«Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև
![«Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև](/timthumb.php?src=/disc/23-04-24/14dc4bfd31040467014d8e2be2870ac2.jpg&w=450)
Բաքուն համաձայնել է Ղազախստանի առաջարկին՝ ընդունելու Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում կայացած միջազգային խորհրդաժողովի ժամանակ։ «Ղազախստանը դիմել է մեզ՝ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկով։ Մենք համաձայնել ենք և պայմանավորվել, որ եթե Հայաստանը նույնպես համաձայնվի, ապա հանդիպումը կկայանա Ղազախստանում»,- ասել է Ալիևը։