Անհայտ անձը կրակել է Սլովակիայի վարչապետին. նա վիրավորվել է.Տեսանյութ 5 ամսով երկարացվել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «դավաճան և հողատու» վանկարկումներով
15
Խաբեբաներ, հարբեցողների տակ ծառայության եք մտել ու ձեռքով չխոսենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկաններին Քաղաքացիներն ամոթ վանկարկումներով են ճանապարհում Փաշինյանին պաշտպանող ոստիկաններին Դուք այլեւս իշխանություն չունեք, բասկետբոլի շիթ ստուգող ունեք. Բագրատ Սրբազան Բագրատ Սրբազանը համակիրների հետ Օպերայի մոտակայքում է. ոստիկանական մեծ ուժեր են բերվել Իշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ Ոստիկանությունը յուրովի «միացավ» հայ ժողովրդին ու որոշեց իր նախաձեռնությամբ «փակել» Օպերայի տարածքը Բացարձակ անհիմն ձերբակալվել են «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն ու ևս 4 մարդ Ի՞նչ անենք մայիսի 15-ին (այսօր). «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» «Մայր Հայաստանը» հրաժարվել է մաս կազմել Տիգրան Ավինյանի՝ Փարիզ մեկնող պատվիրակությանը Պատերազմ Արցախում
Խաբեբաներ, հարբեցողների տակ ծառայության եք մտել ու ձեռքով չխոսենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկաններին Քաղաքացիներն ամոթ վանկարկումներով են ճանապարհում Փաշինյանին պաշտպանող ոստիկաններին Անհայտ անձը կրակել է Սլովակիայի վարչապետին. նա վիրավորվել է.Տեսանյութ 5 ամսով երկարացվել է օկուպացված Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին «դավաճան և հողատու» վանկարկումներով Դուք այլեւս իշխանություն չունեք, բասկետբոլի շիթ ստուգող ունեք. Բագրատ Սրբազան Հաստատվեց իշխանության փաստացի կորուստը, մնաց դրա սահմանադրաիրավական ձևակերպումը. Ա.Ղազինյան Մհեր Մկրտչյան. Եթե սա է լեգիտիմությունը... ծիծաղելի է Ազատություն Բաքվի և Երևանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին». Ակցիա՝ Երևանում Բագրատ Սրբազանը համակիրների հետ Օպերայի մոտակայքում է. ոստիկանական մեծ ուժեր են բերվել «Մեկ էլ 1988-ին խորհրդային բանակը շրջափակեց Ազատության հրապարակը». Գեղամ Մանուկյան Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու. Կիրանցի վարչական ղեկավար Ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց. թույլ չեն տալիս, որ սպասարկեն. Տեսանյութ Իշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Ոստիկանությունն արգելել է Օպերայի շենքի հարակից սրճարաններին աշխատել. «Փաստինֆո» Երևանում բիրտ ուժ է կիրառվում ցուցարարների դեմ, մասսայական ձերբակալումներ են, սակայն Արևմուտքին կարծես անջատել են, լռություն է․ Զախարովա Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացնում Օպերայի շրջակայքում. Ուղիղ «Սրանք վտանգ են զգում առավել քան երբևէ». Սևակ Հակոբյան Փաշինյանին հեռացնելու վերջին կարևոր քայլը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Որ ինքներս մեզնից ծնկաչոք ներողություն խնդրենք Ուռուցքաբանության կենտոնի տնօրենին հեռացրել են, քանի որ թքած ունեն երեխաների կյանքերի վրա. Քրիստինե Վարդանյան Կոտայքի փոխմարզպետը գեստապոյա-ֆաշիստական տրամադրություննե՞ր ունի հայ ժողովրդի նկատմամբ Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ Ոստիկանությունը յուրովի «միացավ» հայ ժողովրդին ու որոշեց իր նախաձեռնությամբ «փակել» Օպերայի տարածքը Բացարձակ անհիմն ձերբակալվել են «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն ու ևս 4 մարդ Խորհրդարանի պաշարում կլինի՞․ ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով Կիրանցի բնակիչներն անհանգիստ են՝ չափագրողներ են գալու գյուղ Հիշեցնեմ, որ այս օրերի Հայաստանում ազգային պայքարի մասնակիցների հանդեպ կոպիտ ուժ կիրառելու կոչեր են անում նաև Ադրբեջանում և Թուրքիայում: Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն

Բուլղարական պարբերականն անուղղակիորեն բացահայտում է, որ Փաշինյանը ԱՄՆ-ի և Իսրայելի ազդեցության գործակալն է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին սկանդալային հայտարարությունից հետո, որտեղ նա խոստովանեց, որ Ղարաբաղի հարցում ավելի շատ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, քան ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ինչպես գիտեք, դժգոհության ալիք բարձրացավ թե՛ Ադրբեջանում, թե՛ Նիկոլ Փաշինյանի շրջապատում։

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ֆրանսիային, իսկ Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել Ելիսեյան պալատից՝ ստեղծված իրավիճակի հետ կապված։ Այս իրավիճակի առնչությամբ արձանագրվել է նաև Նիկոլ Փաշինյանի «գրպանի պատգամավորների» դժգոհությունը, բայց պարզվում է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը նույնպես դժգոհ են եղել Մակրոնի հայտարարությունից։ Նրանք այնքան դժգոհ մնացին, որ  որոշեցին իրենց դժգոհությունն արտահայտել «չեզոք գոտում», իսկ ավելի կոնկրետ՝ Բուլղարիայում լույս տեսնող The Sofia Globe պարբերականի էջերում։

Հասկանալի է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի արձագանքը Ղարաբաղի թեմայով քիչ է մտահոգում բուլղարական հանրությանը, այս դեպքում բուլղարական անգլալեզու մամուլն ընտրվեց որպես հարթակ, որի միջոցով ամերիկացիներն ու իսրայելցիները կարող էին իրենց դժգոհությունն արտահայտել Ֆրանսիայի նախագահի հայտարարությունների վերավերյալ:

Ինչպես գիտեք, կոնի վրա է դրված չափազանց շատ բան, և հենց դրանից է ի հայտ գալիս ԱՄՆ-ի և Իսրայելի արձագանքը։ Ամերիկացիներն ու իսրայելցիները, զոհաբերելով Ղարաբաղը, փորձում են տարածաշրջանը դուրս բերել Ռուսաստանի և Իրանի ազդեցության գոտուց։ Հասկանալի է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը քիչ են մտահոգված Հայաստանի, Ղարաբաղի և հայ ժողովրդի շահերով։ Նրանք ունեն իրենց շահերը, որոնք 100 տոկոսով համընկնում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերի հետ։

Այնուամենայնիվ, բուլղարական անգլալեզու թերթերից մեկը զարմանքով հռետորական հարց է տալիս նախագահ Մակրոնին՝ ինչո՞ւ է նա փորձում աջակցել Իրանին և Ռուսաստանին մի տարածաշրջանում, որտեղ նույնիսկ Հայաստանի ներկայիս վարչապետը հրաժարվում է աջակցել Մոսկվային և Թեհրանին:

Ըստ երևույթին, Մակրոնի խոսքերը հարվածել են ամերիկացիների և իսրայելցիների նյարդերին, բայց այս դեպքում կարևոր է մեկ այլ բան՝ հայ ժողովուրդն ընկել է տիեզերական մասշտաբով ամոթալի վիճակի մեջ, քանի որ Հայաստանի ղեկավարը սպասարկում է ամերիկացիների և իսրայելցիների շահերը, որոնք, ևս մեկ անգամ հիշեցնենք, 100 տոկոսով համապատասխանում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերին և ուղղված են Ռուսաստանի Դաշնության և Իրանի դեմ։

Սա է իրականությունը

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan