Իրանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը․ Իրանի դեսպան
Դիտել նաև
Ի՞նչ ռիսկեր կարող են լինել Հայաստանի համար Իրանի նախագահական ընտրությունների արդյունքում
Իրանում նախագահ է ընտրվել բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը
Իրանում ընտրությունների արդյունքները վճռորոշ կլինեն երկրի ապագայի համար
Իրան. թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50%-ի շեմը, երկրորդ փուլ կլինի
Իրանում նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակը երկարաձգվել է
Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այս մասին Երևանում տնտեսական ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, գրում է Sputnik Արմենիան։
«Մենք քայլեր կձեռնարկենք այդ ուղղությամբ», - ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ Իրանը ձգտելու է զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ բոլոր ոլորտներում։
Դեսպանը նաև ընդգծեց, որ ներկայում Իրանի հետ տարեկան ապրանքաշրջանառությունը 700 մլն դոլար է կազմում, սակայն երկրները նպատակ են դրել իրենց առաջ հասցնել այն մինչև 3 մլրդ դոլարի։