«Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ)
27
Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատերազմ Արցախում
Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները

Պետք է ամեն օր մտածել սրա մասին. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի «Կարճ ասած» տաղորդաշարի հեղինակ և վարող Սևակ Հակոբյանը նշում է. «Մեր ժողովրդի քննարկման համար մեկ թեման ի՞նչն է․ էսօրվա մեր ծանր վիճակը։ Ուր ուզում ես՝ գնա, ինչ շրջապատ ուզում ես՝ մտի, արարողությունից մինչև շուկա երկու և ավել մարդիկ հավաքվեցին, խոսում են ծանր վիճակից։ Քննարկումները վատ բան չեն, բայց, ցավոք, բոլոր քննարկումները մեր թուլության, օգնություն սպասելու, էլի, ինչոր կորուստներով դուրս գալու մասին է։ Մեկ է՝ զիջելու է, անկլավ ենք տալու, Ղարաբաղը դարերով գնաց պատմության գիրկը, Ղարաբաղը՝ էլ ի՞նչ, մոռացե՛ք, գոնե մնացածը թողնեն մնա, մի ձև փրկենք և այլն։ Մեր ապագայի նկատմամբ հոգեհանգստի տրամադրություն է, մնում են իշխանության գծած ռամկաների մեջ։ Կասեք, բայց իշխանությունը, կարծես ապագա կա էր առաջարկում, ո՛չ, ժողովուրդ, դա ասում էր ընտրությունների ժամանակ, իսկ հենց դրանից հետո սկսեցին հակառակում մեզ համոզելը։ Ժողովուրդ ջան, շատ կարևոր է՝ դրանից պետք է դուրս գանք։
Ցանկացած մտածող հայ՝ Հայաստանում, թե դրսում, իր մեջ պետք է պատասխանի՝ հետո՞ ինչ ենք անելու, մեր՝ հայկական գաղափարը, նպատակը ո՞րն ա։ Ընկել ենք իշխանության խելքին, որը սաղ տապալել ա ու նվաստացած գնում ա մինչև վերջ, վերջն էլ չգիտի որն ա, օրը մի բան ա հորինում, թե ինչու սրանից, կամ մյուսից պետք է հրաժարվենք, որ գոյատևենք, ոչ մի արժանապատիվ գաղափարի մասին խոսք։ Լավ, իսկ իրանցից բացի, էտ ո՞վ ա ասել, որ հնարավոր չէ ոչինչը վերադարձնել, մեջքներս ուղղել։ Իշխանությունն ասում ա՝ մոռանանք Ղարաբաղը, մեր հայրենիքը, հողերը, ոչինչ չկարևորենք, հանձնվենք թուրքին՝ ապրենք։ Ու սա ներկայացնում են արժանապատիվ խաղաղություն։ Արժանապատիվ խաղաղություն թեզը առաջինը լսել եմ երկրորդ նախագահից, հիմա դա օգտագործում են սրանք, բայց՝ հակառակ ճանապարհով․ ինչը կարող ենք՝ հանձնենք, որ ստանանք խաղաղություն։ Իմ կարծիքով, սա արժանապատվության հետ որևէ աղերս չունի, և չի կարող ունենալ, էլ չեմ ասում՝ խաղաղության հետ։ 
Բոլոր նրանց, ովքեր ասում են՝ պարտվելուց հետո սա բնական պրոցես է, այլ կերպ չի լինում, հարցնում եմ՝ իսկ ինչու՞ հնարավոր չէ, ո՞վ է ասում, իշխանությու՞նը․ մեզ այդպես համոզում է իշխանությունը։ Նրանք ամեն ինչ արեցին, որ հասնենք էս օրին, հիմա էլ ասում են այլ կերպ հնարավոր չէ։ Ի՞նչը հնարավոր չէ։ Հնարավոր չէ՞ հարաբերություններ կարգավորել լուրջ, խոշոր կենտրոնների հետ, ստանալ աջակցություն, զենք, փող։ Ինչի՞ հնարավոր չէ, որովհետև դուք չե՞ք կարողանում։ Չէ՞ որ, մենք նայում ենք իրողություններին իրանց քանդած հարաբերությունների դիրքերից ու ասում ենք՝ դե էլ հնարավոր չէ, էն հույսին ենք, թե ինչ կասեն Մակրոնն ու Բլինքենը, Էրդողանն ու Ալիևը։ Պատերազմը մի կողմ եմ դնում, եղել-անցել ա թե ինչու ա եղել, ինչու ենք պարտվել, կպարզվի, չնայած շատ բան պարզ ա։ Բայց ես հարցնում եմ, իսկ ի՞նչ ենք արել, որ պատերազմից հետո վերականգնվենք, ինչքանո՞վ էինք պատրաստվել, որ պատերազմից հետո 150 քառակուսի կիլոմետր, 500-ից ավելի զոհ չունենայինք, մենք ու Արցախը, ի՞նչ ենք արել, որպես պետություն, Փաշինյանի կառավարությունը, որ Արցախը չհայտնվի բլոկադայի մեջ, որ մի քանի ռմբակոծությունից անմիջապես չփախչեն ցեղասպանությունից, ինչ են արել որ մեր սահմանները սենց անպաշտպան չմնան։ Ասեք էլի, այդ ի՞նչ են արել, որ այսպես չլինի, առնվազն 21 թվականից հետո։ Ասում ենք իշխանությունը անատամ ա, մենք անատամ ենք, վախեցած, բայց չէ՞ որ, պետությունը նրա համար ա որ կազմակերպվի, ուժեղանա, ընկերներ ունենա, պայմանավորվածություններ, պայմանագրեր, կապեր ստեղծի, ի՞նչ ա արել Արարատ Միրզոյանը, Փաշինյանը, մյուսը, որ սենց վիճակ չլինի, 2-3 տարի անց․․․ես ձեզ ասեմ, այս իմ թվարկածների հակառակն ա արել, ամեն բան արել ա, որ մենք համոզվենք որ այլ տարբերակ չկա, պետք է ընդունել թշնաու բոլոր կապրիզները։
Պատերազմը, բան չեմ ասում, սարսափելի բան ա։ Բայց պատերա՞զմն ա ավելի սարսափելի, թե՞ այս անորոշ վտանգավոր վիճակը։ Չէ՞, որ այս վիճակը, բերված հասցված վիճակ ա, այսպես չպիտի լիներ։ Մի հատ պատկերացնենք էլի, պատերազմից հետո հլը թող արցախցիները Արայիկին հանեին, ազգային, ռազմական գործիչ դնեին, որը ունակ լիներ սաղ ինստիտուտները կազմակերպել, հայությանը դիմեր՝ Հայաստանում ու Սփյուռքում, Ռուսաստանին դիմեր, փոքր երկիր էր, հանքեր ունեին, կապիտալ ունեին, Սփյուռք կար, բոլորը ոտքի ելած էին, շուտ կվերականգնվեր, զենքն էլ կար, հլը Նիկոլը չէր հանել․ Լաչինի միջանցքը բաց էր, նոր զենքեր էլ կբերեր, բնագծեր էր կսարքեր, կամրացներ, կարող է բախումներ էլ լինեյին, բան չեմ ասում, իսկ ի՞նչ է՝ չեղա՞ն, զոհեր, կորուստներ չեղա՞ն, բա խի սենց կլինե՞ր։ Չարեցին, մենք էլ չարեցինք, նիկոլիզմը Ղարաբաղում էլ կար։ Ոնց կլինի, հանկարծ չբողոքեք, Նիկոլի անունը չտաք, հավաք չանեք, Արայիկին ձեռք մի տվեք, Սահմանադրություն բան, էն մեկն ա եկել էքսպերիմենտ անում, էն մյուսը հլը թող փորձի, ռուսները չեն թողնի, Իրանը դեմ ա, Նիկոլը չի տա, ու մի օր էլ ասին դե Նիկոլը չի խառնվելու, ռուսը նույնպես, փախչենք, հելան եկան Հայաստան։ Հլը թող Հայաստանում պարտությունից հետո հեռացրած լինեյինք Նիկոլին, նորմալ ղեկավար լիներ, պատերազմից հետո 5 անգամ թշնամին կհարձակվե՞ր, կունենայինք 150 քառակուսի կիլոմետրի կորո՞ւստ, կխոսեին անկլավների մաս՞ին, թուրքերի՝ Հայաստանում ապրելու մասի՞ն։ 30 հոգով ինչոր էկոլոգներ կփակեին Լաչինի միջանցքը ու տենց կպահեին 10 ամի՞ս, լու՞րջ, եթե Հայստանը նորմալ ղեկավար ունենար, որը ոչ թե իր յուրայիններին պետական բյուջեի հաշվին պարգևատրեր, այլ զինված ուժերը համալրեր, սահման կահավորեր, զենք առներ, բարեկամներ ձեռք բերեր և այլ և այլ։ բայց ոչ, մենք ազգովի շոկի մեջ էինք, մատաղացու գառան պես ոչինչ չէինք հասկանում, չնայած բոլորը բոլորին կյանք են սովորեցնում, ու էնտեղ Արայիկը մնաց, իր կերած բողկերով, էստեղ Նիկոլը, ու ժողովրդին խեղճացրին, սարքեցին իսկական մատաղացու, համոզմունքով, գաղափարով։
Ունեցել ենք արտահերթ ընտրություններ, առաջարկվել է երկու ճանապարհ՝ ամեն գնով խաղաղություն, որն առաջարկել ա Նիկոլը․ ունեցել ենք այլընտրանք՝ արժանապատիվ խաղաղություն․ երկու տարում վերականգնել բանակը, վերականգնել ռազմական բալանսը, ապահովագրել Սյունիքը, Գեղարքունիքը՝ Իրանի ու Ռուսաստանի օգնությամբ, տնտեսությունը վերականգնել ու նոր մտածել եղածը պահելու ուղղությամբ։
Լավ, կասեք, սխալվել ենք, գնացել ենք էլի Նիկոլի տարբերակով, բայց դա չի նշանակում որ վերջ, ոչ մի բան հնարավոր չէ փոխել։ Մարդկանց սարքել են գառի պես հնազանդ ու ասում են՝ մոռացեք Արցախի մասին, արցախցիներ, ուզում եք՝ եկեք փախստական գրանցվեք, չեք ուզում՝ հենա ձեր անձնագրերը ճամփորդական է, լավ կանեք հելնեք գնաք երկրից, մնաք էլ՝ օգնություն կտանք, դե յոլա կգնաք։ 150 հազար հոգու կտրել եք հայրենիքից ու քննարկում ենք յոլա գնալու թեմա՞։
Այս իշխանության ասածը գիտե՞ք որն ա․ որ մենք ադրբեջանցիների չափ չկանք, 105 տարվա Ադրբեջանը ավելի խելքով ու թասիբով ա։ 30 տարի պարտված Ադրբեջանը ատամները կրճտացնելով ապրել ա, մի հատ Նիկոլ չի ունեցել, որ ասեր՝ դե լավ եկեք մնացածն էլ տանք, հանգիստ ապրենք։ Նպատակ դրեցին, սպասեցին, հարմար եղավ նաև կազմակերպեցին, երևի ու հասան․ զենքով հասան, մեր մոտի դավաճանների արդյունքում հասան, միջազգային լռությամբ հասան, բայց հասան։
Ժողովուրդ, հիմա մեր հերոթն ա՝ նպատակ ունե՞նք, թե չունենք։ Մի հատ ուրիշ երկրի օրինակ կարո՞ղ եք բերել, որի ղեկավարը ամեն ամիս խոսի պետականությունը կորցնելու մասին։
Նիկոլի պլաններն ինչո՞ւ են աշխատում․ որովհետև մարդկանց մեջ վախեր է մտցնում․ եթե պատերազմ լինի, սաղս կմեռնենք, կկորցնենք․ եկեք հանձնենք, որ կադաստրի թուղթ տան։ Մեր աչքի առաջ Էսօրվա աշխարհն ա, որտեղ էդ անտեր կադաստրի թուղթ ունեցող երկրները խառնվել են իրար։ Աշխարհը անվերադարձ փոխվել ա, ոչ մեկ թղթին չի նայում, նայում ա ուժին։ Ադրբեջանն էլ ա նայում ուժին․ 30 տարի նայել ա։ Իսկ հիմա երբ տեսնում է՝ քո միակ նպատակը կասդաստրի թուղթն ա, ասում ա՝ դե Ղարաբաղը տուր, էն 8 գյուղերը տուր, Զանգեզուրի միջանցք տուր, իմոնց կտանես բնակեցնես, համ էլ չմոռանաս, որ դու ապրում ես արևմտյան Ադրբեջանում ու անցած 30 տարիների կերածներ էլ ազգովի հլը հետ եք տալու։
Ես ի վերջո, չեմ կարողանում հասկանալ մեր իշխանության նպատակը որն ա ո՛չ հասկանում եմ Արևմուտքի հետևից աղաչելով վազելը, ոչ հասկանում եմ ռուսի հետ թշնամանալը անգամ չեմ հասկանում Ֆրանսիայից ինչ-որ մի քանի զենք առնելու նպատակը․ ի՞նչ ես անելու, առել ես՝ հանձնես Ադրբեջանի՞ն, թե՞ Շուշի հետ բերես, ինչպես խոստացել ես քո ծրագրում։ Նպատակդ արցախցիների՝ հայրենիք վերադարձի պայմաններ ստեղծելն ա՞։
Իմ կարծիքով, հայկական մտածելակերպը պետք է լինի արցախցուն Արցախ վերադարձնելը, իսկ Արցախը՝ որպես հայկական պատմական հայրենիք վերականգնելն ա․ 1 տարուց կլինի, թե 10 տարուց, պետք է լինի այդ ազգային նպատակը։ Նորմալ ղեկավարության պարագայում սա հնարավոր է, կլինի դիվանագիտությամբ, կլինի՝ պատերազմով․ իսկ ո՞վ ա ասել, որ պատերազմում պետք է պարտադիր հազարներ զոհվեն, որ նպատակներիս հասնենք։ Ադրբեջանը որ Սև լիճը եկավ գրավեց, 41 կիլոմետր մտավ, քա՞նի կրակոց հնչեց․ ոչ մի։ Կրկնում եմ՝ Նիկոլով մի չափեք, ինքն էր ասում՝ զոհերը շատ լինեն, որ ինձ չասեն դավաճան։ Իսկ հակառակը նայեք, սա ի՞նչ վիճակ ա, ո՞ւր ա տանում․ երկու հատ ավտոմատ են առնում, Ադրբեջանը մատ ա թափ տալիս։ Կամ սա պատերազմ չէ՞, 44-օրյա պատերազմից հետո 500-ից ավելի զոհ ենք տվել։ Ես մի բան գիտե, պատերազմ լինում ա՝ անկախ նրանից ուզում ես, թե չես ուզում և ավելին, ինչքան հանձնում ես, էնքան ավելի հնարավոր ա դառնում այդ պատերազմը։ Չես կարող ասել՝ սաղ տամ, պատերազմ չլինի, միևնույն է լինելու է, դու էլ պատերազմելու ես, բայց անպատրաստ և շատ ավելի ցավոտ, քան եթե պատրաստված լինես։
Սրանք մեզ համոզել են, որ էլ ուրիշ ոչ մի բան չենք կարողանա անել, սա մեր առավելագույնն է, սա պահենք, մնացածից գործ չունենք, մեր կադաստրի թուղթը ստանանք։ Հիմարություն է, ի՞նչ կադաստրի թուղթ, ո՞ւմ ա դա հետաքրքիր․ Նիկոլը կամ մյուս խելոքը դեռ երեխա էր, որ անկախ Հայաստանը ՄԱԿ-ում իր դրոշն էր բարձրացնում․ էդ մեծացավ, որոշեց, որ սաղ սուտ ա՞։ Ո՞նց որոշեցիր, որ պետք է հանձնես-ճանաչես Ադրբեջանի մաս, ո՞ւմից ես հարցրել, հանրաքվե՞ ես արել, արցախցիների՞ն ես հարցրել, ծրագիր ես ներկայացրել, հաղթել ես ընտրություններո՞ւմ այդ գաղափարով, ովա՞ որոշել․ սկի 107 պատգամավորի չես հարցրել, գնացել մենակով ճանաչել, հանձնել ես, մեզ ասում ես թե ձև չկար, խի՞ չկար, ես էլ ասում եմ, որովհետև դու՞ ես ասում։ Էդ կեղծ 29,800-ը էտ ինչ մի նպատակ ա, էտ երբա՞ հայության նպատակը դա եղել․ մեր նպատակն էն ա, որ ապրենք էն սահմաններում, որոնցում հազարամյակներ ունեցել ենք հայրենիք, կերտել ենք պետություն, դեռ մինչև քեզ։ Ասումա՝ չկա գյուղ, որ կտամ ու պրոբլեմ կլինի․ ու՞մ համար պրոբլեմ չի լինի, քո՞, մի գուցե․․․ ու խոսում ես արժանապատվության մասի՞ն։ Ու դեռ ուզում եք, որ ժողովուրդը հավատա, որ դուք ներդրված չե՞ք մեր երկիր որպես ական կամ տրոյական ձի։
Սրանք պատերազմում պարտության են տանում՝ հազարավոր զոհերով, հետո ժողովրդին  մատնացույց են անում, թե ինչ կլինի, եթե չհանձնվենք։ Մեզ նման իշխանություն բա պետք ա՞։ Հայաստանն աշխարհի առաջ ծիծաղի առարկա են դարձրել, մեզ ծաղրում են իշխանության էս մակարդակի պատճառով։
Կարճ ասած՝ գալիս եմ խոսքիս սկզբին, պետք է հոգեհանգստի տրամադրությունը փոխել ու դա հնարավոր է միայն ղեկավարության փոփոխությամբ, փոխվե՛ն, շատ բան կընկնի տեղը։ Ազգային գաղափար ու նպատակ ունեցող ղեկավարության պարագայում լրիվ այլ կլինի։ Ո՛չ Արցախի թեման ա փակ, ո՛չ էլ Հայաստանի հզորանալու։ Էս բաների մասին պետք է շատ մտածել ու խոսել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan