Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
![Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար](/timthumb.php?src=/disc/28-11-23/0105f75b833e95a4e41aa45e813e65e9.jpg&w=450)
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Նշենք, որ վերջին շրջանում Վերին Լարսի ճանապարհը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով պարբերաբար փակվում է։