Փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Դասադուլ հայտարարած ուսանողները միացան Բագրատ սրբազանին (տեսանյութ) Ուսուցիչնե’ր, դասախոսնե՛ր, դիմում ձեզ, խնդրում, հորդորում եմ՝ վաղվանից դասադուլ արեք. Բագրատ սրբազան
10
Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Շարունակեք անհնազանդության քայլերը. ընկրկելու տեղ չունենք. Բագրատ սրբազան Փաշինյանական մերժելի ռեժիմին անհնազանդությունը ծավալվում է ԵՊՀ-ում դասադուլ է. նրանք միացան պայքարին Քաղաքացիները փակել են Արարատից Երևան եկող ճանապարհը (տեսանյութ) Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (ուղիղ, տեսանյութ) Իմպիչմենտ, անհնազանդության ակցիաներ, դասադուլ, գործադուլ. պայքարը Փաշինյանի անլեգիտիմ անձնիշխանության դեմ ծավալվում է (տեսանյութ) ՆԳՆ-ն ասում է, թե հրապարակ մտած բեռնատարի վարորդն անսթափ է եղել ու չի ենթարկվել ոստիկանների պահանջներին. վարորդին ձերբակալել են Փաշինյա՞նն է հրահանգել բեռնատարը՝ բարձրացված թափքով քշել հայերի վրա. որտե՞ղ էին ու ի՞նչ էին անում նիկոլական «ոստիկանները» Պատերազմ Արցախում
«Պարոն Գյուրջինյան, մի բանտարկեք ուսանողներին, բացեք դռները»․ Բագրատ Սրբազան. Տեսանյութ Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողները միանում են Բագրատ սրբազանի առաջնորդած քայլերթին Գրիգորտ Խաչատուրովը միացավ երթին (տեսանյութ) Շարունակեք անհնազանդության քայլերը. ընկրկելու տեղ չունենք. Բագրատ սրբազան Փակել են Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին. Գևորգ Թամամյան Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել` 2001 թվականին ընդամենը 5 րոպեով․ Բագրատ սրբազան. Տեսանյութ Երկրորդ նախագահին կյանքիս մեջ մի անգամ եմ հանդիպել` 2001 թվականին ընդամենը 5 րոպեով․ Բագրատ սրբազան. Տեսանյութ Մերժվածները կարծում են, թե սրբազանի դեմ «գործ» հարուցելով կպահեն Փաշինյանին Փաշինյանական մերժելի ռեժիմին անհնազանդությունը ծավալվում է ԵՊՀ-ում դասադուլ է. նրանք միացան պայքարին Միրզոյանն ու Բայրամովը այսօր կհանդիպեն Դասադուլ հայտարարած ուսանողները միացան Բագրատ սրբազանին (տեսանյութ) Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է. Ռուբեն Մելիքյան Քաղաքացիները փակել են Արարատից Երևան եկող ճանապարհը (տեսանյութ) Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է Սահմանադրությամբ Սպառնալիքները դեր չխաղացին Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (ուղիղ, տեսանյութ) ՀՀ կառավարական ողջ կաբինետը երեկ ուշի-ուշով հետևել է զարգացումներին Իմպիչմենտ, անհնազանդության ակցիաներ, դասադուլ, գործադուլ. պայքարը Փաշինյանի անլեգիտիմ անձնիշխանության դեմ ծավալվում է (տեսանյութ) Ուսուցիչնե’ր, դասախոսնե՛ր, դիմում ձեզ, խնդրում, հորդորում եմ՝ վաղվանից դասադուլ արեք. Բագրատ սրբազան ՆԳՆ-ն ասում է, թե հրապարակ մտած բեռնատարի վարորդն անսթափ է եղել ու չի ենթարկվել ոստիկանների պահանջներին. վարորդին ձերբակալել են Փաշինյա՞նն է հրահանգել բեռնատարը՝ բարձրացված թափքով քշել հայերի վրա. որտե՞ղ էին ու ի՞նչ էին անում նիկոլական «ոստիկանները» Բագրատ Սրբազանը դուրս եկավ քննարկումից. հայտնի է՝ ինչ են քննարկել Առաջին քայլը լինելու է Ազգային ժողովով Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը հասնելը․ Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը եւս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար Բազմահազարանոց հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. Ուղիղ Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան. Տեսանյութ Սրբազանի հորդորով բազմահազար մարդիկ հնչեցրին «Հայր մեր»-ը. Տեսանյութ Մինչև հասնենք հրապարակ, պետք է իշխանությունները մտածեն, թե ինչ են անելու. Բագրատ Սրբազան. Տեսանյութ

Թալիշի շրջակայքում գտնվող Մելիք Բեգլարյանների ամրոց-ապարանքը՝ ավերման եզրին․ Լուսանկար

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացվեց նաև Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղն իր շրջակայքով: Թալիշ գյուղի շրջակայքում են գտնվում մի շարք հայտնի հուշարձաններ, այդ թվում Գյուլիստանի տիրակալներ Մելիք-Բեգլարյանների ամրոց-ապարանքը և Հոռեկավանքը: Մելիք-Բեգլարյանների ապարանքը գտնվում է Թալիշ գյուղից մոտ 4 կմ  արևմուտք, Հոռեկավանքի դիմաց՝ անտառապատ բլրալանջի արևելահայաց և հյուսիսահայաց հատվածներում: Տեղում նկատելի են երկու ապարանքների ավերակները։

Monument Watch թիմի կողմից Google Earth արբանյակային ծառայության 2022 թվականի հուլիսի 15-ին հրապարակված արբանյակային լուսանկարի քննությունը ցույց է տալիս, որ հուշարձանի տարածքում էական փոփոխություններ են  կատարվել: Նախքան 2020 թվականի պատերազմը ապարանքը թեև կիսաքանդ էր, բայց պահպանված էր համեմատաբար ամբողջական տեսքով: Կային որոշակի փլված հատվածներ, ճաքեր: Ժամանակի ընթացքում փլված հատվածները հնագիտական ուսումնասիրության չեն ենթարկվել: Առաջին և երկրորդ ապարանքների միջև անցնում էր մի նեղ կածան, որը տանում էր Հոռեկավանքի մոտ: Ադրբեջանական կողմը զգալիորեն լայնացրել է համալիրի միջով անցնող կածանը՝ կտրտելով ծառերը, ավերելով հնագիտական շերտերը և անմիջական սպառնալիք ստեղծել արևելյան ապարանքի կառույցների և աշտարակի համար: Այդ մասին փաստում են և մեր գործընկերների՝ http://caucasusheritage.cornell.edu/ կողմից ստացված արբանյակային լուսանկարները:

Ըստ արբանյակային լուսանկարների՝ ավերումը տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերից մինչև 2022 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում։

Մեր արձագանքը

Հերթական անգամ կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը շարունակում է հայկական հետքերի ոչնչացումը Արցախի գրավյալ շրջաններում: Արցախի օկուպացված տարածքում ադրբեջանական կողմը իրականացնում է մեծածավալ ճանապարհաշինարարական, ռազմական բնույթ կրող ինժեներական աշխատանքներ, որոնք վտանգում են հուշարձանները, ինչի մասին բարձրաձայնվել է բազմաթիվ անգամ՚

Հարկ ենք համարում հիշեցնել, որ «Զինված բախումների  դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիայի առաջին արձանագրության՝ գրավյալ տարածքներում արգելված է ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։ Հաագայի 1999 թվականի երկրորդ արձանագրությունը վերահաստատում է այս պահանջը և այդպիսի արարքը՝ ըստ 15-րդ հոդվածի, որակում որպես միջազգային հանցագործություն։ Մշակութային արժեքների ոչնչացման գործողություններն արգելվում են նաև Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաների և արձանագրութունների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերի և Մարդու իրավունքների պաշտպանության համաձայնագրերի կողմից»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan