Երեկ նոր պաշտոնի նշանակված Կարեն Գաբրիելյանն այսօր Աննա Վարդապետյանի մեկ այլ հրամանով ազատվել է պաշտոնից
Դիտել նաև
Անկախության հռչակագիրը «բզբզալը» ՀՀ ապամոնտաժման մեկնարկ է նշանակում․ Կարեն Վրթանեսյան
«Ադրբեջանն իրեն տարօրինակ է պահում ռազմական ասպարեզում». Կարեն Հովհաննիսյան
Դուք ամբողջ կյանքում կլյուչ տվող էլ կմնաք. էս խելքով ուզում են մետրո սարքեն. Կարեն Քոչարյան
Իրանը տեղյակ է, թե ՀՀ-ին ով ինչ է փորձում պարտադրել. Կարեն Հովհաննիսյան
Թշնամին ամեն օր ամրացնում է իրեն հանձնած տարածքները․ Կարեն Ղազարյան
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ հրաման էր ստորագրել Կարեն Գաբրիելյանին Լոռու մարզի դատախազի պաշտոնից Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին փոխադրելու մասին։
Այսօր Աննա Վարդապետյանը մեկ այլ հրաման է ստորագրել՝ Կարեն Գաբրիելյանին ազատելով երեկ իր նշանակած պաշտոնից․ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 2023 թվականի փետրվարի 1-ից»:
Նշենք, որ Կարեն Գաբրիելյանը զբաղեցրել է նաև Շիրակի մարզի դատախազի պաշտոնը։