Lաչինի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Կարմիր խաչը Արցախին հումանիտար օգնություն է փոխանցել
Դիտել նաև
Վարդան Օսկանյան. Ի հեճուկս Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չի, փակված չի
Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը
Փաշինյանն արցախցիների հարցով անցավ պլան «Բ»-ին. «Հրապարակ»
Արցախի վերադարձը կիրականանա գուցե բազում չարչարանքների ճանապարհով, բայց կլինի երանելի ձեռքբերում բոլորիս համար․ Արցախի թեմ
Հարատև խաղաղություն հնարավոր չէ, երբ ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից. Լևոն Քոչարյանը՝ Ժնեւում (տեսանյութ)
Lաչինի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Կարմիր խաչը Արցախին հումանիտար օգնություն է փոխանցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ակնա-Ստեփանակերտ երթուղով անցել է ԿԽՄԿ 1 բեռնատար և 2 մարդատար մեքենա, որոնց դիմավորել է Ստեփանակերտում Կարմիր Խաչի գրասենյակի աշխատակիցը։
Ադրբեջանում ԿԽՄԿ Ներկայացուցչի խոսքով՝ բեռները ներառում են ալյուր և դեղորայք։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թվիթերում հայտնել է, որ ժամը 07:00-ի սահմաններում ապահովվել է ԿԽՄԿ բեռնատարների միաժամանակյա անցումը երկու ճանապարհով էլ և նշել, որ Աղդամով ճանապարհը «գործում է և այդպես էլ պետք է մնա․ դա Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումն է»։