Գաղափարազուրկ էլիտայի ճգնաժամը ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել. Աննա Գրիգորյան Մաշտոցի պողոտայի թունելը հեղեղված է (տեսանյութ)
16
Հայ քաղաքական գործիչների այցը Դոնբաս պետք է ցույց տա, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հրայր Թովմասյանը շարունակում է պաշտպանական ճառը. Ուղիղ «Մայր Հայաստանի» պատվիրակությունը գտնվում է Դոնբասում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է բարեկամություն անել բոլորի հետ, բայց ո՛չ ի հաշիվ ՌԴ-ի Ինչի՞ համար է Փաշինյանը «ներողություն» խնդրում հանրությունից. Իսկ փարիսեության սահմաններ նա ունի՞ Արդեն երկրորդ անգամ կրակեցին Թրամփի վրա, բայց ինչպես ասում են՝ «չկպավ». Աստված (այսինքն ամերիկյան deep state) երրորդությո՞ւն է սիրում Անդրանիկ Թևանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն (տեսանյութ) Երևանյան... ջրերի խրոնիկա ՔՊ-ն փողերը փողոցում է լվանում (տեսանյութ) Հայաստանը մեծ հնարավորություն ունի. Թուրքիան մի օր կարող է Հայաստանի հարևանը չլինել․ քննարկում Պատերազմ Արցախում
Կոմիտասի անվան պանթեոնն անտերության է մատնված (տեսանյութ) Սա անգործության ու ոչ պրոֆեսիոնալ «աշխատանքի» հետևանք է (տեսանյութ) Փաշինյանը Վրաստանում էլ խոսել է հայ-վրացական սահմանազատումից և խոստումներ տվել Հայ քաղաքական գործիչների այցը Դոնբաս պետք է ցույց տա, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինքնորոշման իրավունք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Աստրախանում Հրայր Թովմասյանը շարունակում է պաշտպանական ճառը. Ուղիղ Հայտնի են դպրոցականների աշնանային արձակուրդի օրերը «Մայր Հայաստանի» պատվիրակությունը գտնվում է Դոնբասում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է բարեկամություն անել բոլորի հետ, բայց ո՛չ ի հաշիվ ՌԴ-ի Ինչի՞ համար է Փաշինյանը «ներողություն» խնդրում հանրությունից. Իսկ փարիսեության սահմաններ նա ունի՞ Հոգեհանգստյան կարգ կկատարվի սեպտեմբերյան դեպքերի տարելիցին Արդեն երկրորդ անգամ կրակեցին Թրամփի վրա, բայց ինչպես ասում են՝ «չկպավ». Աստված (այսինքն ամերիկյան deep state) երրորդությո՞ւն է սիրում Գարեգին Նժդեհի հրապարակում կրակել են թիվ 42 երթուղու ավտոբուսի վրա Անդրանիկ Թևանյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություն (տեսանյութ) Ուկրաինական ԶՈւ-ն հարվածել է Բելգորոդին Միջազգային մրցույթում Հայաստանը տրանսգենդեր է ներկայացնելու ՔՊ-ի կարգախոսը՝ էլի փող կեր, էլի խախտի, էլի խախտի, էլի փող կեր (տեսանյութ) Ավագանու անդամի ծաղրական-հումորային տեսանյութը՝ նվիրված Ավինյանին Ավինյանը «գազ է տալիս». Երևանի քաղաքապետարանի թանկարժեք «գարաժը» (տեսանյութ) Երևանյան... ջրերի խրոնիկա Թուղթը Փաշինյանին պետք է արտաքին աշխարհի համար. Էդգար Էլբակյան Գաղափարազուրկ էլիտայի ճգնաժամը Պատերազմն, առաջին հերթին, քաղաքական ու դիվանագիտական պարտության արդյունքն է եղել ՔՊ-ի հեռանալուց հետո նոր կերևա, թե ինչ մեծ ծավալի թալանով են զբաղվել. Աննա Գրիգորյան Դուք ամբողջ կյանքում կլյուչ տվող էլ կմնաք. էս խելքով ուզում են մետրո սարքեն. Կարեն Քոչարյան Հայաստանի իշխանությունը 9 ամիս ժամանակ ուներ ադրբեջանական ագրեսիան կանխելու համար. Տիգրան Աբրահամյան «Թշնամին փաստացի կանգնած է Արփա գետի հունի մոտ»․ Անժելա Էլիբեգովա Իշխանությունը կրթությունը, «որբի գլուխ» համարելով, խուզում է՝ ոնց ուզում է. «Փաստ» Փաստորեն, լսելու իմաստ չկա՞. «Փաստ» Բաքվում անազատության մեջ գտնվող հայերը գերիներ են, այլ ոչ թե ռազմագերիներ. Օկամպո

Տագնապալի սպասում... իսկ մենք «բրոշյուր» ենք տպում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մղձավանջը, որի ակնհայտ դրսևորումները հանրությանը տեսանելի դարձան 2020-ի նոյեմբերի 9-ից, շարունակվում է: Այն, իր հերթին, նորանոր դրսևորումներ ու ձևակերպումներ է ստանում: Նիկոլ Փաշինյանի թիմը, նրա գլխավորությամբ, հետապնդելով իշխանությունն ամեն գնով պահելու և վերարտադրվելու նպատակ, 2021-ին հրապարակավ խոստացավ հետամուտ լինել Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացմանը, անգամ բանաձև կամ գովազդային կարգախոս հնչեցրեցին՝ փրկություն՝ անջատման միջոցով: Պարզվեց (ինչպիսի՜ անակնկալ, չէ՞) նրանք նորից ստում էին, ընդամենը իշխանություն պահելու համար: Պարզվեց, որ ոչ միայն ոչ մի նպատակ չունեն Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարելու, այլև բացարձակապես ուրացել են և ուրանում են Արցախը, որը պաշտոնապես իրենք ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս: Պարզվեց՝ անջատում ասելով նրանք նկատի ունեին հազարամյակներով Արցախում ապրած հայությանը բնօրրանից անջատելը, կտրելը, գաղթական դարձնելը: Իսկ Արցախը...
Ի՞նչ Արցախ:
Հիմա էլ, պարզվում է, առանց այդ էլ հայության վրա հռհռացող թշնամիների ու «միջազգային հանրության» առաջ «Խաղաղության խաչմերուկ» ենք պարում: Ի դեպ, հենց այս օրերին, Փաշինյանի մասնակցությամբ, Թբիլիսիում, այսպես ասենք՝ «տարածաշրջանային» հավաքույթ էր, որտեղ էլ ներկայացվեց այդ «Խաչմերուկը», քարտեզով-բանով, Նիկոլ Փաշինյանի «լավագույն ավանդույթներով»: Նկարած է տարածաշրջանի քարտեզը, որտեղ կա ՀՀ-ն՝ 29 հազար ու չգիտես քանի քառակուսի կիլոմետրերով, իսկ Արցախը... չկա: Ընդհանրապես չկա: Ոչ մի կերպ չկա: Իմաստ ունի՞ ասել, որ քարտեզի հեղինակը և գլխավոր հովանավորը Նիկոլ Փաշինյանն է:
Մինչ այդ սպասվում էր, որ Բրյուսելում՝ եվրոպական բարձր «հովանու ներքո», պիտի հանդիպեին Ալիևն ու Փաշինյանը: Բայց Ալիևն էլի ցուցադրաբար հրաժարվեց Փաշինյանի հետ հանդիպելուց: Հայտարարվեց, որ Բրյուսել չի մեկնի: Իսկ Փաշինյանը, ժողովրդական բառուբանով ասած, իրեն «մեջտեղից ճղում է». է՛լ հարցազրույցներ, է՛լ Ռուսաստանի դեմ նորանոր մեղադրանքներ կամ հների կրկնություններ, է՛լ «Խաղաղության խաչմերուկի» բրոշյուրագրություն, է՛լ «Մետաքսի ճանապարհ»:
Հա, բայց ամեն անգամ հատուկ նշում է, որ «ոչ մի միջանցք» տալու խնդիր չկա, նման բան չի քննարկվում, ինչ «միջանցք»: Բանից պարզվում է (ինչպիսի՜ անակնկալ-2), որ, այո, «միջանցք տալու» խնդիր չկա, պարզապես Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն է նախատեսվում վերածել ադրբեջանաթուրքական առևտրատնտեսական անցուդարձի մե՜ծ «կարիդորի»: Ու դրա անունը դնում են «խաղաղության խաչմերուկ»: Փաշինյանական մեծահարուստներն, ինչ խոսք, ուրախացել և ուրախանում են, որովհետև նրանք կարծում են, որ թուրքական աշխույժ անցուդարձից իրենց էլ մի բան բաժին կհասնի: Չնայած նրանց ճակատագիրը մեզ ամենավերջին հերթին է հետաքրքրում, բայց նկատենք, որ այդ հարցում էլ իրենք անհիմն լավատես են:
Այո, Ալիևը չմեկնեց Բրյուսել: Ինչո՞ւ: Հնարավոր ենթադրություններից մեկն այն է, որ նա այդպիսով ցանկացավ ևս մեկ անգամ ցուցադրաբար նվաստացնել Նիկոլ Փաշինյանին: Մյուս ենթադրությունն այն է, որ Ալիևը ցույց է տալիս, որ ինքը նույնիսկ առանց որևէ հանդիպման գնալու ստանում է այն ամենը, ինչ ցանկանում է, դեռ՝ ավելին:
Կա նաև ենթադրություն, որ Ալիևը այդպիսով ցույց է տալիս, թե Եվրոպայի հետ այնքան էլ չունի, որպեսզի հավելյալ շահի Ռուսաստանի բարեհաճությունը, մինչ Հայաստանը հետևողականորեն փչացնում է նույն Ռուսաստանի հետ առանց այն էլ խզման եզրին հասած հարաբերությունները:
Ի լրումն ամենի, շուրջբոլորը զորավարժություններ է, որ անում են: Թուրքիան ու Ադրբեջանը ուղղակիորեն ցեղասպանության ենթարկված Արցախի տարածքում, հայերից խլված Նախիջևանում, անմիջականորեն ՀՀ սահմանների մատույցներում են ինտենսիվ զորավարժություններ անում, մշակում են քաղաքային բնակավայրեր գրավելու ռազմագործողություններ, բնակելի թաղամասեր գրավելու գործողություններ: Հարավային հարևան Իրանն էլ իր հերթին է զորավարժություններ անում: Համեմատաբար խաղաղ և «չխառնվող» Վրաստանն անգամ վերջերս ինչ-որ զորավարժություններ անցկացրեց: Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թիթեռ է նկարում, կներեք՝ բրոշյուր է գրում ու տպագրում առ այն, թե ինչ լավ բան է «խաղաղության խաչմերուկը»:
Խաղաղությունն, իհարկե, լավ բան է: Դա անվիճելի է: Խաչմերուկն էլ գուցե վատ բան չի: Բայց երբ շուրջբոլորը պատերազմ է, երբ արդեն 3 տարի շարունակ Հայաստանում, հայկական հողերում պատերազմ է, ավեր ու կոտորած, բռնագաղթ ու կորուստ, երբ թշնամին չի հանդարտվում ու չի պատրաստվում հետդ մի սեղանի շուրջ նստել ու բանակցել, բրոշյուրներ գրելը ոչ մի լավ բան չի կարող հուշել: Որքան ուզում ես, «հալվա» ասա, լեզվիդ վրա քաղցր չի ընկնելու: Փոխարենը խտանում են տագնապահարույց սպասումները:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan