Լավրովը սարսափելի բան ասաց՝ ՀՀ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ. Միրզոյանը չժխտեց նրան (տեսանյութ) Հայոց Ցեղասպանությունից հրաժարվում են նույն սխեմայով, ինչ հանձնեցին Արցախը Քննարկում փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով
24
Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգևոր հայր. հայտարարություն Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու Փաշինյանը վախենում է Հայաստանի հանրությունից. Ստեփան Դանիելյան «Վերջին զանգը» աշխարհի վերջը չի, ախր... Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետքարտուղար Այսօր «Վերջին զանգն» է Պատերազմ Արցախում
Մի անգամ չլսեցինք, ասեն` Քոչարյանը ճիշտ էր, մենք սխալվեցինք. Բագրատ Միկոյան Մեր պետության մեջ կա գաղտնի պետություն, որը գումար է ստանում արտերկրից ․ Խաչիկյան (Տեսանյութ) Լավրովը սարսափելի բան ասաց՝ ՀՀ իշխանությանը մեղադրեց դավաճանության մեջ. Միրզոյանը չժխտեց նրան (տեսանյութ) Արցախի Հանրապետությունը նոր նախագահ կունենա Լավ բանն այն է, որ Գյումրին մերժեց գործող իշխանություններին. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Փող ունեցողի զավակին՝ փողկապ, չունեցողին՝ կասկա․ «Կարճ ասած» Նիկոլի Հայաստանում աներձագը սուրբ կենդանի է․ սրանք թուրքի պահած են (տեսանյութ) Հայոց Ցեղասպանությունից հրաժարվում են նույն սխեմայով, ինչ հանձնեցին Արցախը Արցախի խորհրդարանը նոր նախագահ ունի Պետք է հակառակն անել․ 1 տարի ծառայողը ստանա 10 միլիոն, 2 տարի՝ 20 միլիոն․ Մնացական Բիչախչյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արձագանքը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի ստահոդ հայտարարություններին Հանրայինի ամերիկյան մասնաճյուղը մինչ օրս նախարար Սիմիդյանի քրոջ «տնվորն» է․ «Հետք» ՔՊ-ականներ Հրաչյա Հակոբյանը և Հայկ Ցիրունյանը 5 օրով կմեկնեն Բուխարեստ Այսօր «Մայր Հայաստան» խմբակցության հետ մասնակցեցի Գյումրու ավագանու արտահերթ նիստին (տեսանյութ) Նոր մանրամասներ` 590.000 դոլարի գողության դեպքից. «Փաստինֆո» ՌԴ-ն անկեղծորեն հաջողություն է մաղթում Հայաստանին և Ադրբեջանին. Սերգեյ Լավրով Փաշինյանի քաղաքական նշանաբան դարձած «համառ պայքարը կոռուպցիայի դեմ» փաստորեն դարձել է դատարկ խոսք Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգևոր հայր. հայտարարություն Տավուշում ՊՆ զորամասեր սնունդ տեղափոխող «Mercedes Sprinter»-ը 2 մետր բարձրությունից ընկել «07»-ի վրա Քննարկում փոքր ու միջին բիզնեսի հիմնախնդիրների թեմայով Ըստ հավաստի աղբյուրների, մոտ օրերս Ալիևը կտրուկ հակառուսական քայլերի է գնալու «Մայր Հայաստանը» իր ժողովրդի կողքին է (տեսանյութ) 2025թ.֊ի բյուջեով ասֆալտապատման համար 4 միլիարդ դրամից ավել գումար է նախատեսված, սակայն քաղաքում այս վիճակն է (տեսանյութ) Մովսեսի բնակիչները խոշոր տրամաչափի գնդացիրների կրակահերթերի ձայներ են լսել․ լրագրող Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները. ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակ Փաշինյանը վախենում է Հայաստանի հանրությունից. Ստեփան Դանիելյան Ռուսաստանը դա չի՛ ներում. Տիգրան Քոչարյան «Վերջին զանգը» աշխարհի վերջը չի, ախր... Ադրբեջանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայության իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության աշխատանքները Հայաստան-Ադրբեջան զինված հակամարտության ռիսկը պահպանվում է․ ԱՄՆ պետքարտուղար

Սա հերթական հակաօրինական և հակասահմանադրական քայլն է․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծ օրակարգ բերելը համարում է ժողովրդավարության անունից հանդես եկող քաղաքական մեծամասնության կողմից հերթական հակաօրինական եւ հակասահմանադրական քայլը:

Aravot.am-ի հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը նախ տարակուսեց, որ հարցը քննարկման է բերվում արտահերթ նիստով, այն պարագայում, երբ իշխող ուժը որեւէ արտահերթ քննարկում չի կազմակերպել իր կողմից ու նաեւ իր ջանքերով արդեն 200 օրից ավելի շրջափակման մեջ գտնվող արցախցիների կյանքի, սոցիալական պաշտպանվածության եւ այլ իրավունքների վերաբերյալ:

Թագուհի Թովմասյանի պաշտոնանկության հարցը նման կերպ առաջ մղելը, մեր զրուցակցի կարծիքով իրավապաշտպան եւ միջազգային տարբեր կառույցների համար ևս մեկ ցուցիչ պետք է լինի՝ գործող իշխանության որակների մասով: Թեեւ, Իշխան Սաղաթելյանը հեգնանքով նկատում է, որ շատ հավանական է՝ ԵՄ ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինը կողջունի «ժողովրդավարության բաստեոն» Հայաստանի «ժողովրդավարության ջատագով» իշխանության հերթական հակասահմանադրական քայլը:

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը, ըստ Դոնթի բանաձեւի, բաժին էր ընկնում «Հայաստան» խմբակցությանը, որը փոխանցվեց «Պատիվ ունեմ» խմբակցությանը:

Հարցին՝ Թագուհի Թովմասյանի պաշտոնանկությունից հետո, ինչին իշխանությունը հաստատապես կհասնի՝ լինելով մեծամասնություն, «Հայաստան» խմբակցությունն այլ թեկնածություն կառաջադրի՞, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ ոչ:

Նա հիշեցրեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից եւ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնների շուրջ որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած զարգացումները՝ հավելելով, որ այդ ժամանակ իրենք հրաժարվեցին պաշտոններից՝ կանխելով իշխանությունների քայլերը: Իշխան Սաղաթելյանը նկատում է՝ այն ժամանակ էլ իշխանության կողմից տարբեր առաջարկներ եղեն, բայց իրենք հրաժարվեցին թեկնածություններ առաջադրել, քանի որ հարցն իրենց համար սկզբունքային է եւ իշխանությունը չպիտի թելադրի, թե ո՞ւմ կարող են պաշտոնների նշանակել:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan