Տիգրան Ավինյան, Հայկ Մարության, Անդրանիկ Թևանյան․ ովքեր կստանան ամենաշատ ձայները ըստ «GALLUP»-ի
![Տիգրան Ավինյան, Հայկ Մարության, Անդրանիկ Թևանյան․ ովքեր կստանան ամենաշատ ձայները ըստ «GALLUP»-ի](/timthumb.php?src=/disc/31-08-23/b5ec258083a8bf75dcb6accb95d92cb7.jpg&w=450)
Մեկնարկել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամլո ասուլիսը: Ներկայացվում են Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների վերաբերյալ «Գիշեր է, բոլորը փակում են աչքերը» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է հուլիսի 28-ից օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումները իրականացվել են հեռախոսային զանգերի միջոցով։ Հարցվել են 805 քաղաքացիներ։
Ըստ հարցման արդյունքների քաղաքացիների 15 տոկոսը պատրաստվում է ձայնը տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և Տիգրան Ավինյանին, 9,1 տոկոսը Ազգային առաջընթաց կուսակցությանը և Հայկ Մարությանին, 3,8 տոկոսը «Մայր Հայաստան» դաշինքին և Անդրանիկ Թևանյանին։ Այսպիսով օգոստոստի 3-ի դրությամբ առաջատար եռյակն հետևեյալ տեսքն ունի՝ Տիգրան Ավինյան, Հայկ Մարության, Անդրանիկ Թևանյան։
Աղբյուր՝ Politik.am
![](/disc/31-08-23/92bf51fbdf34ba75e736afb1f7227e9b.jpg)