Թուրքական համարանիշներով ավտոմեքենան ազատ շրջում է Երևանում․ shamshyan.com

Դիտել նաև
Բա քեզ պե՞տք է, բա մեզ պե՞տք է...․ «Փաստ»
«Վերնագրակառավարվող», մանիպուլացվող, իրականությունը չտեսնող, ստերին խաբվող․ «Փաստ»
Խստորեն դատապարտում ենք Հանրային հեռուստաընկերության գործելաոճը, պահանջում քայլեր ձեռնարկել՝ կանխելու պետության միջոցների հաշվին հանրությանը ապատեղեկացնելու քաղաքականությունը․ ՀԺՄ
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Վերին Շորժայի ուղղությամբ
Խմբակային ծեծկռտուք-դանակահարություն` Էջմիածնում
Արդեն տևական ժամանակ է ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում ականատես ենք լինում, թե ինչպես են թուրքական համարանիշներով մարդատար ու բեռնատար ավտոմեքենաները առանց խոչընդոտի երթևեկում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Անգամ եղել են դեպքեր, երբ թուրքական համարանիշներով ավտոմեքենաները խափանվել են և հայ վարորդները կանգնել և օգնություն են ցուցաբերել նրանց, մինչդեռ համացանցում բազմիցս տեսանյութեր են հրապարակվել, թե ինչպես են Թուրքիայում հայկական համարանիշներով ավտոմեքենաների նկատմամբ թուրքերը ոտնձգություն կատարում ու այդ ժամանակ հիշում ես մեծն Իսահակյանի հայտնի ու արդիական խոսքը՝ «Երբ Աստված ասաց՝ սիրիր թշնամուդ, այդժամ թուրքը չկար աշխարհում»։