Դրանց թշնամանքն ու ատելությունը միայն Արցախի հայերի դեմ չեն, դրանք ատում են հային ու ազգայինը Իշխանությունը վախենում է իրական ժողովրդավարությունից Բաքվի և Անկարայի համար Փաշինյանը շատ հարմար կերպար է, նրանք կօգտվեն դրանից, քանի դեռ հնարավորություն կա. Բորիս Ռոժին (տեսանյութ)
18
Ընտրությունները՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու արդյունավետ գործիք. Երևանի, Գյումրիի, Փարաքարի դասերը Ադրբեջանում դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Ստեփանակերտ և Շուշի Կոչ ենք անում միջազգային հանրությանը` դուրս գալ ձևական մտահոգություններից և գործել հանուն համամարդկային արժեքների պաշտպանության․ Ավանեսով Անիմաստ է փաստերով պատասխանելը, որովհետև դիտավորյալ են անում. Գեղամ Ստեփանյան Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Սյունիք... Փաշինյանի` «Հանրօգուտ մեդիամիջավայրը» կասկածի տակ դնելն ու Թևոսյանի հրաժարականը․ «Հրապարակ» Դուք երբևէ իսկական ցավ զգացե՞լ եք, պարոն Խաչատուր Սուքիասյան... Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել Հայ-ադրբեջանական սահմանի կրակոցները խոսում են ԵՄ առաքելության «աշխատանքի» մասին․ Զախարովա (տեսանյութ) «Չե՛մ վստահում» ակցիայի երիտասարդները Երևանի կենտրոնում փողոցներ են փակում Պատերազմ Արցախում
Դրանց թշնամանքն ու ատելությունը միայն Արցախի հայերի դեմ չեն, դրանք ատում են հային ու ազգայինը Իշխանությունը վախենում է իրական ժողովրդավարությունից Ավտովթարի հետևանքով 5 երեխա տեղափոխվել է հիվանդանոց Ընտրությունները՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու արդյունավետ գործիք. Երևանի, Գյումրիի, Փարաքարի դասերը Ձեզնից հետո ի՞նչ է աճելու ձեր թունավորած հողի վրա․ Լիլիթ Բլեյան Ադրբեջանական այս պահանջը նույնպես ընդունվելու է կամ, գուցե, արդեն ընդունվել է. Վարդան Բալյան Ադրբեջանում դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչներն այցելել են օկուպացված Ստեփանակերտ և Շուշի Կոչ ենք անում միջազգային հանրությանը` դուրս գալ ձևական մտահոգություններից և գործել հանուն համամարդկային արժեքների պաշտպանության․ Ավանեսով Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան Անիմաստ է փաստերով պատասխանելը, որովհետև դիտավորյալ են անում. Գեղամ Ստեփանյան Բաքվի և Անկարայի համար Փաշինյանը շատ հարմար կերպար է, նրանք կօգտվեն դրանից, քանի դեռ հնարավորություն կա. Բորիս Ռոժին (տեսանյութ) ՔՊ-ն իր ամբողջ «աստղաբույլով» է կանգնած թանկացումների հիթ շքերթի հետևում (տեսանյութ) ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Եթե հրամանը կա՝ գործը կճարվի, ի՞նչ խնդիր կա. Գառնիկ Դանիելյան. Տեսանյութ Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 20-ամյա երիտասարդ․ կասկածյալը հարազատ քույրն է Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով Բարոյական օրենքներից զրկված մեկն ասում է` արցախցիները թող մնային, կռվեին, թե չէ մի 10 հոգի են զոհվել. Արշավիր Ղարամյան Ամեն ինչից հուզվում են Լրագրողներին ԱԺ օթյակից հանող ՊՊԾ աշխատակիցն ազատվել է աշխատանքից և արտագաղթել Մեծ Բրիտանիայի դեսպանն այցելել է Սյունիք... Փաշինյանի` «Հանրօգուտ մեդիամիջավայրը» կասկածի տակ դնելն ու Թևոսյանի հրաժարականը․ «Հրապարակ» Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որոշել է մարզեր գնալ Դուք երբևէ իսկական ցավ զգացե՞լ եք, պարոն Խաչատուր Սուքիասյան... Փաշինյանի վերջին հիստերիկ ելույթը ամենևին պահի ազդեցության պոռթկում չէր Մեզ ասում են` թույլ եք, ես ասում եմ՝ ո՛չ. Ստելլա Հունանյան Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել Նմանվել մուտֆիլմի ադրբեջանցի հերոսին․ «Կարճ ասած» Փաշինյանը միայն վստահ է, որ կկատարի Բաքվի և Անկարայի պահանջները Հայելին տվեք իրեն` թող պատճառն իմանա. «Հրապարակ» Հայ-ադրբեջանական սահմանի կրակոցները խոսում են ԵՄ առաքելության «աշխատանքի» մասին․ Զախարովա (տեսանյութ)

Արարատը... Լոնդոնում

Ավարտվող շաբաթվա սկիզբը, հիրավի, շռնդալից էր Փաշինյանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի համար: Ու թեպետ նրա «տուրնեի» աշխարհագրությունը ավելի լայն էր և ընդգրկում էր ոչ միայն մշուշոտ Ալբիոնը, այնուհանդերձ, որոշեցինք կենտրոնանալ Թեմզայի ափերին փռված Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում Արարատ Միրզոյանի՝ նոյեմբերի 13-14-ին ունեցած հանդիպումների վրա ու ոչ միայն: Պատճա՞ռը: Այն ակնհայտ է. չնայած Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև հարաբերություններ հաստատված են ավելի քան 30 տարի առաջ, բայց վերջին 30 տարվա մեջ դժվար է մտաբերել նույն այդ հարաբերություններում ՀՀ որևէ ԱԳ նախարարի հանդեպ ուշադրության նման դրսևորում, նման ընդունելություն և նման հագեցած աշխատանքային գրաֆիկ: Առավել ևս, որ Լոնդոնում Փաշինյանի ԱԳ նախարարի նման ջերմ ընդունելությունը ճիշտ և ճիշտ համընկավ նույն Փաշինյանի ու նրա իշխանության կողմից Հայաստանի ռազմավարական դաշնակից (դեռևս ու արդեն հիմնականում՝ թղթի վրա) Ռուսաստանի դեմ ցուցադրական ոչ բարեկամական հերթական դրսևորումներով: Դե, դա արդեն բնութագրական է:

Բայց փոքր-ինչ «բացենք» նախանշած թեման: Եվ այսպես՝ Արարատը... Լոնդոնում:

Երկօրյա այցի ընթացքում պաշտոնապես արձանագրված իրադարձությունների սոսկական թվարկումն անգամ հուշում է, որ Միրզոյանը Անգլիայում «քիթ սրբելու ժամանակ» չի ունեցել և թեթևակի շունչ է քաշել թերևս միայն «ֆայվ ը'քլոքին»՝ մեկ գավաթ բուրումնավետ թեյի գավաթով... Նոյեմբերի 13. ա) Միացյալ Թագավորությունում (այսուհետ՝ ՄԹ) Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացման արարողություն, ելույթ, բ) հանդիպում ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ, որով տրվել է ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը, գ) Հայաստանի և ՄԹ միջև ռազմավարական երկխոսության անդրանիկ հանդիպումը, որի արդյունքում ընդունվել է հայտարարություն, դ) ՄԹ-ում ՀՀ դեսպանության կողմից պաշտոնական ընդունելություն՝ ի պատիվ ԱԳ նախարարի այցի, ի նշանավորումն ՄԹ-ում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման և ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկի: Նոյեմբերի 14-ին ա) հանդիպում ՀՀ-ՄԹ բարեկամության խմբի ղեկավար Թիմ Լոութընի և խմբի անդամների հետ, բ) հանդիպում-քննարկում՝ Lոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House), գ) հանդիպում ՄԹ արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով ստվերային պետնախարար Դեյվիդ Լամիի հետ, դ) հանդիպում ՄԹ խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալիշա Քերնսի հետ, ե) հանդիպում  ՄԹ վարչապետի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ջոն Բյուի և ազգային անվտանգության խորհրդական Սառա Մաքինտոշի հետ:

Սա, կրկնենք, բացառապես պաշտոնական մասն է, այսինքն այն հանդիպումները, որոնց մասին ընդարձակ հաղորդագրություններ է տարածել Միրզոյանի գլխավորած գերատեսչությունը: Իսկ թե էլ ո՞ւմ հետ է նա հանդիպել Լոնդոնում, ո՞ւմ է տեսել, ո՞վ է իրեն տեսել, թապետ հայտնի չէ, բայց կարելի է չկասկածել, որ չնայած հագեցած գրաֆիկին, մնացած ժամերին էլ Արարաը Միրզոյանը առանձնապես ազատ չի եղել:

Հատկանշական է նաև այն, որ Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական երկխոսության առաջին նիստի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որն ինքնին հետաքրքրական է, թեպետ առանձին կետեր սարկազմածիծաղահարույց ձևակերպումներով են աչքի ընկնում: Օրինակ, այս դրվագը. «Այս ռազմավարական երկխոսությունը մեկնարկը հնարավորություն էր արձանագրելու մեր երկու ժողովրդավարական երկրների միջև ամուր համագործակցությունն ու բարեկամությունը: Ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ազատություններին առնչվող սպառնալիքների համընդանուր աճի պայմաններում մենք ձգտում ենք պաշտպանել մեր քաղաքացիներին՝ միասին աշխատելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ»: Չէ, բրիտանական ժողովրդավարության ու դրա վիճակի հետ առանձնապես չենք ուզում գործ ունենալ: Բայց այդ հարթության վրա փաշինյանական Հայաստանը բնորոշել որպես «ժողովրդավարական երկիր», նույնն է, թե հայտարարել, որ, օրինակ, «Ալաշկերտը» «ծալած ունի» «Չելսիին», «Մանչեսթեր Յունայթեդին» ու «Արսենալին»՝ միասին վերցրած: Կարելի էր ավելի կոպիտ համեմատություն անել, բայց չմոռանանք, որ խոսքն Անգլիայի հետ որոշ առնչություն ունի, ուստի հումորն էլ փոքրիշատե համապատասխան արժե, որ լինի:

Փաստաթղթից տեղեկանում ենք նաև, որ Միացյալ Թագավորությունը աջակցում է Հայաստանում հանրային ծառայությունների թվայնացմանը և արդիականացմանը, «ոստիկանական ուժերում գենդերային հավասարության բարելավմանը», իսկ շուտով... «կսկսի աշխատել Հայաստանի սահմանների կառավարման կարողությունների աջակցությունը՝ ուղղված անվտանգության և միգրացիայի հարցերի լուծմանը»:

Սա ֆիքսենք ու շարունակենք մեջբերել. «Հայաստան-ՄԹ համագործակցություն պաշտպանության ոլորտում, որը շարունակում է ընդլայնվել՝ ավելացնելով անգլերենի ուսուցում անցնող ՀՀ զինված ուժերի, պաշտպանության նախարարության և ոստիկանության (ՆԳՆ) աշխատակիցների թիվը...»:

Այսինքն, մեր պրոբլեմների անկյունաքարը, պարզվում է, ոստիկանությունում... «գենդերային հավասարությունն» է: Իսկ Անգլիայի պաշտպանական աջակցությունն էլ այն կլինի, որ մեր զինվորականները... անգլերեն պարապեն: Երևի պետբյուջեի հատկացումներով նրանք անգլերեն չեն կարող սովորել:   Է՞լ: «Նախարարները համակարծիք են Ալմա Աթայի հռչակագրով ամրագրված՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմաններրի անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտության, ինչպես նաև յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգանքի վրա հիմնված՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում»:

Կարճ ասած՝ ՄԹ-ն լիովին սատարում է «Արցախը Ադրբեջան է, և վերջ» փաշինյանական ուղեգծին, Ալմա-աթայի հռչակգրով (որ ոչ մի բան է) ու մնացյալ «թաշախուստով»: Այսինքն, Լոնդոնում միայն ուրախ են, որ «ՀՀ իշխանություն» կոչվածն սպասարկում է ՄԹ առանցքային նավթադոլարային գործընկեր Բաքվի շահերը:

Հա, չմոռանանք, որ ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարն ընդգծել է «երկարատև հակամարտությունից տուժածներին աջակցելու Միացյալ Թագավորության հանձնառությունը, այդ թվում սեպտեմբերին հայտարարված՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին 1 միլիոն ֆունտ ստերլինգ ֆինանսավորման միջոցով»:

Իսկ հիմա ավելի լուրջ:

Ի՞նչ է ստացվում. Միացյալ Թագավորությունը, որն անխափան հանդես է եկել պրոադրբեջանական դիրքերից, այսինքն՝ մեր թշնամու եթե բարեկամն էլ չէ, ապա ամենակայուն և փողատու պարտնյորն է, «հանկարծակի» սիրո բռնկում է դրսևորում առ Հայաստան: Նկատենք, որ «Բրիթիշ փեթրոլիում» մոնստրը տասնամյակներ շարունակ ադրբեջանական նավթի արդյունահանման և այսպես ասած՝ նավթադոլլարների հիմնական սնուցողն է: Այն գումարների, որոնցով Ադրբեջանն այդպես ինտենսիվորեն զինվում էր:

Հիշեցնենք, որ դեռ 44-օրյա պատերազմը չավարտված, անգլիական հանքարդյունաբերական ընկերություններից մեկը արդեն խոսում էր ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում ոսկու հանքաքարի արդյունահանման նպատակով ներդրումների մասին:

Կարճ ասած, Մեծ Բրիտանիան Ալիևի հետ «տալ-առնելիք» ուներ և, ըստ այնմ, արդեն իսկ կանխորոշված է այդ գերտերության քաղաքականության հիմնական ուղղությունը:

Իսկ իրենց ինչի՞ն է պետք Հայաստանը: Իսկ Հայաստանն իրենց ընդհանրապես պետք չէ, եթե միայն եղած ոսկու հանքերն իրենցով անելու ինչ-ինչ ծրագրեր չունեն (կունենան, իհարկե): Բայց թե դա ո՞ւմ հետ կպայմանավորվեն. Փաշիննյանի իշխանությա՞ն, թե՞ վերջինիս գործունեության հետևանքով Հայաստանը գրաված ադրբեջանաթուրքական օկուպացիոն ռեժիմի հետ, հավատացեք, անգլիացիներին ոչ մի կերպ չի հուզում:

Պարզից էլ պարզ է, որ Միացյալ Թագավորության կողմից Հայաստանի հետ հարաբերություններում «հանկարծակի» առկայծած բուռն սերն ու ջերմ վերաբերմունքը հիմնականում Հայաստանը Ռուսաստանի քաղաքական ազդեցության գոտուց ամբողջապես պոկելու, և ադրբեջանաթուրքական հսկողության տակ դնելու նպատակ են հետապնդում: Ու, որպեսզի պրոցեսը շատ ցավագին չընկալվի, «հակամարտությունից տուժածներին« վերտառությամբ, Կարմիր խաչի միջոցով, էդպես 1 միլիոն ֆունտ ստերլինգ թուլափայ են նետում: Ըստ որում, մի կառավարության, որը... 16 միլիոն ֆունտ ստերլինգ է մսխում... «Լոնդոնի սրտում» ճոխոտ դեսպանատան շենք գնելու նպատակով:

Ի դեպ, կա ենթադրություն, որ Արարատ Միրզոյանի այս այցը, բացի վերը նշված երանգներից, նաև այլ հետաքրքրական նրբերանգներ ուներ: Մասնավորապես, խոսակցություններ կան, որ սա նաև յուրօրինակ «փեսայատես» էր: Այսինքն Լոնդոնում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն իր առաքելությունն արդեն ավարտել է կամ մոտ է դրան, արդեն իր «սև գործն» արել է ու ժամանակն է նրան ուղարկել Արմեն Սարգսյանի արահետով: Իսկ Արարատ Միրզոյանն էլ դիտարկվող հնարավոր փոխարինողներից է համարվում: Եվ այս այցի ընթացքում Լոնդոնում նաև այդ խնդիրն էր լուծվում, այսինքն՝ «մոտիկից» զննում էին հնարավոր փոխանորդին: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը այդ առումով որոշ մտածելիք ունի իր «մերձավոր զինակցի» հետ կապված: 

Արմեն Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan