Լավրովի վերջնագիրը Փաշինյանին և ուղերձը հայ ժողովրդին «Այ ինքնիշխանիկնե՛ր, ռուսն ու ԵՄ դիտորդն են որոշողը, դե գնացե՛ք, տե՛ր կանգնեք ձեր ինքնիշխանությանը». Աննա Գրիգորյան (տեսանյութ) Փաշինյանն անձնական ատելություն ունի արցախցիների նկատմամբ. Դավիթ Գալստյան (տեսանյութ)
4
ՌԴ-ն ցավում է, որ ՀՀ-ն հարաբերությունների վատթարացման ուղի է ընտրել. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ) ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մասնակցության դե յուրե «սառեցումը» կսահմանափակի երկրի անվտանգության ապահովումը․ Բորդյուժա Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ լիակատար կարգավորման և սահմանի բացման. Ռուբեն Ռուբինյան Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել ԱԺ-ում Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Երևանում Զելենսկին Հայաստան չի գա ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն ամփոփում է շաբաթը (տեսանյութ) Փաշինյանը, առավոտ կանուխ, թիկնազորի ուղեկցությամբ, ծաղիկներ է դրել ու խաչակնքել մարտի 1-ի զոհերի հուշարձանի մոտ Մարուքյանը Փաշինյանից նորից հրաժարվեց Միրզոյանն ու Բայրամովը Թուրքիա են մեկնում ֆորումի՞, թե՞ «հաշվետվության» Պատերազմ Արցախում
Լավրովի վերջնագիրը Փաշինյանին և ուղերձը հայ ժողովրդին ՌԴ-ն ցավում է, որ ՀՀ-ն հարաբերությունների վատթարացման ուղի է ընտրել. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ) Միակ ճիշտ քայլը՝ ինստիտուցիոնալ արագ հակազդեցություն ՀԱՊԿ-ում ՀՀ-ի մասնակցության դե յուրե «սառեցումը» կսահմանափակի երկրի անվտանգության ապահովումը․ Բորդյուժա Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ լիակատար կարգավորման և սահմանի բացման. Ռուբեն Ռուբինյան Միայն լաստանավի գործարքի համար Քերոբյանն ու Փաշինյանն էլ նրա ձեռքը բռնած պիտի դատվեն․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Ադրբեջանցիների ձեռքերը հասան Ծարի եկեղեցիներին «Այ ինքնիշխանիկնե՛ր, ռուսն ու ԵՄ դիտորդն են որոշողը, դե գնացե՛ք, տե՛ր կանգնեք ձեր ինքնիշխանությանը». Աննա Գրիգորյան (տեսանյութ) Փաշինյանն անձնական ատելություն ունի արցախցիների նկատմամբ. Դավիթ Գալստյան (տեսանյութ) ԱԽ քարտուղարը շարունակում է վնասել հայ-ռուսական հարաբերություններին Փափուկ բարձ են դնում «խոպանչիների» գլխի տակ. Ինչո՞ւ են ամեն գնով ուզում հասանելիություն ստանալ քաղաքացիների բանկային հաշիվներին Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել ԱԺ-ում Ինչպե՞ս «հաղթահարել» կոռուպցիան ու... ընկղմվել դրա մեջ․ «Փաստ» Հասունանում է Փաշինյանին հանելու ռուս-արևմտյան կոնսենսուսը. Կարեն Քոչարյան (տեսանյութ) Հայաստան է այցելում Հունաստանի պաշտպանության նախարարը Դիսնեյը «Վարդավառ»-ի մասին անիմացիոն ֆիլմ է նկարահանել Երթուղայինի վարորդը իջել է ուղևորներով լի ավտոբուսից, ավտոբուսն առաջ է ընթացել «Սերունդների կերտած Հանրապետությունը և նրա սրբազան դրոշակը չեն կարող լինել մեր վերջին զանգը»․ Րաֆֆի Հովհաննիսյան Խորտակվող նավակը լքող առնետը կամ ինչպես դառնալ հատուկ հանձնարարություններով «ընդդիմադիր» Զինված հարձակում՝ բենզալցակայանում․ հնչել է կրակոց․ կան վիրավորներ ՀՌ գործադիր տնօրենի քննադատությունը ՔՊ-ում ծանր են տարել ՔՊ-ականները վախեցած են. խնդրել են, որ իրենց էլ զենք տրամադրեն Փաշինյանը շնորհավորել է Էրդողանի հոբելյանը Երբ է նախատեսվում հանրաքվեն Սգո՞, թե՞ աղետը կանխելու օր․ ինչպե՞ս կնշվի մարտի 1-ը բացահայտումից հետո. «Կարճ ասած» (տեսանյութ) Մեզ զինաթափում են․ հույսները Եվրոպան է, որը ծանրագույն խնդիրների առաջ է կանգնել․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Երևանում Ուկրաինացիները «վերջանո՞ւմ են», արդյոք ժամանակն է «պատերազմելու մինչև վերջին հայը» (տեսանյութ) Անշարժ գույքի շուկայում մտահոգիչ իրավիճակ է. Սուրեն Պարսյան (տեսանյութ) Փաշինյանը կապում է սեփական ձեռքերն ու մորեմերկ կանգնում ցլերի առաջ. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Արցախի նախագահի ընտրության վերաբերյալ ԵՄ հայտարարությունը խրախուսում է Ադրբեջանին

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հայտարարությունը

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը խստորեն դատապարտում է Արցախի նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵՄ վերջին հայտարարությունը։ Հայտարարությունը, դրա տարածման ժամանակն ու բովանդակությունը արդարացված չեն՝ հաշվի առնելով Արցախում շարունակվող հումանիտար սուր ճգնաժամը։  

Անկախ փորձագետների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների բազմաթիվ զեկույցներ և հայտարարություններ զգուշացրել են Արցախում էթնիկ զտումների Ադրբեջանի շարունակական քաղաքականության և դրա ցեղասպանական էության մասին։ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն վերջերս հրապարակված իր զեկույցում պնդում է, որ կա «ողջամիտ հիմք» ենթադրելու, որ Ադրբեջանը ներկայումս ցեղասպանություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության դեմ։ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, ինչպես նաև Genocide Watch-ը նույնպես մի քանի ահազանգեր են տարածել այս ծանր իրավիճակի վերաբերյալ։ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակումը, որը խոչընդոտում է սննդամթերքի, բժշկական պարագաների և այլ առաջին անհրաժեշտության պարագաների հասանելիությանը, հանդիսանում է ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի և Ադրբեջանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության բացահայտ խախտում։

Միջազգային իրավունքի սկզբունքները երբեք չեն ստեղծվել, որպեսզի օգտագործվեն որպես գործիք՝ էթնիկ զտումներ կամ բնակչության դեմ վայրագություններ իրականացնելու համար: Այնուամենայնիվ, Ադրբեջանը չարաշահում է տարածքային ամբողջականության սկզբունքը՝ որպես պատրվակ էթնիկ զտումներ իրականացնելու և բնիկ հայ բնակչությանը սեփական հայրենիքից հեռացնելու համար։ Ավելին, Ադրբեջանը բացօթյա բանտ է ստեղծել Լեռնային Ղարաբաղում և, ի թիվս այլնի կիրառում է սովամահության հասցնելու ծրագիր՝ որպես իր ապակառուցողական քաղաքականության իրականացման գործիք։

ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո դիվանագիտական բանակցությունները մշտապես հիմնված են եղել երեք հիմնարար սկզբունքների վրա՝ ուժի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն։ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության պարագայում Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության ինքնորոշման իրավունքը ոչ ավել, ոչ պակաս, հավասարազոր է նրանց կյանքի իրավունքին։

Ցավոք, Արցախում վերջին ընտրությունների վերաբերյալ ԵՄ հայտարարությունը խրախուսում է Ադրբեջանին իր ապակառուցողական դիրքորոշման մեջ։ Միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում պաշտպանելու այն բնակչությանը, որը կանգնած է ցեղասպանության սպառնալիքի առջև: Այս առումով խորապես մտահոգիչ է ԵՄ-ի ձախողումը, քանի որ վերջինս ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչությունը պետք է ինտեգրվի ադրբեջանական հասարակությանը։ ԵՄ-ն չի անդրադառնում Ադրբեջանի կողմից շարունակվող թշնամությանը, վայրագություններին և էթնիկ զտմանը, ԵՄ-ն անուղղակիորեն խրախուսում է հայության հանդեպ դաժան ճնշումը:

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, որպես համաեվրոպական համայնքային կազմակերպություն, խորապես գնահատում է նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերը այս խիստ բարդ իրավիճակում: Այնուամենայնիվ, Արցախում վերջին ընտրությունների վերաբերյալ դիրքորոշումը համապատասխանեցնելով Ադրբեջանի դիրքորոշմանը՝ ԵՄ-ն անուղղակիորեն խրախուսում է Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը բնիկ հայ բնակչության նկատմամբ։

Իբրև ԵՄ քաղաքացիներ, մենք մեր ղեկավարությանը կոչ ենք անում վերանայել ԵՄ դիրքորոշումն այս հարցում։ Որպես պատրվակ միջազգային իրավունքի սկզբունքի օգտագործումը՝ բնիկ բնակչությանն Ադրբեջանի նման բռնապետության ողորմությանը մղելու համար, լավագույն դեպքում անխոհեմ քայլ է, որն իր էությամբ պատասխանատվություն է ենթադրում: Երկարաժամկետ հեռանկարում վստահությունն ավելի մեծ արժեք ունի, քան ավտորիտար ռեժիմի նավթի և գազի վրա հույս դնելը, հատկապես, երբ այդ ռեսուրսները լավագույն դեպքում կարող են բավարարել ԵՄ-ի ընդհանուր սպառման 4 տոկոսից պակասը: 

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

14.09․2023թ․

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan