Տիգրան Ավինյանի գլխավորած ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնում գործի են ընդունել իրավապահների հարազատներին Չ՛բարեփոխված տրասնպորտն ու մետրոն Հենրիխ Մխիթարյանը հրաժարվե՞լ է հանդիպել Ավինյանին
8
«Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». Հրայր Թովմասյան Ռուսաստանը փրկություն և վերածնունդ է դարձել եզդի ժողովրդի համար․ Բորիս Մուրազիի հոդվածն «Anna-News»-ում Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը» «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները այցելել են Ինֆորմատիկայի քոլեջ ՝ դանակահարության դեպքով (տեսանյութ) Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ Ինչպիսին է իրավիճակ դեպքի վայրում. ուղիղ Ինչո՞ւ են ադրբեջանցիները ծաղրում Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» գաղափարը Իսրայել-«Հըզբոլլահի» հակամարտությունից շահում է Թուրքիան. նշում են թուրք փորձագետները Չորեքշաբթի`ժամը 12:00-ին, բոլորիդ սպասելու եմ Դատախազության մոտ. Բագրատ սրբազան Սահմանադրական դատարանի առջև իրավիճակը լարվեց. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ԱԺ վավերացման «Պուտինի հետ նարդի՞ են խաղում». «Հրապարակ» Տիգրան Ավինյանի գլխավորած ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնում գործի են ընդունել իրավապահների հարազատներին Երևանում 10 անչափահաս է բերման ենթարկվել Է՞լ ովքեր են «հերթում» Չ՛բարեփոխված տրասնպորտն ու մետրոն Մեկ քայլ է մնացել Սպիտակցի Հայկոյի որդին շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ. պաշտպանների միջնորդությունը մերժվել է Հենրիխ Մխիթարյանը հրաժարվե՞լ է հանդիպել Ավինյանին ՔԿ-ն մանրամասներ է հայտնում դպրոցում 15-ամյա երեխայի մահվան դեպքից Դոն Պիպոն Մոսկվայում ցուցահանդես է բացել. «Փաստ» ՔՊ-ն ծառերն էլ հետն է ասֆալտապատում (տեսանյութ) «Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». Հրայր Թովմասյան Ռուսաստանը փրկություն և վերածնունդ է դարձել եզդի ժողովրդի համար․ Բորիս Մուրազիի հոդվածն «Anna-News»-ում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ՀՀ-ն չի միացել երկու հայտարարության Ո՞վ կտուժի դիվանագիտական հերթական շպագատից․ «Կարճ ասած» Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Գործերը լավ չեն «Դոմուս»-ում վերահսկողական գործառույթներ դեռևս չեն իրականացվել. խանութում հակահրդեհային համակարգ չի եղել Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը» Զախարովա. Արևմուտքը փորձում է քաոս ստեղծել Անդրկովկասում Արդարադատության նախարարը հրաժարական է տվել, հետո կարող է հեռանալ Անդրեասյան Կարենը. Դավիթ Հարությունյան Բորիս Մուրազին Կարեն Անդրեասյանին Գրիգոր Մինասյանի լուսանկարն է նվիրել Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ «Դոմուս»-ում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ խոսնակ Դպրոցում 15-ամյա երեխան հանկարծամահ է եղել «Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները այցելել են Ինֆորմատիկայի քոլեջ ՝ դանակահարության դեպքով (տեսանյութ) Աշխատանքային հերթական շաբաթն սկսվել է քաղաքացու դժգոհություններով (տեսանյութ) Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. հայտարարվել է բարդության «թիվ 3» կանչ Ինչպիսին է իրավիճակ դեպքի վայրում. ուղիղ «Ակնկալում եմ Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության ակտիվացում». Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին

Վայքի ավագանու անդամը գնել է Վահե Մակունցի հանքարդյունաբերական ընկերությունները և ընդլայնում է բիզնեսը

«Հետք»-ը գրում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրը՝ Վահե Մակունցն ու նրա գործընկերները վաճառել են հանքարդյունաբերությամբ զբաղվող երկու ընկերությունները: Դրանց բաժնետերը դարձել է Վայք համայնքի ավագանու անդամ Կառլեն Մինասյանը:
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական կայքում ընկերություններում սեփականատերերի փոփոխությունը գրանցվել է Վահե Մակունցի բիզնես գործունեության վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումից մեկ օր անց:

Վահե Մակունցը 2023թ. հունվար և ապրիլ ամիսներին «Իկս մայնինգ», «Սանդինգ մայնինգ», «Վոլֆ մայնինգ» և «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ընկերություններում մասնակից է դարձել: Ընկերություններն Արմավիրի մարզում զբաղվել են ավազի արդյունահանմամբ և վաճառքով: Մեր հրապարակումից մեկ օր անց՝ 2023թ. օգոստոսի 3-ին, «Վոլֆ մայնինգ» և «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ների միակ սեփականատերը դարձել է Կառլեն Մինասյանը:

«Վոլֆ Մայնինգ» ՍՊԸ-ն, ըստ հարկային մարմնում հրապարակված տեղեկատվության, զբաղվում է ցեմենտի, ավազի, գաջի և խճի մեծածախ առևտրով: Իսկ «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ն՝ ավազի արդյունահանմամբ զբաղվող ընկերություն է:

Վահե Մակունցից բացի, նշված երկու ընկերությունում համասեփականատեր էին նաև Տիգրան Սեդրակյանը, Ռուսաստանի քաղաքացի Լեոնիդ Եղիազարյանը և Կարեն Սարգսյանը:
Տիգրան Սեդրակյանը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Կարեն Սեդրակյանի հայրն է: Սեդրակյանները խնամիական կապ ունեն նախկին զինդատախազ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի նախկին պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ: Ջհանգիրյանի դուստրը Կարեն Սեդրակյանի կինն է: Իսկ Կարեն Սարգսյանը 2004թ. զբաղեցրել է Առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը:

Հրաժարվելով երկու ընկերություններում իր ունեցած սեփականությունից, Վահե Մակունցը միավորել է «Իկս մայնինգ» և «Սանդինգ մայնինգ» ՍՊԸ-ները:

Ո՞վ է Մակունցից գնած ընկերությունների նոր սեփականատերը

Կառլեն Մինասյանը մասնագիտությամբ բժիշկ-ստոմատոլոգ է, սակայն զբաղվում է և՛ քաղաքականությամբ, և՛ իրականացնում բիզնես գործունեություն:

2018թ․-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ Կառլեն Մինասյանը եղել է «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունների կողմից ստեղծված «Մենք» դաշինքի ցուցակում, որպես պատգամավորի թեկնածու:

2021թ. ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ պատգամավորության թեկնածու է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով:

Կառլեն Մինասյանին չի հաջողվել պատգամավոր ընտրվել և 2021թ. դեկտեմբերի 5-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Վայոց Ձորի մարզի Վայք խոշորացված համայնքում գլխավորել է «Հանրապետություն» կուսակցության ավագանու ցուցակը և ընտրվել ավագանու անդամ:

Նշենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը տարբեր համայնքներում մասնակցել է ՏԻՄ ընտրություններին և աչքի է ընկնում իշխանությունների շահերից բխող որոշումներով: Այս տարվա սեպտեմբերի 17-ին Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով էլ կոալիցիա կազմեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ՝ քաղաքապետ ընտրելով Տիգրան Ավինյանին:

Որպես պատգամավորական թեկնածու Կառլեն Մինասյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացրել մեկ տարվա գույքի և եկամուտների հայտարարագիր, որը ներառում էր 2020-2021թ. մայիսի 1-ը: Ըստ այդ հայտարարագրի՝ Կառլեն Մինասյանն ունեցել է 200 մլն դրամ, 170 հազ. ԱՄՆ դոլար և 60 հազ. եվրո:

Բացի քաղաքական գործունեությունը, Կառլեն Մինասյանը բիզնեսմեն է: Նրան, ընտանիքի անդամներին են պատկանում մեկ տասնյակից ավել ընկերություններ:

Մասնավորապես, «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2017թ. դեկտեմբերին: Հիմնադիրներն են ՝ էջմիածինցի Կարինե Խաչատրյանը և Կառլեն Մինասյանի հայրը՝ Արամ Մինասյանը: 2021թ. հոկտեմբերին ընկերության համասեփականատեր է դարձել նաև էջմիածինցի Աշոտ Սաֆարյանը: 2022թ. հունվարին ընկերության միակ սեփականատերն է դարձել Կառլեն Մինասյանը:

Նշենք, որ Աշոտ Սաֆարյանին է պատկանում 2021թ. հիմնված «Ավա Գրանիտ» ՍՊԸ-ն: Նա այնտեղ ունի 33.33 % բաժնեմաս:

Հիշեցնենք, որ «Ավա Գրանիտ» ՓԲԸ-ն 160 մլն դրամով գնել է Էջմիածնի կենտրոնական հրապարակի հարևանությամբ գտնվող նախկին «Գարուն» կինոթատրոնի շենքը և ցանկանում է տեղում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել:

«Ավա Գրանիտ» ՓԲԸ-ի տնօրենը Երևանի արդեն լիազորությունները դադարեցրած «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Վազգեն Դարբինյանն է (2023թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով Վ. Դարբինյանն արդեն ավագանու անդամ չէ):

Ընկերությունն արդեն քանդել է կինոթատրոնի շենքի զգալի մասը, որպեսզի սկսի բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքները:

«Էկո Բիլդինգ» ընկերության գրանցումից մեկ օր անց՝ 2017թ. դեկտեմբերի 15-ին, ստեղծվել է «Նյութ Բիլդինգ» ՍՊԸ-ն, որի բաժնետերը Կառլեն Մինասյանի մայրն է՝ Ազատուհի Մինասյանը: Ընկերության տնօրենը Կառլեն Մինասյանն է: ՍՊԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:

«Էդմ Սոլար» ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենը Վայքի ավագանու անդամ Կառլեն Մինասյանն է: «Էդմ Սոլար»-ը հիմնադրվել է 2019թ. օգոստոսին: Ըստ հարկային մարմնի՝ ընկերությունն արևային կայաններով էլեկտրաէներգիա է արտադրում:

«Արմ Սոլար» ընկերությունը ստեղծվել է Երևանի հաշվառում ունեցող Արշակ Հովհաննիսյանի և Կառլեն Մինասյանի կողմից, 2019թ․-ին: Ընկերության 49%-ի սեփականատերը Ա. Հովհաննիսյանն էր, իսկ 51%-ինը՝ Կ. Մինասյանը: 2023թ. հունիսին Արշակ Հովհաննիսյանը դուրս է եկել ընկերությունից և 49% սեփականատեր դարձել Կառլեն Մինասյանի հայրը՝ Արամ Մինասյանը: Այս ընկերությունը ևս արևային էներգիայի արտադրությամբ է զբաղվում:

Նույն գործունեությամբ զբաղվում է նաև Կ. Մինասյանին պատկանող «Արփա Լույս» ՍՊԸ-ն, որը ստեղծվել է 2015թ․-ին: Ընկերություններն արևային էներգիա են արտադրում Վայոց Ձորում:

Կառլեն Մինասյանը 70% մասնակցություն ունի «Վայք Ռեսուրսիս» ՍՊԸ-ում: Ընկերության 10% սեփականատերը Արմեն Ստեփանյանն է: Վերջինիս «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի տնօրենն է: Իսկ 20%-ի սեփականատերը Տարոն Նավասարդյանն է: Ընկերությունը ստեղծվել է 2021թ. մարտին և իրականացնում է կրաքարի և գիպսի արդյունահանում:

Նույն տնտեսական գործունեությունն է իրականացնում նաև «Մալիշկա Ռեսուրսիս» ՍՊԸ-ն, որի սեփականության 40%-ը պատկանում է Կառլեն Մինասյանին: Ընկերության 20% պատկանում է նախորդ ընկերությունից հայտնի Արմեն Ստեփանյանին, իսկ մնացած 40%-ը՝ Արշակ Ասեյանին: Նրա եղբայրը նախկինում ֆինանսների նախարարությունում զբաղեցրել է բաժնի պետի և վարչության պետի տեղակալի պաշտոններ: ՍՊԸ-ի տնօրենը Կառլեն Մինասյանն է:

Կրաքարի և գիպսի արդյունահանմամբ զբաղվող «Լայմ Սթոն» ՍՊԸ-ն Կառլեն Մինասյանի մասնակցությամբ հերթական ընկերությունն է: Այն հիմնադրվել է 2021թ․-ին: Մինասյանին է պատկանում ՍՊԸ-ի 40%-ը, իսկ նրա գործընկերներն են Տարոն Նավասարդյանն ու Տիգրան Արշակյանը՝ համապատասխանաբար 40 և 20 տոկոս մասնակցությամբ:

Պարզվում է Կառլեն Մինասյանը հետաքրքրված է նաև հյուրանոցային բիզնեսով: Նրան է պատկանում ամիսներ առաջ՝ 2023թ. օգոստոսին ստեղծված «Սքայ Ռեզորթս» ՍՊԸ-ն: Ընկերությունը հիմնադրել է երևանաբնակ Գոռ Առաքելյանի հետ (30%), սակայն նոյեմբերի 10-ին Առաքելյանը դուրս է եկել ընկերությունից՝ միակ սեփականատեր թողնելով Մինասյանին:

Կ. Մինասյանը «Էլիտ Մոտոքար» ՍՊԸ-ի միակ սեփականատերն է: Ընկերությունը գրանցվել է 2008թ. սեպտեմբերին: Ըստ հարկային մարմնի հրապարակած տվյալների՝ իրականացրել է ֆինանսական և ապահովագրական գործունեություն: Ընկերությունը ժամանակավորապես չի գործում:

«Մարի դենտ» ՍՊԸ-ն իրականացրել է ստոմատոլոգիական գործունեություն: Հիմնադիրը Կառլեն Մինասյանի կինն է՝ Մարիաննա Մելիքյանը: Այն ստեղծվել է 2012թ․-ին: 2016թ․-ից ընկերության տնօրենը Կ. Մինասյանն է: Ընկերությունը ժամանակավոր չի գործում:

Կառլեն Մինասյանի քույրը՝ Նոնա Մինասյանը, ևս ընկերության սեփականատեր է: Նրան է պատկանում 2018թ.-ին ստեղծված «Օլ Քլինինգ» ՍՊԸ-ն, որի տնօրենը դարձյալ Կառլեն Մինասյանն է: Ընկերությունը գործունեությունն իրականացրել է սպասարկման ոլորտում: Այժմ ժամանաավորապես գործունեություն չի իրականացնում:

Կառլեն Մինասյանը՝ Մակունցի հանքի գնման ու իր բիզնես գործունեության մասին

Կառլեն Մինասյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ նոր գնած՝ «Վոլֆ մայնինգ» և «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ները գործում են: Իսկ ավազի հանք գնելը պայմանավորված է իրենց գործունեությամբ:

Կառլեն Մինասյանն ասաց, որ «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն շինարարության ոլորտում մեծ ռեսուրսներ ունեցող ընկերություն է: Գործունեություն է իրականացնում թե՛ պետական, թե՛ մասնավոր ոլորտում: Նրա խոսքերով՝ մեծ ծավալի շինարարական պայմանագրեր ունեն Պաշտպանության նախարարության հետ:

Նշենք, որ Վահե Մակունցը աշխատել է Պաշտպանության նախարարությունում՝ զբաղեցնելով նախարարի օգնականի պաշտոնը: Աշխատանքից ազատվել է 2022թ. դեկտեմբերին: Մինասյանն ասում է, որ երբևէ չի հանդիպել Մակունցին: Հանքը գնելուց հետո մեր հոդվածից է իմացել, թե ովքեր են եղել սեփականատերերը:

«Եթե 2 օր շուտ հրապարակվեր ձեր հոդվածը կարող է մտքափոխվեի ու հանքը չգնեի, որպեսզի խոսակցությունների առիթ չդառնար»,- ասում է Կ. Մինասյանը:

Անդրադառնալով ավազի հանքի գնմանը՝ Վայքի ավագանու անդամն ասում է, որ ունեն բազմաբնակարան շենքեր կառուցելու նախագծեր, ստացել են շինթույլտվություններ և Երևանի Նոր Նորք վարչական շրջանում և Ծաղկաձոր քաղաքում (այստեղ նախագիծն ավարտական փուլում է), պատրաստվում են իրականացնել շինարարական ծրագրեր: Հետևաբար իրենց շատ ավազ է պետք լինելու:

«Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն ունի նաև բետոնե արտադրամաս և, ըստ Կ. Մինասյանի, հանքը ձեռք են բերել, որպեսզի շեբենն ու ավազն ապահովեն: Շուկան տատանվող է, և գները կայուն չեն, ինչը հանգեցրել է նրան, որ սեփականն ունենան:

Կառլեն Մինասյանն ասում է, որ «Վոլֆ մայնինգ» և «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ների վաճառվելու մասին իրեն գործընկերներն են տեղյակ պահել: Ասում է, որ գործարքը տեղի է ունեցել իրենց իրավաբանի և երկու ընկերության տնօրենի միջև, որոնք լիազորված են եղել հանդես գալ սեփականատերերի անունից։

Նշենք, որ «Վոլֆ մայնինգ» և «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ների տնօրենն Արա Արամյանն է: Ընկերության վաճառիքց հետո նա շարունակում է մնալ ընկերության տնօրենը: Արա Արամյանը ղեկավարում է նաև Վահե Մակունցին պատկանող ավազի հանքարդյունահանմամբ զբաղվող «Իկս մայնինգ» ընկերությունը:

Կառլեն Մինասյանն ասաց, որ նշված երկու ընկերության չորս սեփականատերերից միայն Տիգրան Սեդրակյանի հետ է մեկ անգամ հանդիպել, մյուսներին չի տեսել:

Մինասյանը նշված ավազի հանքի ձեռքբերումը պատճառաբանեց նաև այն հանգամանքով, որ փաստաթղթերը «կարգին են եղել»: Բացի այդ, ընկերությունների մեկը վերամշակությամբ է զբաղվում, ինչն իրենց ծրագրերի մի մասն է: Մասնավորապես, ասաց, որ «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ի շահագործած Արմավիրի մարզի Արաքս գյուղում գտնվող հանքի պաշարները վերականգնվող են, քանի որ ավազի մի մասը վարարումների ժամանակ գալիս է «Սև ջուր» գետի միջոցով: Սակայն, եղածն էլ քիչ է, իրենց պահանջների 30-40%-ն է բավարարում: Նպատակ ունեն շինարարական հրապարակներից շինարարական աղբը հավաքել և վերամշակել, ինչի համար արդեն թույլտվության գործընթաց են սկսել:

Կառլեն Մինասյանն ասում է, որ 6-7 տարի է՝ իրենց պատկանող ստոմատոլոգիական կլինիկայի գործունեությունը դադարեցրել են, քանի որ չի հասցնում այդ ոլորտում գործունեություն ծավալել, սակայն առաջիկայում աշխատելու է:

Ավագանու անդամից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվել, որ վերջին տարիներին գնալով ավելանում են նրան պատկանող ընկերությունների թիվը, զուգահեռ զբաղվում է քաղաքական գործունեությամբ: Կ. Մինասյանն ասաց, որ քաղաքական թիմի ներկայացուցիչ չի եղել, որևէ վարչական ռեսուրս չի օգտագործվել, քաղաքական հովանավորչություն չի եղել: Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցության ցուցակով ՏԻՄ ընտրություններին մասնակցելուն, նշեց, որ այն պայմանավորված է կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ ունեցած ընկերական հարաբերություններով: Պարզաբանեց, որ ընկերությունների թիվն ավելանում է, քանի որ տարբեր ոլորտներում է բիզնես գործունեություն ծավալում, չի ուզում, որպեսզի դրանք «խառնվեն»:

«Չեմ թաքցնի, այսօր բիզնես միջավայրի համար լավ պայմաններ են ստեղծված, դա էլ է պատճառներից մեկը: Այսօր չափանիշներին համապատասխանող ցանկացած ընկերություն կարող է մրցույթներին մասնակցել, ազատ է, դժվար բան չէ»,- ասաց Կ. Մինասյանը՝ հավելելով, որ բացի իր ընտանիքը, ուրիշ ոչ մի տեղ տանիք պետք չէ փնտրել: Նշում է, որ բիզնես գործունեություն ծավալել է 2007թ․-ից՝ ուսանողական տարիներից: Այդ ժամանակ սկսել է ծովային բեռնափոխադրումներից: Հետո զբաղվել է տարբեր ոլորտներում:

Կառլեն Մինասյանը նշում է, որ լուրջ հաջողությունների են հասել նաև 2017թ. «Ամուլսարի» ծրագրում: Իրականացրել են շինարարություն: Այն իրենց համար լավ հնարավորություններ է ստեղծել:

Հարցին, թե ինչպես է իրականացնում ավագանու իր գործունեությունը, երբ մեծամասամբ գտնվում է Երևանում և զբաղվում է բիզնեսով, Կ. Մինասյանն ասաց, որ չի հասցնում, հաճախ բացակայում է ավագանու նիստերից: Սակայն նշեց, որ բնակիչների հետ կապը կա, քանի որ իր ընկերությունների մի մասը գործունեություն են ծավալում Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում, իսկ Վայքի բնակիչների մոտ 30%-ն աշխատում է իր ընկերություններում:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan