«Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ)
26
Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Պատերազմ Արցախում
ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ

Եթե ցանկանում եք փոխել ձեր կյանքը, դրա համար կա 4 ճանապարհ. Բրայան Թրեյսին Երևանում է . Տեսանյութ

Եթե դուք ցանկանում եք փոխել ձեր կյանքը, դրա համար կա չորս ճանապարհ. հաջողության և բիզնեսի զարգացման աշխարհահռչակ փորձագետ Բրայան Թրեյսին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Երևանում հանդես եկավ սեմինարով` ներկայացնելով հաջողության հասնելու իր բանաձևը։

Բրայան Թրեյսիի խոսքով՝ առաջին ճանապարհը, որի միջոցով մարդը կարող է փոխել իր կյանքը, որոշակի բաներն ավելի շատ անելն է, որոնք ավելի լավ արդյունք են տալիս։ Իսկ երկրորդը՝ հակառակը, պետք է այն բաներն ավելի քիչ անել, որոնք վատ արդյունք են տալիս։

«Երրորդ ճանապարհը, որով դուք կարող եք փոխել ձեր կյանքը, բոլորովին նոր մի բան անել սկսելն է, և այստեղ է, որ հիմնականում տեղի են ունենում առաջընթացները, երբ դուք սկսում եք անել մի բան, որը նախկինում չեք արել: Ամեն դեպքում, սա շատ դժվար պահ է, քանի որ հաջողությունը երկու թշնամի ունի, դրանցից մեկը այսպես կոչված «կոմֆորտ զոնան» է, մարդիկ գտնվում են այդ կոմֆորտ զոնայում և որևէ բան փոխելը նրանց նյարդայնացնում է, հետևաբար նրանք շարունակում են մնալ այդ գոտում»,- նշում է փորձագետը։

Չորրորդ ճանապարհն էլ, ըստ նրա՝ որոշակի բաներ ընդհանրապես դադարել անելն է:

Բրայան Թրեյսիի երկար տարիների ուսումնասիրությունները ապացուցում են, որ հաջողության հիմնական բանալիները հստակությունն է և կենտրոնանալու կարողությունը։ Առաջին քայլն է՝ ինչպես որոշել և հասնել նպատակին: Նա համոզված է՝ եթե մարդն ունի հստակ նպատակ, ապա հաջողություն կունենա:

«Ամեն մարդ ունի ենթագիտակցություն, որը մեխանիկական վերամշակող համակարգիչ է: Ձեր ուղեղը և դուք ունեք գերգիտակցություն, որը ձեր կյանք է գրավում այն ամենը, ինչ ձեզ պետք է ձեր նպատակին հասնելու համար, եթե ձեր նպատակները հստակ են: Եվ եթե ձեր նպատակներն իսկապես հստակ են, դուք էներգիա եք ուղարկում տիեզերք, ինչի շնորհիվ ձեր կյանք եք գրավում մարդկանց, գաղափարներ, գրքեր և սեմինարներ, որոնք ձեզ գաղափարներ են տալիս, որոնք էլ ձեր կյանքն ընդմիշտ փոխելու են: Բայց ամեն ինչ սկսվում է նպատակից»,- նշեց Բրայան Թրեյսին:

Ըստ նրա՝ աշխարհում մարդկանց 20 տոկոսը աշխարհի եկամուտների 80 տոկոսն է վաստակում ՝ ցանկացած հասարակությունում, ցանկացած ոլորտում: Եթե մարդը ցանկանում է լինել այդ «թոփ 20 տոկոսում», դրա համար պետք է որոշում կայացնի:

«Կյանքում հաջողության հասնելու ճանապարհներից մեկն էլ մտքերն ու նպատակները գրառելն է. դրանք ենթագիտակցության մաս են դառնում և սկսում է աշխատել օրը 24 ժամ։ Երբ գրանցում ես նպատակներդ, դրանք իրականանում են, գուցե ոչ անմիջապես, գուցե մի քանի ամսից, մեկ տարուց կամ տարիներ անց: Համոզվելու համար` այս միջոցը կօգնի, թե ոչ, պետք է փորձել»,- ընդգծեց նա:

Լեգենդար փորձագետը Հայաստան է ժամանել skill.am հարթակի հատուկ հրավերով՝ Աշխարհի լավագույն բանախոսները Հայաստանում բացառիկ նախագծի շրջանակում որպես առաջին խոսնակ: Նա Երևանում ներկայացրեց իր լավագույն ծրագրերից մեկը՝ «Առաջխաղացման ռազմավարությունը», որը նպատակների ճիշտ սահմանման, ներքին խոչընդոտների հաղթահարման, ներքին կարողությունների բացահայտման և բիզնեսում ու կյանքում առաջխաղացում ունենալու մասին է:

Կանադական ծագումով ամերիկացի Բրայան Թրեյսին հաջողության և բիզնեսի զարգացման աշխարհահռչակ փորձագետ է: Նա ընդգրկված է Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի լավագույն 10 ամենապահանջված բիզնես թրեյներների ցանկում: Բ. Թրեյսին խորհրդատվություն է տրամադրել ԱՄՆ-ում, Կանադայում ու աշխարհի ավելի քան 70 երկրներում գործող 1000 ընկերությունների։ Նա աշխատում է բազմամիլիարդանոց շրջանառություն ունեցող ընկերությունների հետ: Նրա սեմինարներին յուրաքանչյուր տարի մասնակցում են ավելի քան 250,000 մարդ աշխարհի տարբեր երկրներից:

Բրայան Թրեյսին 30 տարուց ավելի ուսումնասիրություններ է իրականացրել, աշխատություններ է գրել և ելույթներ է ունեցել տնտեսագիտության, բիզնեսի, պատմության, փիլիսոփայության և հոգեբանության ոլորտներում: Նրա 70-ից ավելի գրքերը դարձել են բեսթսելլերներ և թարգմանվել են տասնյակ լեզուներով։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղբյուրը. Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan