Ո՞րն է Ալեն Սիմոնյանի ու մյուս ՔՊԿ-ականների հայրենիքը (տեսանյութ) Յուղոտ կտորներ՝ պետգնումներում. Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքվել են միլիոնավոր դրամների պայմանագրեր Իշխանությունները չեն հասկանում թուրքի հոգեբանությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ)
28
Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները Փաստորեն, զրահապատ նոր մեքենան Արցախն ուրանալու ու պատմությունը կեղծելու դիմաց է 65,000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել, ֆինանսական լուրջ կորուստներ ունենք․ ջերմոցային տնտեսության տնօրեն Վերին Լարսի մոտ շուրջ 1500 հայկական բեռնատար է սպասում իր հերթին Սա շատ մեծ քաղաքական սխալ է. Բորդյուժան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշման մասին (տեսանյութ) Ավտոներկրողների ակցիան՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց. ուղիղ Կտրուկ անկում․ «Հայաստան» Համահայկական հիմնադրամին հանգանակությունները՝ 2018-2023թթ․․ ինֆոգրաֆիկա Ռումբի ահազանգը կեղծ էր Ռումբի ահազանգ՝ թիվ 76 հիմնական (արգենտինական) դպրոցում Նորից փող է պահանջել. այս անգամ՝ 8.5 միլիոն դրամ Պատերազմ Արցախում
«Ո՞վ է այն անխելք ներդրողը, որը կհավատա մի կառավարության, որը...» Եկեք երկրի անունը դնենք գժանոց ու գնանք այդ գժանոցից. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները «Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունեցել հաշվեհարդար և փողոցային արդարադատություն». Լևոն Բաղդասարյան Փաստորեն, զրահապատ նոր մեքենան Արցախն ուրանալու ու պատմությունը կեղծելու դիմաց է 65,000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել, ֆինանսական լուրջ կորուստներ ունենք․ ջերմոցային տնտեսության տնօրեն Ընթացիկ տարվա 11 ամիսների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը 258 զինծառայող է կորցրել, որոնց մեծ մասը՝ Արցախում Ո՞րն է Ալեն Սիմոնյանի ու մյուս ՔՊԿ-ականների հայրենիքը (տեսանյութ) Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Գերմանիայի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դիվանագետները ՀՀ-ում և Կորեայում փոխադարձության հիմունքներով դեսպանատներ կբացվեն Փաշինյանը հասկացրել է՝ չի ցանկանում, որ Հայաստանը լիովին կախված լինի ՌԴ-ից. Ջեյմս Օ՛Բրայեն 44-օրյայի ընթացքում՝ մարտի ժամանակ, գումարտակի հրամանատարի տեղակալն ինքնակամ լքել է մարտադաշտը «Թող վերցներ, երևի չէր կարողանում»․ Վահագն Խաչատուրյանը՝ Արցախը Փաշինյանից առաջ Ադրբեջանի չգրավելու մասին Յուղոտ կտորներ՝ պետգնումներում. Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքվել են միլիոնավոր դրամների պայմանագրեր Իշխանությունները չեն հասկանում թուրքի հոգեբանությունը. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ» Աղբահանությունը չի կատարվում բնականոն ընթացքով․ կա նաև աղբամանների պակաս (լուսանկար) Վերին Լարսում ավելի քան 2660 մեքենա թույլտվության է սպասում Կայացել է Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը. Քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթաց Ադրբեջանի նպատակը զուտ հայկական 8 գյուղերի նկատմամբ վերահսկողությունը չի. Տիգրան Աբրահամյան Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Հայաքվեին» դեմ քվեարկելը նույնականացնում ենք նոր կապիտուլյացիային կողմ քվեարկելուն Արցախի հարցով միջազգային հանձնախումբ են ուզում ձեւավորել «Մեր առաքելությունն է՝ լինել հայամետ». Հարություն Հարությունյան (տեսանյութ) Ո՞վ կհիշեցնի՝ ինչ է ասել Փաշինյանը ընդամենը երկու օր առաջ.«Կարճ ասած» (տեսանյութ) Վերին Լարսի մոտ շուրջ 1500 հայկական բեռնատար է սպասում իր հերթին Որքան էլ Փաշինյանը հղում անի Պուտինի հետ իր լավ հարաբերություններին, ամեն դեպքում լարվածություն կա. Խաչատրյան (տեսանյութ) Սա շատ մեծ քաղաքական սխալ է. Բորդյուժան՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի դիրքորոշման մասին (տեսանյութ) «Այս տիկինը լավ կանի իր հանցագործության մասին խոսի»․ Բորիս Մուրազի Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ երաշխավորել ղարաբաղցի հայերին. Ասլան Բժանիա

Ի՞նչ ասել մարդկանց, որ տուն ու գյուղ ու երկիր են կորցրել. արցախցի ուսուցչուհի

Արցախի Մոխրաթաղի դպրոցի ուսուցչուհի Աստղիկ Քեշիշյանը գրել է.

«Մարդկանց քաոտիկ ամբոխում ոսկեդեղին մազեր եմ տեսնում` թափված հոր ուսին: Մի քանի ակնթարթ անշարժ նայում եմ իրենց ուղղությամբ: Հայրը շրջվում է, հարևաններիցս մեկն է` աչիկոյի` Լուսեի հետ: Կորած հարազատներին գտածի պես մոտ եմ վազում: Մի քիչ հեռու Մերին է կանգնած` երեք երեխաների ծննդյան վկայականները ձեռքին, գրանցում են անում: Գրկվում ենք, Մերին լացում է, իմ արցունքները դեպի ներս են հոսում: Չգիտեմ` ինչ եմ ասում իրեն, ասում եմ, թե չեմ ասում: Ես դպրոցում ու համալսարանում գերազանցիկ եմ եղել:

Ինձ ոչ ոք երբեք չի սովորեցրել ինչ ասել մարդկանց, որ տուն ու գյուղ ու երկիր են կորցրել: Մեր գյուղապետին եմ տեսնում: Մի քանի օրում մի քանի տարով մեծացած է երևում պարոն Ամիրյանը: 2 տարի առաջ առաջինն իրեն էի զանգել` տանս մասին հետաքրքրվելու: Հարցրի` իսկ վարձն ինչքա՞ն է, ասաց` ի՞նչ վարձ, գալիս եք մեր գյուղում դասավանդելու, ո՞վ պիտի Ձեզնից վարձ վերցնի: Էսօր ասում է` տեսա՞ր, Աստղիկ, ոնց կորցրինք մեր գյուղը: Ինձ այս դեպքի համար էլ ոչինչ չեն սովորեցրել: Չգիտեմ ինչ ասել գյուղը կորցրած գյուղապետին: Կոկորդս ցավում է անհարմար լռությունից: Մտածում եմ` երբևէ ավելի տխուր հայացք տեսած չկամ: Շենքից դուրս եմ գալիս մի պահ, դռների մոտ աշակերտներս են կանգնած` Արսենն ու Կարենը: Արսենն անակնկալի է գալիս... ընկեր Քեշիշյա՞ն, էս Դու՞ք եք, մի պահ ինձ թվաց` Արցախում ենք բոլորս:

Գրկում եմ էրեխեքին: Ինքս ինձ էլ չգիտեմ ինչ ասել: Չեն սովորեցրել ինչ ասել ուսուցչին, որ դիմավորում է 10 ամսվա բլոկադայից, 3-րդ կռվից ու 2 օրվա խցանումից փրկված աշակերտներին: Որոշում ենք շուտով հանդիպել, երբ բոլորը կգան, բոլորը կտեղավորվեն, բոլոր մերոնք: Քայլում եմ, կանչում են` Աստղիկ: Շրջվում եմ, էլի մոխրաթաղցիներ: Միայն մեկին եմ ճանաչում: Ուզում եմ բոլորին էլ գրկել, ամաչում եմ: Նորմա՞լ է գրկելն անծանոթ մարդկանց, եթե ձեզ միավորում է նույն գյուղը կամ նույն գյուղը կորցնելը: Չգիտեմ, դա էլ չեն սովորեցրել: Հասկանում եմ, որ սա ինչ-որ նոր կյանք է, որն ապրելու ձևը ես դեռ չգիտեմ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan