Վերին Լարսի ռուսական կողմում հեղեղումներ են
![Վերին Լարսի ռուսական կողմում հեղեղումներ են](/timthumb.php?src=/disc/01-06-23/a620dc7a852cf90dce5728505e43a35b.jpg&w=450)
Հյուսիսային Օսիայում ջրհեղեղի հետևանքով ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետ եկող մայրուղին՝ ռուսական կողմում հեղեղվել է։
Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հյուսիսային Օսիա-Ալանիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։ «Հեղեղումների սեզոնի պատճառով Վերին Լարսի անցակետի շրջակայքում իրավիճակը բավականին լարված է, մայրուղին հեղեվել է։ Համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հետ եղանք վտանգավոր հատվածում»,- Telegram-ի իր ալիքում գրել է Մեյնայլոն։
Ըստ նրա՝ 2023 թվականին անձրևների ու տաք եղանակի պատճառով Թերգի (Թերեք) գետի ջրի մակարդակը բարձրացել է։
Ի դեպ, հեղեղումներից վրաց-ռուսական սահմանի վրացական կողմում առաջացած դժվարությունների մասին տեղեկություններ չկան։