարդերի մի մասն էլ փչացել է, արդեն աղբանոցում է։
Այս խնդիրներին զուգահեռ՝ այս օրերին Վերին Լարսի անցակետում մեծ հերթեր կան՝ նաև պայմանավորված եղանակային գործոնով։
Ըստ Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության՝ Վերին Լարսում ավելի քան 2660 բեռնատար կանգնած է։
Լարսում առաջացած խնդրի վերաբերյալ էլ Էկոնոմիկայի նախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ իրենց տեղեկություններով, հայկական համարանիշներով 21 ավտոմեքենա վերադարձվել է, իսկ 30-ից նմուշ են վերցրել։
Ի դեպ, Վերին Լարսի իրավիճակին ֆեյսբուքում անդրադարձել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Նա հայտարարել է, որ Լարսի որևէ անցակետ փակելը մեզ վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը արտահանման նոր շուկաներ գտնի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan