Գյումրին ընտրում է. «Մայր Հայաստան»-ի ծրագրերը (տեսանյութ) ՔՊ-ն շատ էժան և կեղտոտ քարոզչություն է սկսել իրականացնել «Մայր Հայաստան»-ի դեմ. Դերենիկ Մալխասյան Փաշինյանի ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի կողմից խախտվել են նախընտրական քարոզչության կանոնները
26
Գյումրի, միացի'ր, որ փոխենք (տեսանյութ) Այն ջրաղացին ենք ջուր լցնելու, որն իրական Գյումրու զարգացում է բերելու. Կարեն Սիմոնյան Գնում ենք մեծամասնություն վերցնելու` ակնկալելով բոլոր ընդդիմադիրների աջակցությունը. Սիմոնյան Գյումրեցիների ոգևորությունը ֆանտաստիկ է. քարոզարշավի 11-րդ օրը (լուսանկար) ՔՊ-ն ցուգցվանգի մեջ է․ գյումրեցիները նոր ուժ են ընտրելու. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Միացի՜ր, որ հեռացնենք «Քաղաքացիական պայմանագրին», միացի՜ր, փոխենք «Մայր Հայաստանը» և Կարեն Սիմոնյանը շարունակում են հանդիպումները Գյումրիում «Մայր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը հանդիպում է գյումրեցիների հետ (ուղիղ) «Մայր Հայաստանն» իրազեկման երթ է իրականացնում Գյումրիում (ուղիղ) ՔՊ-ն Գյումրիում «պայթելու է»․ Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Գյումրին ընտրում է. «Մայր Հայաստան»-ի ծրագրերը (տեսանյութ) Արցախցիների կազմակերպած հանրահավաքը սկսել է անհանգստացնել իշխանություններին Իրավապահները մտել են Էջմիածնի քաղաքապետի տուն ու խուզարկություն սկսել Գյումրի, միացի'ր, որ փոխենք (տեսանյութ) «Հայաստանյան իշխանության քաղաքական վարքագիծն Ադրբեջանին նոր արկածախնդրության է մղում»,-Տիգրան Աբրահամյան Փաշինյանը սկսել է պատգամավորներին՝ ծննդյան օրերին Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը նվիրել Աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ սա փոքր ու ժամանակավոր պատուհան է, այդ թվում՝ երկրի ներսում ազգային իշխանությունը վերականգնելու համար «Ֆեյք տարածող» Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը Սրբուհի Գալյանը հասել է վարչության պետերին Հինգ գիշեր է` սարսափի մեջ ենք. Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերի բնակիչները հաստատում են, որ կրшկnցներ կան Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Վարչական շրջանի պատասխանատուն խաբում է՝ ասելով, թե դպրոցականի համար ձեռնտու է գնել 7200 դրամանոց փաթեթը. Թադևոս Ավետիսյան Ներկայումս Ադրբեջանը վերախմբագրում է Հայաստանին իջեցվող պահանջների հերթական խմբաքանակը. Աբրահամյան Լուսավոր Սարիկը հագել է ՔՊ-ի կոստյում. Արմենուհի Կյուրեղյան Մոսկվան և ԱՄՆ-ն պայմանավորվել են քայլեր ձեռնարկել ՌԴ-ի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածները 30 օրով դադարեցնելու ուղղությամբ Արայիկ Հարությունյանը բոլոր քայլերը համաձայնեցնում էր Հայաստանի հետ․ Դավիթ Մելքումյան. Alphanews.am Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը․ ՊՆ Հայաստանը պետք է առանց ժամանակ կորցնելու փոփոխի իր Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆ Պատասխան տալու ժամանակը․ «Կարճ ասած» էստեղ կոռուպցիոն ռիսկեր կան, Ավինյանի հետ կապ ունեցող՝ ծառ ներմուծող ընկերություններ կան․ Սուքիասյան (տեսանյութ) Այն ջրաղացին ենք ջուր լցնելու, որն իրական Գյումրու զարգացում է բերելու. Կարեն Սիմոնյան Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրшկոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ Կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաները մեղադրվում են ապօրինի վարձատրություն և կաշառք ստանալու մեջ Սարիկը հայտարարել է, որ Գյումրի այցելելու իրավունք պետք է ունենան միայն ՔՊ անդամատոմս ունեցողները. Գառնիկ Դանիելյան Մեր քաղաքը սոցիալական արդարության խորհրդանիշ ենք դարձնելու․ Ռուբեն Մխիթարյան Երևան-Սևան մայրուղում վրաերթի է ենթարկվել մի տղամարդ, ում որդին երեկ է նույն վայրում մահացու վրաերթի ենթարկվել Գնում ենք մեծամասնություն վերցնելու` ակնկալելով բոլոր ընդդիմադիրների աջակցությունը. Սիմոնյան ՔՊ-ն շատ էժան և կեղտոտ քարոզչություն է սկսել իրականացնել «Մայր Հայաստան»-ի դեմ. Դերենիկ Մալխասյան Սկանդալ ֆրանսիական ARTE հեռուստաալիքի եթերում. Հայաստանը ջնջված է աշխարհի քարտեզից Գերիների, անհետ կորածների հարազատները կշրջափակեն Փաշինյանի ամառանոցը

«Ստորագրում եմ Նարեկ Մալյանի այդ խոսքերի տակ»,-Կարեն Քոչարյան

«Հրապարակը» հարցազրույց է արել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ:

- Պարոն Քոչարյան, վերջին շրջանում Հայաստանում մարդկանց ձերբակալում են, կալանքի տակ պահում քաղաքական ելույթների, գրառումների, կարծիք հայտնելու համար, ըստ Ձեզ, այս քայլերով Հայաստանն ո՞ւր է գնում, արդյո՞ք մեզանում բռնապետություն է կամաց հաստատվում:

- Հայաստանը ոչ թե գնում է, այլ արդեն գնացել է և միացել ամենաավտորիտար երկրներին՝ այդ թվում Հայաստանի այսօրվա իշխանությունների ամենասիրած պետությանը՝ Ադրբեջանին է հավասարվել:

- Այս պահին կալանքի տակ են գտնվում Նարեկ Մալյանը, Արմեն Աշոտյանը, Գրիգորի Խաչատուրովը, Մամիկոն Ասլանյանը և մի շարք այլ անձինք, այս տեմպերով հնարավո՞ր է, որ յուրաքանչյուր ոք, ով, ըստ իշխանության, վտանգ կներկայացնի իրենց համար ինչ-որ հորինած պատճառով հայտնվի բանտում, և ի՞նչ պետք է անել այս աբսուրդային վիճակից դուրս գալու համար: 

- Այո, ցանկացած մարդ կարող է հայտնվել այնտեղ, որտեղ այսօր գտնվում են քաղբանտարկյալները, անգամ, եթե չհայտնվի կալանքի տակ, միևնույն է, դատական հայցերը գրեթե բոլորի նկատմամբ կան, օրինակ, Բագրատյանի հետ կապված և այլ մարդկանց հետ կապված դեպքեր, այդ թվում, իմ հետ կապված են եղել դեպքեր: Մարդկանց պարզապես գրառումների համար  դատի են տալիս, քաշքշում են՝ այսինքն  փորձում են կտրել աշխատանքից, որպեսզի մարդիկ հոգնեն, զզվեն և ոչինչ չխոսեն: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ պետք է անել այս վիճակից դուրս գալու համար, կարծում եմ՝ պետք է պայքարել, երբեք չպետք է ընկճվել, կանգնել կես ճանապարհին: Ես կարծում եմ՝ պետք չէ նոր անիվ հորինել, դա այդպես է եղել  բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում, բացառություն չէ նաև այսօրվա Հայաստանը:

- Դուք ծանո՞թ եք Նարեկ Մալյանի գործից. Մալյանը նոր չէ, որ հետապնդվում է այս իշխանությունների կողմից, նա անգամ կատակում է, թե իր սեփական հոդվածն ունի ՀՀ Քրեական օրենսգրքում՝ 226.2 հոդվածը, որն ընդունվել է հատուկ իր գործունեությունը սահմանափակելու և լռեցնելու համար: Նաեւ եղել է առևանգման փորձ Մալյանի նկատմամբ, հիմա էլ նա կալանքի տակ է, գործը քննում է ԱԱԾ-ն,  Մալյանը զրկված է արտաքին աշխարհի հետ բոլոր տիպի շփումներից: Ըստ Ձեզ,  ինչո՞վ է Նարեկ Մալյանն այդքան խանգարում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը:

- Ճիշտն ասած, չեմ կարող ասել, թե կոնկրետ Նարեկ Մալյանն ինչով է խանգարում, որովհետև կարծում եմ, որ Նարեկ Մալյանն ու այն մարդիկ, ովքեր առաջին իսկ օրվանից պայքարել են այս իշխանության դեմ, բնականաբար, խանգարում են, դրա համար էլ մի մասին փորձում են մեկուսացնել, բայց կարծում եմ՝ Նարեկ Մալյանի դեպքը մի փոքր այլ է, և նրա հետևից ընկած է ոչ այնքան Նիկոլ Փաշինյանն անձամբ, այլ նրա այն շրջապատը, որ հասարակության մեջ ավելի հայտնի են որպես սորոսականներ:

- Երկար ժամանակ է քննարկվում է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելն օրհասական հարց է Հայաստանի համար, սակայն ընդդիմությունն ամեն անգամ հավաքվում է, քայլում, խոսում և ունենք այն, ինչ ունենք: Վերջերս Նարեկ Մալյանը հարցազրույց էր տվել եւ ասել, որ, իշխանափոխությունը շատ իրատեսական է, ինքն ունի հստակ ծրագիր, սակայն կարևոր է, որ ընդդիմությունը համախմբվի օրակարգի շուրջ, որի առաջին կետում Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, Ձեր կարծիքով, ինչի՞ն է սպասում ընդդիմությունը կամ ի՞նչն է խանգարում նրան` համախմբվել Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգի շուրջ:

- Ես ինքս լրիվ համաձայն եմ և ստորագրում եմ Նարեկ Մալյանի այդ խոսքերի տակ: Բազմիցս ինքս տարբեր հարթակներից ասել եմ դրա մասին: Ի՞նչն է խանգարում, չեմ կարող ասել, բայց առաջին հայացքից, այնուամենայնիվ, տարբեր ընդդիմադիր բևեռների ամբիցիաները, ընդ որում, բոլորի, ոչ թե մեկի կամ երկուսի. Հայտնի խոսք կա, երբ կիսում են դեռ չսպանված արջի մորթին:

- Ի՞նչ կանխատեսումներ ունեք ապագայի, մի՞թե, Մալյանի խոսքերով ասած, ընդդիմությունն ընտրեց տանը բլինչիկ թխելն, այլ ոչ թե իշխանափոխություն իրականացնելու ուղին: 

- Երևի թե այս դեպքում չեմ համաձայնվի պարոն Մալյանի այս բնորոշման՝ տանը բլինչիկ թխելու հետ: Այսօր ընդդիմությունը շատ պասիվ է, խոսքը տիտուլային ընդդիմության մասին է, բայց ես գտնում եմ, որ պասիվ է հանրային դաշտում: Այնուամենայնիվ, ետկուլիսային, նախապատրաստական պրոցեսներ, միգուցե նաև այդ նույն համախմբման շուրջ պրոցեսներ գնում են, դրա համար հանրային հարթակում չի երևում ընդդիմությունը, բայց ես համոզված եմ, որ պրոցեսներ ընթանում են: 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan