Կա՛մ Արուսյակ Ջուլհակյանը 42 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում, կա՛մ իր շեֆի պես անզուսպ ստում է․ Բագրատ Միկոյան Փաշինյանը սրբապղծություն կատարեց. Գեղամ Մանուկյան Բռնել մտքի թոկը
17
Փաշինյանն Ռուսաստանին զավթիչ է համարում Ուկրաինայում, իսկ Ադրբեջանը՝ ոչ. Ինչո՞ւ պիտի Մոսկվան աջակցի Հայաստանին Նիկոլ Փաշինյանը կրկին մանրադրամ դարձրեց Հայաստանը. պոզով և պոչով դավաճանություն Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը ստորագրի նույնիսկ Թուրքիայում «Խաղաղության» ագռավը․ ադրբեջանցիները դեմ են տալիս Նիկոլ Փաշինյանին Գործարարներ, «գրպաններդ յուղե՛ք», Աննա Հակոբյանը դարձյալ փող է հավաքում Տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ»․ ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ Ջահերով երթին ընդառաջ Նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին․ Նիկոլ Փաշինյան «Ավինյանը վազելով գնացել է Ալենի ու Փաշինյանի մոտ». Սամվել Հակոբյան (տեսանյութ) Արցախցիների բողոքի ակցիան՝ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պատերազմ Արցախում
Երևանի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտի ինքնազգացողությունը վատացել է «Կարմիր թե դեղին դուռ» խաղի ժամանակ Հիմա ասածդ ի՞նչ է, ի՞նչ ես սպառնում անել․ Քրիստինե Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին Կայացել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների մակարդակով առաջին հանդիպումը ՔՊ-ի ու Փանշինյանի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. գնում է ՄԻԵԴ Քաղաքապետարանն արհամարհում է Վարչական դատարանին և նրա որոշումը Փաշինյանն Ռուսաստանին զավթիչ է համարում Ուկրաինայում, իսկ Ադրբեջանը՝ ոչ. Ինչո՞ւ պիտի Մոսկվան աջակցի Հայաստանին Նիկոլ Փաշինյանը կրկին մանրադրամ դարձրեց Հայաստանը. պոզով և պոչով դավաճանություն Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու մարմինը «Միրզոյանի հետ հանդիպումը բավականին օգտակար էր»․ Բայրամով Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը ստորագրի նույնիսկ Թուրքիայում Կա՛մ Արուսյակ Ջուլհակյանը 42 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում, կա՛մ իր շեֆի պես անզուսպ ստում է․ Բագրատ Միկոյան Փաշինյանը սրբապղծություն կատարեց. Գեղամ Մանուկյան ՍԴ-ն վճռեց, որ Փաշինյանի «հատիկ-հատիկ» օպերացիան այնքան էլ սահմանադրական չէ․ «Ժողովուրդ» Ժան Կլոդ Վան Դամը դիմել է Պուտինին՝ առաջարկելով գնալ ՌԴ ու դառնալ խաղաղության դեսպան. (տեսանյութ) Մոսկվան նոր կուրատորներ է նշանակել հայկական ուղղությամբ Եվրոպական ուղին կարող է Հայաստանին հասցնել այնպիսի իրավիճակի, որը ստեղծվել է Ուկրաինայում. Դենիս Դենիսով (տեսանյութ) «Խաղաղության» ագռավը․ ադրբեջանցիները դեմ են տալիս Նիկոլ Փաշինյանին Դուք ընդամենը «զապորոժեց» վարող եք. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ին. Տեսանյութ Գյումրին ընտրեց ՔՊ-ի իշխանազրկումը․ տարոսը՝ Հայաստանին Արցախն ու Հայաստանն առևտրի սեղան են նրանց համար, իսկ ժողովուրդը՝ մարքեթինգային ռեսուրս․ Մետաքսե Հակոբյան «Մովսեսի բնակիչների համար գիշերային կրակոցները սովորական են դարձել»․ Ոսկան Սարգսյան ՔՊ-ում «թաղման դեմքով» էին 9%-անոց իշխանությունը 9%-ով էլ աղբահանությունն է կատարում ՍԴ-ն սահմանադրությանը համապատասխան ճանաչեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը ՍԴ-ն ուղիղ արձանագրել է նաև, որ ընդհանուր հիմքերով վարույթներում բռնագանձման ենթակա է հենց այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ.փաստաբան Ընդդեմ մոռացության, ուրացման ու մանկուրտացման. «Փաստ» Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ» Գործարարներ, «գրպաններդ յուղե՛ք», Աննա Հակոբյանը դարձյալ փող է հավաքում Բռնել մտքի թոկը Հակակոռուպցիոն կոմիտեի նոր նախագահը ազատվում է սկանդալի կենտրոնում հայտնված պաշտոնյաներից

Իշխանությունն իրականացնում է երկու քաղաքականություն, որոնք սպառնում են հայկական երկու պետությունների գոյությանը. Օհանյան. Տեսանյութ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հայտարարությունը.

«Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանի գործող իշխանությունը, այսպես կոչված «խաղաղության գործընթացի» շղարշի ներքո, իրականացնում է երկու քաղաքականություն, որոնք սպառնում են հայկական երկու պետությունների գոյությանը. 1.  Արցախը հայտարարելով Ադրբեջանի մաս՝ հրաժարվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անվտանգության պաշտպանի հանձնառությունից։ 2. Գեներացնում և խրախուսում է հակառուսական տրամադրություններ՝ դրանք ուղեկցելով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական վեկտորը փոխելու կործանարար փորձերով:   Այս իշխանությունների կողմից անպատասխանատու վերաբերմունք է ցուցաբերվում այն պատմական պոտենցիալի նկատմամբ, որն առկա է հայ-ռուսական հարաբերություններում:  

Փաստ է, որ արցախահայության՝ թեկուզև նվազագույն անվտանգությունն այսօր ապահովում են ՌԴ խաղաղապահները։ Եվ հասարակական-քաղաքական գործընթացներում հակառուսական մանիպուլյացիաները չեն նպաստելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև ծառացած, նախևառաջ՝ անվտանգային խնդիրների լուծմանը։   Հայ ժողովուրդը ծանր, ճակատագրական հարվածներ է ստացել, երբ Հայաստանը վերածվել է գլոբալ աշխարհաքաղաքական ուժերի միջև բախման թատերաբեմի։ Հայաստանում այդ ուժերի միջև բախման նախադրյալների ստեղծումը կամ նրանց միջև հակասությունների խորացումը կործանարար է երկրի համար։   Հարավային Կովկասի անվտանգային ճարտարապետությունը, հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների էթնո-կրոնական կազմը, ռեսուրսները, տարանցիկ-հաղորդակցային պոտենցիալը, ինչպես նաև փոխադարձ զսպման ուժերի և միջոցների բաշխումը, պետք է նվազագույնի հասցնի ռազմական գործողությունների ռիսկը։ Առնվազն քաղաքական կարճատեսություն և արկածախնդրություն է կարծել, թե նման անվտանգային ճարտարապետություն կարելի է կերտել առանց Ռուսաստանի մասնակցության։   Հայ ժողովրդի մի էական հատված Արցախյան հակամարտության արդար կարգավորումը և թուրքական երկու հարևան պետությունների հետ խաղաղ համակեցությունը պայմանավորում է Ռուսաստանի ակտիվ ներգրավումով։ Հետևաբար, անհասկանալի և անընդունելի է տարածաշրջանում Ռուսաստանի այսօրվա «չեզոք-կառուցողական միջնորդական»  քաղաքականությունը։   Առ այդ՝ Հայաստանի իշխանությունները պարտավոր են ա) վերադառնալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հանձնառությանը, բ) դադարեցնել Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածումն ու խրախուսումը, գ) պատրաստ լինել ինքնուրույն լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները՝ մեղքը ուրիշի վրա գցելու փոխարեն։ Հայ ժողովուրդը ի վիճակի է դա անելու։  

 Կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին՝ հավատարիմ լինել տարածաշրջանում պատմականորեն ստանձնած անվտանգության հանձնառությանը, գործուն ու արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով մարդկանց և բեռների անխոչընդոտ երկկողմանի տեղաշարժը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan