ԵԱՏՄ ապրանքաշրջանառության 90%-ը 2023 թվականին կլինի ազգային արժույթներով. Լավրով

Դիտել նաև
ՌԴ-ի համար ոչ բարեկամ ժողովուրդներ չկան. կան ոչ բարեկամական որոշումներ կայացնող կառավարություններ. Լավրով
Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Լավրով
Բաքուն իր հասարակությանը նախապատրաստում է պատերազմի, Երևանը՝ խաղաղության․ Սերգեյ Մելքոնյան
Սերգեյ Սմբատյանին է վերադարձվել 100 մլն դրամ գրավը
«Մենք այստեղ ենք և ոչ մի տեղ չենք անհետանալու. դա շատ գիտեն մեր գործընկերներն ու դաշնակիցները». Լավրով
2023 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ազգային և բարեկամական արժույթներով փոխադարձ առևտրաշրջանառությունը կհասնի 90%-ի:
Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը։
Ըստ Լավրովի՝ 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 76%։
«Եթե չեմ սխալվում, անցյալ տարի Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխադարձ առևտրի և փոխադարձ հաշվարկների 76%-ն արդեն իրականացվել է ոչ թե դոլարով, այլ ամենից առաջ՝ ազգային և բարեկամական արժույթներով, իսկ այս տարի սպասվում է 90 %», -ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Աղբյուր՝ Tert.am