Ադրբեջանը պայմանագրեր է կնքել հեռահար հրթիռների գնման համար. Ալիև
Դիտել նաև
Ընդդեմ Փաշինյանի հրեշավոր երկընտրանքի․ բունկեր՝ առանց Ալիևի հետ ուղիղ կապի
«Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև
Փաշինյանի հետ զրույցից հետո Բլինքենը զանգել է Ալիևին
Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև
«Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև
Ադրբեջանը գնել է նոր անօդաչու թռչող սարքեր և բարձր ճշգրտության հեռահար հրթիռներ. այս մասին հայտնել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը:
««Հայրենական» (չակերտները՝ Tert.am, Արցախյան 44-օրյա պատերազմը) պատերազմից հետո նոր սպառազինությունների գնման գործընթացը շարունակվում է, և արդեն կնքվել են բազմաթիվ պայմանագրեր՝ մեր երկիր նոր անօդաչու թռչող սարքերի և ՝ մեծ կործանարար ուժով և բարձր ճշգրտությամբ հեռահար հրթիռների մատակարարման համար»,- ասել է նա։
Ալիևը հավելել է, որ այսօր Ադրբեջանի համար առաջնահերթ խնդիրներից մեկը բանակաշինությունն է, մյուսը՝ «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի» (չակերտները՝ Tert.am, Արցախի օկուպացված տարածքները) վերականգնումը:
Աղբյուր՝ Tert.am