«Կրոնապետությունն» ու թուրքական օրակարգը (տեսանյութ) Ահազանգ․ փորձում են վերացնել ֆուտբոլի խաղադաշտը (տեսանյութ) Պետությունը քերթում է խոցելի խմբերի կաշին․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
9
Մի ամաչեք չվճարելուց․ բոյկոտե՛ք և մի վճարե՛ք (տեսանյութ) ԶՊՄԿ–ի գործադուլը և «ակԾիվիստների» քարոզը․ ինչ խնդիր է լուծում Թուրքիան «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) «Ֆոկուսնիկը». Փաշինյանի էժանագին «ավտոբուսային շոուն» Քանի գինը 150 դրամ է, Տիգրան Ավինյանը բոլորիդ տեղը ստացել է, ժողովուրդ ջան. Սամվել Հակոբյան 8-րդ օրն է քաղաքացիները բոյկոտում են․ Մայր Հայաստանը օգնում է քաղաքացիներին #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Կարելի՞ է ԱՆԻՖ-ի վնասները փոխհատուցել, բայց նույն ԱՆԻՖԻ վնասների հեղինակի՝ քաղաքապետարանի հյուրախաղերի վնասները չի՞ կարելի. Մանուկ Սուքիասյան Կարեն Սիմոնյանը Գյումրիում փոխում է խաղի կանոնը. նոր դասավորություններ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դերենիկ Մալխասյանը դադարեցնում է գործունեությունը 5-րդ ալիքում․ պատճառը գործունեության ոլորտի փոփոխությունն է «Կրոնապետությունն» ու թուրքական օրակարգը (տեսանյութ) Տատիկը իր թոռնիկի հետ իրենց դուրս են գցել պատուհանից. հրդեհից տուժածը մանրամասներ է պատմում Բոյկոտը լուրջ խնդիր է ստեղծել Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի համար Համալիրի դիմացի ստորգետնյա անցումը քանդեցին ու թողեցին քանդած (լուսանկար) Ահազանգ․ փորձում են վերացնել ֆուտբոլի խաղադաշտը (տեսանյութ) Մի ամաչեք չվճարելուց․ բոյկոտե՛ք և մի վճարե՛ք (տեսանյութ) ԶՊՄԿ–ի գործադուլը և «ակԾիվիստների» քարոզը․ ինչ խնդիր է լուծում Թուրքիան Քաղաքացիների բոյկոտն այնքան էֆեկտիվ է, որ ԱՄՆ-ից նոր վերադարձած Նիկոլը ստիպված է եղել ավտոբուս նստել ու ձև տալ «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) «Ֆոկուսնիկը». Փաշինյանի էժանագին «ավտոբուսային շոուն» Հայկական "ՀԿ-ների" հովանավորությունն ընթացիկ տարում հասել է 250 միլիոն դոլարի. Արթուր Խաչիկյան «Նիկոլիզմի բերած աղետներից մեկը խաղամոլության կտրուկ աճն է»․ Ռուբեն Մելիքյան Լարսի անցակետում ավելի քան 300 հայկական բեռնատար կա կուտակված Տեսանելի ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք. Իրանագետ Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը մեր դաշնակիցը չէ. Կոնստանտին Զատուլին Ադրբեջանցիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը Քանի գինը 150 դրամ է, Տիգրան Ավինյանը բոլորիդ տեղը ստացել է, ժողովուրդ ջան. Սամվել Հակոբյան 8-րդ օրն է քաղաքացիները բոյկոտում են․ Մայր Հայաստանը օգնում է քաղաքացիներին Ալիևը ՌԴ-ի նկատմամբ իր քայլերում հատել է Ռուբիկոնը. Արմեն Այվազյան Ստյոպա Սաֆարյանը պարտվել է Իգոր Խաչատուրովի դեմ դատական գործընթացում 18+ մեկնաբանություններ Նիկոլ Փաշինյանի՝ «Հասա Երևան» գրառման տակ Եթե նախկիններն ուզում էին Մեղրին տալ, բա ինչո՞ւ Ալիևը չի վերցրել. Ռուբեն Մելքոնյան #Բոյկոտ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները և քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում (ուղիղ) Քաղաքացիները շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բայդենին «չի կարելի վստահել զգայուն տեղեկատվությանը»․ Թրամփ Խոշոր հրդեհ Սհեփանավանում. 1 զոհ, կան վիրավորներ Վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզից 14-ամյա վրաերթի ենթարկված երեխան Որքա՞ն վնաս են կրել ԶՊՄԿ-ն ու պետությունը. պարզաբանում կոմբինատից. «Փաստ» Փաշինյանի Վաշինգտոնյան այցը քաղաքական առումով ոչինչ չտվեց Հայաստանին. Սուրեն Սարգսյան

Ո՞ր երկրի քաղաքացիներ են արցախցիները. «Հրապարակ».

Ի վերջո, արցախցիները ՀՀ քաղաքացինե՞ր են: «Հրապարակի» թղթակիցը փորձել է այս հարցի պատասխանը գտնել՝ դիմելով իրավաբանների: Թերթը գրել է, որ ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը երեկ պատասխանելով մեր լրագրողի հարցին, թե ինչու արցախցիներին չեն ընդունում ոստիկանություն՝ ծառայության, ասել է, որ ոստիկանությունում ծառայության կարող են անցնել միայն ՀՀ քաղաքացիները։ Այսինքն՝ ստացվում է, որ պետությունն արցախցիներին չի համարում ՀՀ քաղաքացիներ՝ այն դեպքում, երբ նրանց ՀՀ անձնագրեր է տվել՝ ճիշտ նույն անձնագրերից, ինչ ունեն ՀՀ բոլոր քաղաքացիները, պարզապես՝ 070 կոդով, իսկ հաշվառման հասցեն Արցախն է։ Տեսակետը, ըստ որի՝ արցախցիները ՀՀ քաղաքացիներ չեն, հիմնավորում են նրանով, որ նրանք երբեւէ չեն մասնակցել Հայաստանում անցկացվող համապետական ընտրություններին, Հայաստանի պաշտպանությանը, չեն ունեցել նույն սոցիալական երաշխիքները, ինչ Հայաստանի քաղաքացիները։ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է․ «ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերն են` ՀՀ քաղաքացու նույնականացման քարտը եւ անձնագիրը»։ Օրենքի այս ձեւակերպումից պարզ է դառնում, որ այն անձը, ով ունի ՀՀ անձնագիր, ՀՀ քաղաքացի է։ Օրենքի 6-րդ հոդվածն էլ սահմանում է, որ «Հայաստանի Հանրապետությունից դուրս բնակվելն ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիության դադարեցմանը»։ Այսինքն՝ ստացվում է, որ բնակության վայրը եւս կապ չունի անձի քաղաքացիության հետ։ 
Նախկին փոխոստիկանապետ, ներկայում փաստաբան Հովհաննես Քոչարյանին հարցրինք՝ արցախցիներն ի վերջո ՀՀ քաղաքացինե՞ր են, թե՞ ոչ։ Քոչարյանը նշեց, որ բարդ հարց է՝ մի քանի տեսանկյունից գնահատման ենթակա․ «Արցախը դե ֆակտո ՀՀ-ի կողմից ճանաչված է։ Հանրության մեջ տեսակետ կա, որ Արցախը ՀՀ-ն չէր ճանաչել, բայց դե ֆակտո ճանաչումը դե յուրե ճանաչումից տարբերվում է նրանով, որ այն կրում է ժամանակավոր բնույթ։ Այսինքն՝ այդ պետության կարգավիճակի փոփոխության հետեւանքով դե ֆակտո ճանաչումը կորցնում է իր իրավաբանական ուժը։ Հիմա դե ֆակտո ճանաչված Արցախի սահմանադրության մեջ Արցախի քաղաքացիության մասին է խոսվում, որտեղ նշված չէ, որ Արցախի քաղաքացին ՀՀ քաղաքացի է։ Այսինքն՝ պետության այն մոտեցումը, որ իրենք Արցախի Հանրապետության քաղաքացիներ են, ես չէի ասի, որ իրավունքից ու ողջամտությունից դուրս մոտեցում է։ Քանի որ դե ֆակտո ճանաչված արցախցիների ազատ տեղաշարժը հնարավոր չէր ազգային անձնագրերով, որովհետեւ ոչ մի պետություն չէր ճանաչել, եւ որպեսզի նրանք այդ բարդության առջեւ չկանգնեն, ժամանակին մի շատ ճկուն լուծում էին գտել, որ ավելի լավ է նրանց տան ՀՀ անձնագրեր, բայց 070 կոդով, որը նույնականացվում էր Արցախ պետության հետ, եւ մեզ այն ժամանակ հաջողվել էր դիվանագիտական լուծումներ գտնել, որպեսզի այդ մարդիկ տեղաշարժվելիս խնդիրներ չունենային։ Եվ դե յուրե Արցախի քաղաքացիները փաստացի ունենալով ՀՀ քաղաքացու անձնագրեր, այդ փաստաթղթի ճամփորդական հնարավորություններից էին օգտվում։ Հիմա եթե մենք նրանց դիտարկեինք որպես մեր քաղաքացիներ, ապա նրանք պետք է Հայաստանի հետ իրավական կապի մեջ լինեին, որը հիմնականում դրսեւորվում է ընտրություններին, պաշտպանությանը մասնակցելով եւ այլն․․․ բայց քանի որ այն հայկական պետականության դե ֆակտո մաս է եղել, բայց իրավական փաստաթղթերով մնացել է որպես պետական ինքնուրույն կազմավորում, հետեւաբար՝ այն տեսակետը, որ իրենց չենք կարող դիտարկել որպես ՀՀ քաղաքացի, ես չեմ կարծում՝ հակաիրավական մոտեցում է։ Այստեղ ուրիշ խնդիր կա․ այդ մարդկանց դե յուրե ՀՀ քաղաքացի դարձնելու ընթացակարգերը շատ պարզեցված պետք է լինեն, գուցե օրենսդրական կամ փաստացի լուծման ճանապարհով գնան։ Օրինակ՝ 2 լուծում ասեմ․ ավելի պարզեցված ընթացակարգ է սահմանվում օրենքով, եւ Արցախի հաշվառում ունեցող մեր հայրենակիցները պարզապես հաշվառման վայրը փոխելով՝ դառնում են ՀՀ լիիրավ քաղաքացիներ՝ առանց բյուրոկրատական քաշքշուկների եւ առանց ավելորդ վարչարարության։ Սա, կարծում եմ, կլինի հարցի վերջնական եւ ճիշտ լուծումը»։
Ապա նա անդրադարձավ հարցի մյուս կողմին․ արցախցիների՝ Արցախ հնարավոր վերադարձին․ «Ես չեմ կարծում, որ այլեւս օրակարգային չէ նրանց հետվերադարձի հարցը, եթե այդ մարդիկ հետ են վերադառնում, նրանց կարգավիճակի հստակություն պիտի լինի, այդ հետվերադարձը պետք է չլինի որպես ՀՀ քաղաքացիների հետվերադարձ, պետք է լինի հենց այդ տարածքի մշտական բնակիչների հետվերադարձ։ Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ եթե բոլորին քաղաքացիություն տան, ապա այդ խնդիրը կարող է շահարկվել մեր հակառակորդների կողմից, որ նրանք այլեւս ձեր քաղաքացիներն են, եւ հետվերադարձի հնարավորությունները կսահմանափակվեն։ Կարծում եմ՝ արցախցիներին պետք է դիտել որպես Արցախի քաղաքացիներ, դա նաեւ Արցախի Սահմանադրությունից է բխում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում պետք է խնդիրների առաջ կանգնեն, ընդհակառակը՝ նրանց ինտեգրումը մեր հասարակության մեջ պետք է տեղի ունենա շատ արագ, օպերատիվ եւ շատ պարզեցված վարչարարությամբ»։
Թեմայի վերաբերյալ զրուցեցինք նաեւ փաստաբան Րաֆֆի Ասլանյանի հետ։ Նա ասաց․ «Քանի որ, ցավոք սրտի, Արցախն այդպես էլ չճանաչված պետություն մնաց, դժվար է այդ հարցին միանշանակ պատասխան տալ՝ արդյոք ՀՀ քաղաքացինե՞ր են, թե՞ ոչ։ Այո, իսկապես ժամանակին իրենք ՀՀ-ում քաղաքական իրավունքներ չեն ունեցել եւ ՀՀ քաղաքացու իրավունքների գերակշիռ մասից չեն օգտվել։ Իրավիճակը հիմա, սակայն, բոլորովին այլ է, իրենց անձնագիրը փաստացի ՀՀ քաղաքացու անձնագիր է, որքան էլ այլ պնդումներ անենք, եւ եթե այդպիսի խնդիր կա, ուրեմն թող միանգամից անձնագրերը փոխեն եւ շնորհեն ՀՀ քաղաքացիություն։ Այստեղ, իհարկե, քաղաքական խնդիր կա՝ այն առումով, որ հողը վերջնականապես կկորցնենք․ հավանաբար հույս ունեն, թե անձինք կարող են վերադառնալ, բնակվել Արցախում եւ այլն։ Իմ կարծիքով՝ սա է փախստականի կարգավիճակ տալու հիմնական պատճառը, բայց ես կարծում եմ, որ հատկապես այն քաղաքացիները, հատկապես ուժային կառույցներում աշխատած, որոնք ցանկություն ունեն ՀՀ-ում աշխատանքի անցնելու, նրանց պետք է շատ արագացված կարգով շնորհել ՀՀ քաղաքացիություն, որպեսզի այդ ֆիկտիվ հարցը հաղթահարվի, եւ ընդունվեն աշխատանքի։ Կարծում եմ՝ դա ընդամենը տեխնիկական հարց է։ Կարող են, օրինակ, նախագահի հրամանագրով շնորհել, առավել եւս, որ ազգությամբ հայերին պարզեցված ընթացակարգով է շնորհվում, եւ հնարավոր է օրերի ընթացքում հազարավոր մարդկանց շնորհել։ Եթե անձինք նպատակադրված են, որ Արցախ չեն վերադառնալու, եւ ցանկանում են իրենց հետագա կյանքը դասավորել ՀՀ-ում, ես կարծում եմ՝ այդ մարդկանց պետք է արագ քաղաքացիություն շնորհել, որպեսզի այս մեկնաբանությունները՝ քաղաքացի՞ են, թե՞ չէ, վերջանան։ Դրանից հետո իրենք կարող են համալրել թե՛ ոստիկանության շարքերը, թե՛ մյուս ուժային կառույցների»։
Լուսանկարը՝ «Հրապարակի» կայքից

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/8b630efed3adea9c7c67bc0ce24c0fc1

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan