Մայր Աթոռը 700 տարի է Հայաստանում է և հավիտենաբար լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով ՀՀ-ն չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան Փաշինյան Նիկոլը չունի որևէ բարոյական ու իրավական կարմիր գիծ TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ)
15
«Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը (տեսանյութ) Հայաստանում կան աշխատավարձ ստացող աշխատող աղքատներ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ. Մայր Աթոռ Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը Վենսի այցի հակառակ կողմը. խաբեություն և իրականություն (տեսանյութ) Ադրբեջանն օգնում է Փաշինյանին, բայց ժողովուրդը դեմ է իրեն․ ԱՄՆ-ն առանց Ռուսաստանի չի կարող (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին»-ը ներկայացրել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման քայլերը Պատերազմ Արցախում
Այսօր Արցախն է «փակված», վաղը Հայաստանի դուռն էլ կփակվի. Փաշինյանն ու Ալիևը պետք է դադարեցնեն Եկեղեցու հետապնդումը. Էրիխ Վոնտոբել և Ջոն Այբներ Մայր Աթոռը 700 տարի է Հայաստանում է և հավիտենաբար լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով ՀՀ-ն չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան «Մայր Հայաստան» կուսակցության համաժողովը (տեսանյութ) Առաջարկում եմ Փաշինյանին ու Ավինյանին հաշվել Երևանի փողոցների փոսերը (տեսանյութ) Փաշինյան Նիկոլը նոր խառնակչություն է մոգոնել Փաշինյան Նիկոլը չունի որևէ բարոյական ու իրավական կարմիր գիծ Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում առանձնատուն է կառուցել (տեսանյութ) Հայաստանում կան աշխատավարձ ստացող աշխատող աղքատներ․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ. Մայր Աթոռ Վեհափառին ոչ քրեական գործերով ու ոչ էլ հնարավոր կալանքով չե՛ք վախեցնի. Շարմազանով Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք․ Բագրատ Միկոյան Ո՞րն է հայկական պետական արժանապատվության սահմանը Պատրաստ եմ անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չեմ ընդունի․ Վեհափառ Քաղաքական և առավելաբար՝ բարոյական ապտակ Իմ ընկերներ Արթուր Սարգսյանը և Իգոր Սարգսյանը շարունակում են մնալ անազատության մեջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը Հայաստանի ճակատից, սակայն, այս խարանը երբեք չի մաքրվի 2026 թվականի փետրվարի 14-ը, հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է Ամոթի գործողություն. Փաշինյանի ու ՔՊ-ի դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ Շիրակի մարզում 10-ամյա աղջիկը տանը սնունդ ընդունելիս խեղդամահ է եղել Փաշինյանը վիրուս է Հայաստանի ապագայի համար․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանն առանձնատուն ունի (տեսանյութ) Հայաստանը փորձում են դարձնել փորձադաշտ ամերիկյան մոդուլային ատոմակայանի համար․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) TRIPP երաշխիք, թե` սպառնալիք (տեսանյութ) Ձեզ տուգանում են, որ իրենց պարգևավճար բաժանեն (տեսանյութ) Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով (տեսանյութ) Ավինյանի մտքի գոհարները Ազգային ինքնության վրա հարձակման «սերիաները». «Փաստ» Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են. Տեր Եսայի Հիմնի տեսահոլովակն ինչո՞վ է խանգարում Նիկոլ Փաշինյանին

ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի գործերը լավացել են. նոր մեքենա ու տուն ունի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի գործերը լավ են։ Նա 2021  թվականին անհատական բնակելի տուն է գնել Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում եւ հանդիսանում է այդ տան միանձնյա սեփականատերը։ Նա տունը գնել է 2021 թվականի սեպտեմբերին։ 

Բացի այս, ՔՊ-ական պատգամավորը հանդիսանում է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բնակարանի համասեփականատեր։ «Ժողովուրդ» օրաթերթը 2022 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկացավ, որ պատգամավորը 2021 թվականին նաեւ մեքենա է գնել՝ 2018 թվականի արտադրության Hyundai:  

Բայց այս ծախսերը, ըստ հայտարարագրի, Սիսակ Գաբրիելյանը կանխիկ դրամ չի ունեցել, սակայն բանկային հաշվին առկա նրա դրամական միջոցները կազմել են 237 հազար եւ 19 հազար դրամ։ Մեկ տարվա ընթացքում Գաբրիելյանի եկամուտը կազմել է 16 մլն 776 հազար դրամ, որից 9 մլն 543 հազար դրամը նրա աշխատավարձն է եղել, իսկ 1 մլն 982 հազարը նա ստացել է Ֆինանսների նախարարությունից որպես եկամտահարկի վերադարձ։ Բացի այդ, նա 1 մլն 250 հազար եւ 4 մլն դրամ է վերցրել բանկերից։

Ընդհանուր առմամբ, 2022 թվականի վերջին նրա վարկերի մնացորդը կազմել է 22 մլն 853 հազար դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում էլ նա 6 մլն 500 հազար դրամ է ծախսել՝ վարկը մարելու համար։ Հավելենք, որ պատգամավորի կինն աշխատում է Հանրային հեռուստաընկերությունում։ Անի Բաղդասարյանը 2021 թվականին այգետնակ է գնել Ջրվեժում եւ հանդիսանում է միանձնյա սեփականատերը։ 

Նա երեք մլն դրամի վարկ ունի եւ մեկ տարվա ընթացքում 15 մլն դրամ եկամուտ է ունեցել՝ աշխատավարձերից ու վարկերից։ Մի խոսքով, 2021թ.-ին ամուսինները առանձին-առանձին տներ են գնել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>