Վերին Լարսում ավելի քան 2660 մեքենա թույլտվության է սպասում
![Վերին Լարսում ավելի քան 2660 մեքենա թույլտվության է սպասում](/timthumb.php?src=/disc/28-11-23/5fbe058d97165a2bc7655ff334e9dc41.jpg&w=450)
Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետը եղանակային վատ պայմանների պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ինչպես հայտնում է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, Վլադիկավկազից Լարս գյուղ ավտոճանապարհին՝ ՌԴ-ից դուրս գալու ուղղությամբ ավտոմոբիլների և բեռնատարների երթևեկությունը արգելափակված է։ Մինչդեռ Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքում նշվում է, որ ներկայում Վերին Լարսի ճանապարհով երթևեկության թույլտվությանը սպասում է 2,669 բեռնատար ավտոմեքենա:
Հստակեցվում է, որ արգելքը գործում է երկուշաբթի՝ նոյեմբերի 27-ի ժամը 12:10-ից մինչև հաջորդ ծանուցումը։