Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանը ՌԴ-ից կտրելու համար․ Անդրեյ Պերլա Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ Իրանին ամերիկյան հարվածների բացակայության պարագայում
12
Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան Խորապես մտահոգված ենք հայրենի մեր երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով. Քահանայից ժողով Թրամփը ուզում է Սյունիքով Նոբելյան մրցանակ ստանալ․ Ադրբեջանը համաձայն չէ թելադրվող պայմանին (տեսանյութ) «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է Ժողովրդավարական ֆաշիզմ Վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ. ՀՅԴ Պատերազմ Արցախում
ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան Արցախցիները նստացույց հայտարարեցին. Տեսանյութ Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) ՀՅԴ կառույցն ամուր է և պատրաստ ցանկացած զարգացման Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Կասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանը ՌԴ-ից կտրելու համար․ Անդրեյ Պերլա Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան «ՄԻՊ-ը հեռու է մարդու իրավունքներից»․ հայտարարություն Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ Իրանին ամերիկյան հարվածների բացակայության պարագայում Պայթյուն է տեղի ունեցել Սիսիանի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը Սամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնում Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել Եկեղեցի-Փաշինյան պատերազմը նոր փուլ է թևակոխում ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Փաշինյանը դեմ չէ միջանցքին, նա պարզապես չի ուզում այն տալ Ռուսաստանին Հարց՝ դատավորին․ դու գիտե՞ս՝ ինչ է մարդասիրությունը․ Էլինար Վարդանյան Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ Քննչական կոմիտեի դիմաց Ռոբերտ Քոչարյանը Ալեն Սիմոնյանի դեմ երկրորդ հայցադիմումն է ներկայացրել դատարան. «Հետք» Միշտ պահպանեք հոգևորականի բարձր կոչմանը հարիր կեցվածքը՝ առանց ներքաշվելու կեղծ և չարամիտ օրակարգերի մեջ. Գարեգին Բ Թռնեք վերև, իջնեք ցած, մեկ է՝ հանձնել եք․ «Կարճ ասած» Փաշինյանի իշխանության բուն էությունը այ սա՛ է. փաշինյանական դատարանը 3 ամսով կալանավորեց մի քանի ամսական երեխայի երիտասարդ մորը․ ահազանգ ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան

Դրամի կտրուկ անկման պատճառները. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը

«Փոխարժեքի շուկայում առաջացել է աննորմալ վիճակ, քանզի մեր երկիրն է աննորմալ վիճակում հայտնվել։ Խուճապը, բացասական սպասումները և մռայլ ապագան հանգեցրել են դրամի անկման։ Ու քանի դեռ Հայաստանի իշխանությունը չի փոխվել ու մեր երկրի ապագան հարցականի տակից դուրս չի եկել, փլուզումներն անվերջ են լինելու»,-։ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալով դրամի կտրուկ արժեզրկմանը, նշել է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը: 
Նա առանձնացրել է դրամի անկման պատճաների երկու խումբ՝ հոգեբանաքաղաքական և  տնտեսական։
Անդրանիկ Թևանյանը գրել է. «Մեկ շաբաթվա ընթացքում դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ թուլացավ շուրջ 65 դրամով, այսինքն՝ 16 տոկոսի չափով։ Եվ սա դեռ վերջը չէ։ Օրվա ընթացքում ամեն ինչ այնպես է փոխվում, որ դժվար է ասել, թե օրվա վերջում կամ վաղն ի՞նչ պատկեր կունենանք։
Դրամի անկումն ունի հոգեբանաքաղաքական, տնտեսական պատճառներ։
1. Հոգեբանաքաղաքական
Արցախի հանձնումից հետո մարդկանց մոտ անկումային, դեպրեսիվ տրամադրություններ են առաջացել։ Նիկոլ Փաշինյանի «Ապագա կա՛»–ն դրսևորվում է իր ամբողջ վտանգավորությամբ և արյունոտ տեսքով։ Կասկածի տակ է հայտնվել պետության հեռանկարը։
Արցախից բռնի տեղահանված հայերից շատերը չեն համաձայնում բնակվել Սյունիքում կամ մի շարք սահմանամերձ շրջաններում, քանզի մտավախություն ունեն, որ Փաշինյանը դրանք ևս հանձնելու է և չեն ուզում ևս մեկ անգամ վերմակ–դոշակով փախչել։
Սյունիքը, Հայաստանի այլ տարածքներն ու ի վերջո պետությունը կորցնելու վախը մարդկանց մոտ գերիշխող է դարձել։ ՀՀ–ի գոյության և ապագայի նկատմամբ ունեցած անվստահությունը տարածվում է հայկական դրամի նկատմամբ, ինչն էլ բերում է դրա արժեզրկման։
Ներկա վիճակը մարդկանց մոտ իռացիոնալ ու բացասական սպասումներ է առաջացնում, ինչն էլ իր հերթին բերում է խուճապի։ Դրամի անկումը առավելապես այդ խուճապի հետևանք է։
Հայաստանի ապագայի մասով ծանր սպասումներ են առաջանում նաև հայ–ռուսական հարաբերությունների թշնամացման պատճառով։ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդում է մեր անվտանգային ճարտարապետության վերջին բեկորները՝ պատերազմ հայտարարելով անձամբ Վլադիմիր Պուտինին։ Սա էլ է խորացնում խուճապային տրամադրությունը, քանզի նույնիսկ երդվյալ հակառուսներն են հասկանում, որ Մոսկվան այս ամենն անպատասխան չի թողնելու, ինչից շտապելու են օգտվել փաշինյանական իշխանության հովանավորներ Թուրքիան, Ադրբեջանը, մյուսները։
Հայ–ռուսական հարաբերությունները թշնամացումը լուրջ խնդիրներ է առաջացնելու նաև տնտեսության ոլորտում, ինչը ևս ազդելու է դրամի նկատմամբ վստահության վրա։
Ներքին անկայունությունը նույնպես դրամի օգտին չէ։ Փաշինյանը ցնցումների է տանում Հայաստանը։ Այդ պայմաններում դրամը բնականաբար պետք է անցնի ազատ անկման ռեժիմի։

2. Տնտեսական
Արցախի անկումը ոչ միայն արժեհամակարգային, անվտանգային, քաղաքական լրջագույն հարված էր մեր պետականությանը, այլ նաև սոսկալի տնտեսական հարված։ Այդ հարվածի մասշտաբներն այնքան մեծ են փոքրիկ Հայաստանի համար, որ դեռ տաք ենք ու չենք զգում (մի պահ զուտ մակերեսային հաշվարկ արեք, թե ինչ տնտեսական ակտիվներ հայտնվեցին թշնամիների ձեռքում և ամեն ինչ պարզ կդառնա)։ Սա չէր կարող չհարվածել ազգային դրամին։
Սրան գումարած՝ հսկայական դրամական միջոցներ են հայտնվել բռնագաղթած արցախցիներին օգնելու համար, ինչը մեծացրել է դրամական զանգվածը շուկայում։ Դա ինֆլյացիայի պատճառ է դարձել։
Հաջորդը․ տարադրամի նկատմամբ պահանջարկը, այսինքն՝ դրամից ազատվելու ցանկությունը մեծացել է ռելոկանտների մոտ, որոնք լքում են Հայաստանը՝ բնակարանների վարձավճարների ու կյանքի թանկացման պատճառով։
Ստեղծված իրավիճակում Կենտրոնական բանկի կրավորական կեցվածքը լրացուցիչ պատճառ է դարձել դրամի անկման համար, ինչն էլ իր հերթին բերել է սպեկուլյացիոն գործարքների ակտիվացմանը։
Կան նաև բազմաթիվ այլ միկրո պատճառներ, որոնք հանգեցրեցին դրամի թուլացմանը, բայց դրանց այս պահին իմաստ չունի անդրադառնալ։
․ ․ ․
Եվ այսպես, փոխարժեքի շուկայում առաջացել է աննորմալ վիճակ, քանզի մեր երկիրն է աննորմալ վիճակում հայտնվել։ Խուճապը, բացասական սպասումները և մռայլ ապագան հանգեցրել են դրամի անկման։ Ու քանի դեռ Հայաստանի իշխանությունը չի փոխվել ու մեր երկրի ապագան հարցականի տակից դուրս չի եկել, փլուզումներն անվերջ են լինելու»։
https://www.facebook.com/andranik.tevanyan.1/posts/pfbid02j6qiQerouPe6my9DfLxZmn7rUmG6PNRANX6noACV1WN2A3cu7nhCjSxvuFtGQdUcl
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan