Վերին Լարսի անցակետի մոտ կուտակվել է ավելի քան 3 հազար բեռնատար մեքենա
![Վերին Լարսի անցակետի մոտ կուտակվել է ավելի քան 3 հազար բեռնատար մեքենա](/timthumb.php?src=/disc/22-03-24/6e7f0d9e6a616345bc0a415bed6a9e9c.jpg&w=450)
Վերին Լարսի անցակետի մոտ կուտակվել է ավելի քան 3 հազար բեռնատար մեքենա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սպուտնիկ Վրաստան»-ը, այս մասին հայտնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը:
Նշվում է, որ մարտի 21-ից դեպի վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին երթևեկությունը արգելված է ծանրաքաշ բեռնատարների համար՝ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով:
Ընդհանուր առմամբ, Ռուսաստանից դեպի Վրաստան անցնելուն սպասում է 3 038 բեռնատար մեքենա: