Փաշինյանական ստերի ծաղկաքաղ. ստել, ստել, անվերջ ստել... (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի արյան ու ստի 5-ամյակը. անբարոյականության կարմիր կետագծերը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Վերադարձ՝ ջերմուկ ու ծիրան ծախենք-ապրենք ժամանակներ. «Կարճ ասած» (տեսանյութ)
29
Ղարաբաղում մոտ 20 հայ է մնացել. ԿԽՄԿ գլխավոր տնօրեն Ադրբեջանի ԶՈւ-ն զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ամենօրյա ռեժիմով հանդիպում են երևանցիների հետ ԱՊՀ գագաթաժողովը հրաշալի հնարավորություն կլինի Փաշինյանի և Պուտինի շփման համար․ Պեսկով Լարսում մոտ 1700 հայկական բեռնատար է սպասում «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանին Երևանը փորձում են դարձնել հարուստների և օլիգարխների քաղաք Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները Փաստորեն, զրահապատ նոր մեքենան Արցախն ուրանալու ու պատմությունը կեղծելու դիմաց է 65,000 վարդով 2 բեռնատար Լարսից հետ են ուղարկել, ֆինանսական լուրջ կորուստներ ունենք․ ջերմոցային տնտեսության տնօրեն Պատերազմ Արցախում
Ղարաբաղում մոտ 20 հայ է մնացել. ԿԽՄԿ գլխավոր տնօրեն Ադրբեջանի ԶՈւ-ն զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում Նիկոլական ստեր (ռետրո). 7or TV «Նագլիավարի խաբել են ընտրողներին». Ռուբեն Մելիքյան Փաշինյանական ստերի ծաղկաքաղ. ստել, ստել, անվերջ ստել... (տեսանյութ) «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն ամենօրյա ռեժիմով հանդիպում են երևանցիների հետ Թուրքիայում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը. Կլաար Նիկոլ Փաշինյանի արյան ու ստի 5-ամյակը. անբարոյականության կարմիր կետագծերը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) ԱՊՀ գագաթաժողովը հրաշալի հնարավորություն կլինի Փաշինյանի և Պուտինի շփման համար․ Պեսկով Պետականության նշաձողի իջեցո՞ւմ Լարսում մոտ 1700 հայկական բեռնատար է սպասում «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանին Ներկա պահին Պուտինի եւ Փաշինյանի շփումների պլաններ չկան. Կրեմլ Վերադարձ՝ ջերմուկ ու ծիրան ծախենք-ապրենք ժամանակներ. «Կարճ ասած» (տեսանյութ) Երևանը փորձում են դարձնել հարուստների և օլիգարխների քաղաք «Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնական տեսակետները ՀՀ-ում հնչեցնում են նրանց ոչ պաշտոնական ներկայացուցիչները». Սաղաթելյան Ժողովուրդը տուգանքի մատերիա՛լ է, և վերջ Լարսի ճանապարհը փակ է միայն բեռնատարների համար Հայաստանում կարող է այլևս ընտրություններ չլինեն. Միքայել Նահապետյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն ստուգայց են իրականացրել մետրոյում (տեսանյութ) Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրգործը կքննվի Սյունիքի մարզում Փաշինյանը ընդունելությունների համար գումարներ չի խնայում ԱԱԾ-Ն մտել է մանկապարտեզներ Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում Տիգրան Ավինյանի կացնային որոշումը. հոնքը սարքելու փոխարեն՝ աչքը հանել «Ո՞վ է այն անխելք ներդրողը, որը կհավատա մի կառավարության, որը...» Եկեք երկրի անունը դնենք գժանոց ու գնանք այդ գժանոցից. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Բերման են ենթարկվել Սերգեյ Բագրատյանի կնոջ՝ ապօրինի շահագործված հանքի աշխատակիցները «Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունեցել հաշվեհարդար և փողոցային արդարադատություն». Լևոն Բաղդասարյան

Պարզվեց՝ կեղծ զեկուցագրով են ինձ բերման ենթարկում․ Անդրանիկ Թևանյան

Ինձ զրկեցին ազատությունից առանց կոնկրետ որևէ պահանջ ներկայացնելու՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժնի առջև, ուր նրան տեղափոխել էին Ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկելուց հետո, ապա ազատ արձակել։

«Պարզվեց՝ կեղծ զեկուցագրով են ինձ բերման ենթարկում՝ իբր ես ոստիկանների օրինական պահանջը չեմ կատարել։ Անմիջապես հետո ինձ ուղեկցեցին քննչական բաժին՝ չնշելով, թե ես ինչ կարգավիճակ ունեմ»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։ Գործչի փաստաբան Վահան Հովհաննիսյանը պարզաբանեց, որ քանի որ ինքը և պրն․ Թևանյանը պարտավորվել են չհրապարակել նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ՝ ներառյալ այն տեղեկությունները, որոնք կարող էին հնչել հարցերի ընթացքում, ընդամենը կարող է ասել, որ Թևանյանը հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակում բոլորիս արդեն հայտնի զանգվածային անկարգությունների գործով։

«Մենք երկու միջնորդություն ենք ներկայացրել, որ պրն․ Թևանյանի հանդեպ իրականացվի դատաբժշկական փորձաքննություն ակնհայտ մարմնական վնասվածքներով և տրվի տուժողի դատավարական կարգավիճակ։ Սրանք անհապաղ քննարկվող միջնորդություններ են և սպասում ենք պատասխանի»,-ասաց նա։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք հետապնդումները պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ Երևանի ավագանու ընտրություններում վերահաշվարկից հետո ամենաշատ ձայներն ավելացել են «Մայր Հայաստան» դաշինքի օգտին, Թևանյանը պատասխանեց, որ իշխանությունը շատ ավելի լուրջ պրոբլեմներ ունի։

«Դրա համար են անհանգհստացած և քաղաքական միտումն ակնհայտ է։ Բայց ես ի սկզբանե հայտարարել եմ, որ պատրաստ եմ ցանկացած տիպի զարգացման։ Այնպես որ, այստեղ որևէ բան չի փոխվել, միայն թղթաբանությունն է ավելացել»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։ Պայքարը չի փոխվում, նշեց նա, Հայաստանի ու Արցախի գլխավոր սպառնալիքներից մեկը գործող իշխանությունն է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, և հրապարակային պայքարը կանգ չի առնելու։

Նշենք, որ Անդրանիկ Թևանյանին խաղաղ անհնազանդության ակցիայից հետո նախ՝ բերման էին ենթարկել Ոստիկանության Էրեբունու բաժին, ապա վարչական վարույթի շրջանակում տեղափոխել քննչական կոմիտե։ Նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշել է, որ քրեադատավարական որևէ հիմք չի ներկայացվել։ Կոմիտեում փաստաբանին թույլ չեն տվել հանդիպել Թևանյանին, զրկել են իրավական օգնությունից, խոչընդոտել նրա մասնագիտական գործունեությունը։ Փաստաբանը զրկված էր նաև հնարավորությունից վստահորդին դեղորայք փոխանցելու, թեև տեղեկացրել են դրա անհրաժեշտության մասին։ Ավելի ուշ Անդրանիկ Թևանյանին ազատ արձակեցին և նա նշեց, որ իրեն բերման էին ենթարկել ոստիկանների օրինական պահանջն, իբր, չկատարելու կեղծ զեկուցագրով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan