Իրանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա

Դիտել նաև
Սպասվում է, որ առաջիկա օրերին Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Մենք սպասում ենք, որ պարոն Ռաիսին կայցելի Թուրքիա Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի ութերորդ հանդիպման կապակցությամբ: Տա Աստված, Ռաիսին կհանդիպի մեր նախագահի հետ»,- ասել է Ֆիդանը Թեհրանում իրանցի գործընկերոջ հետ կայացած ասուլիսի ժամանակ։
Ֆիդանը հայտնել է, որ իր գործընկերոջ հետ քննարկել է ահաբեկչության դեմ պայքարի, տնտեսական ու առեւտրային համագործակցության հետ կապված մի շարք խնդիրներ։