Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման կադրերը Արցախը տալուց հետո ադրբեջանական զորքի համար հարթ ճանապարհ ենք բացել դեպի Երևան Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ ՊՆ
5
Մայր Աթոռն իշխանություններին կոչ է անում վերջ դնել արկածախնդրություններին «Ընտրված վարչապետը» սպառնաց ընդդիմադիր պատգամավորուհուն Գնացեք ապահով Բաքու, կամ հաճելի մի այլ մայրաքաղաք, կամ «Վարդաշեն», հե՛-ռա՛-ցե՛ք. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին «Ո՞վ ես վաբշե...»,-Փաշինյանը հոխորտաց ընդդիմադիրների հասցեին (տեսանյութ) ՈՒՂԻՂ․ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է Հայաստանն ունի Արտաքին հետախուզության ծառայություն, «թիվ 1 հետախույզն» էլ Քրիստինե Գրիգորյանն է Դրամի կտրուկ անկման պատճառները. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը Ֆրանսիան զգոն է, հայ ժողովրդի կողքին է, բարեկամ է և այլն. ի՞նչ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Արցախի նախկին ու ներկա ղեկավարների ձերբակալվելու մասին Պատերազմ Արցախում
Մայր Աթոռն իշխանություններին կոչ է անում վերջ դնել արկածախնդրություններին «Ընտրված վարչապետը» սպառնաց ընդդիմադիր պատգամավորուհուն Գնացեք ապահով Բաքու, կամ հաճելի մի այլ մայրաքաղաք, կամ «Վարդաշեն», հե՛-ռա՛-ցե՛ք. Աղվան Վարդանյանը՝ Փաշինյանին «Ո՞վ ես վաբշե...»,-Փաշինյանը հոխորտաց ընդդիմադիրների հասցեին (տեսանյութ) Արևմտյան դիվանագետների հետ հանդիպում եղել է, բայց դրանք գաղտնի բանակցություն չեն. ՌԴ պաշտոնյաներ ՈՒՂԻՂ․ Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան Ծնվել է Հենրիխ Մխիթարյանի երկրորդ երեխան Բենզինն ու դիզվառելիքը Հայաստանում աննախադեպ թանկացել են Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արայիկ Հարությունյանի ձերբակալման կադրերը Ալիևը հրաժարվել է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ «Ինքնակամ պառկել ենք դшգաղը, վերջին մեխերն ենք մեխում»… Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Հայաստանում է Ադրբեջանը յուրացրեց նաեւ Գանձասարը Քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվեք Հայաստանն ունի Արտաքին հետախուզության ծառայություն, «թիվ 1 հետախույզն» էլ Քրիստինե Գրիգորյանն է ՀՀ-ում բուժում է ստանում Արցախից բռնի տեղահանված 345 բուժառու. 102-ի վիճակը ծանր է, 37-ինը՝ ծայրահեղ ծանր «Եկեք շարունակենք այսպես. Եվրոպան կանչում է». Մխիթարյանի գրառումը Ինտերի հաղթանակից հետո Դրամի կտրուկ անկման պատճառները. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը Խստորեն դատապարտում ենք ձերբակալությունները. ՀՀ ԱԳՆ Ֆրանսիան զգոն է, հայ ժողովրդի կողքին է, բարեկամ է և այլն. ի՞նչ ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը Ինչու են կառավարության շենքի ներսում արգելապատնեշներ ամրացրել Ով է լինելու Ստեփանակերտի պարետը Նարեկ Նալբանդյանը վաճառքի է հանել «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գույքը. չի հավանել «Շուտով բերելու են հրապարակում հայ-թուրքական բարեկամության արձան դնեն». Էդուարդ Շարմազանով.Տեսանյութ Հռոմի ստատուսը խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար. Վոլոդին ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությունը տալիս է իր «պտուղները». Հազարավոր մարդիկ դեպորտ կարվեն Ինչ խոստում է տվել Նիկոլ Փաշինյանն Էրդողանին Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Արցախի նախկին ու ներկա ղեկավարների ձերբակալվելու մասին Իրենց վերջը գալու մասին արտահայտությունը բորբոքեց Ալեն Սիմոնյանին, լեզվակռիվ սկսվեց (տեսանյութ) Դուք մսխեցիք երկրի ներուժը, պաշտպանունակությունը, փոշիացրիք ներազագային հաղթանակներն ու իղձերը. Լիլիթ Գալստյան (տեսանյութ)

Ալիևը ոչ թե հակասում է Բրյուսելի պայմանավորվածություններին, այլ զարգացնում է դրանք

Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադառնալով իր սիրելի գործընկեր և համախոհ Ալիևի նախօրեի հայտարարություններին՝ տեսախցիկների համար «տարակուսանք» ցուցադրեց՝ նշելով, թե Ալիևի ասածները նշանակո՞ւմ են, որ նա հրաժարվում է Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից: Դեռ մի բան էլ իր անձնական ԱԳ նախարարին, թե՝ պարոն Միրզոյան պիտի մեր գործընկերներից այս հարցի պատասխանն ստանանք...

Մինչ Միրզոյան Արարատը «կգնա» իր գործընկերներից պատասխաններ ստանալու, նշենք պատասխանի մեր՝ թերևս ամենից ճիշտ տարբերակը: Մայիսի 28-ին կոնկրետ Արցախի հայությանն ուղղված սպառնալիքներով հայտարարություն անելով՝ Ալիևը ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվում է, այլ հակառակը՝ նա նման հայտարարություններ է անում այդ և մյուս պայմանավորվածությունների հիման վրա ու դրանք զարգացնելով:

Իսկ ինչեր է ասել Ալիևը: Իսկ նա պահանջել է, որ Արցախում լուծարվի խորհրդարանը, առհասարակ՝ պետական իշխանության մարմինները, իսկ պատգամավորները և մյուս պատկան պաշտոնյաները, թերևս բերանքսիվայր մեղա գան, որից հետո Ալիևը կմտածի՝ նրանց պատժե՞լ, թե՞ ոնց:

Ալիևի հիմնական շեշտադրումը այն է, որ միջազգային կազմակերպությունները արդեն լիովին համաձայնել են ադրբեջանական դիրքորոշման հետ՝ Ղարաբաղի հարցում: Իսկ այդ հարցում ադրբեջանական դիրքորոշումը, ինչպես հայտնի է, այն է, որ ոչ մի Ղարաբաղ էլ չկա, իսկ եթե ինչ-որ հայեր կան, ապա նրանք կա՛մ թողնում-գնում են այդ բազմահազարամյա «ադրբեջանական» հողերից, կա՛մ ադրբեջանական քաղաքացիություն են ընդունում ու այդ կարգավիճակով բնաջնջվում:

Այդ ամենից բացի, Ալիևը հայտարարել է, որ «Միացման» էջը փակված է, անջատողականության հարցը փակված է: Բառացի ասել է. «Անկախության երազանքը գնացել է կարգավիճակի հետևից։ Մենք արդեն ուղարկել ենք կարգավիճակը պետք եղած տեղը երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ»:

Ալիևն, իհարկե, թեթևակի ստել է, ինչը բնորոշ է բոլոր նիկոլականներին: Արցախի կարգավիճակի հարցը նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո փակված չի եղել, ավելին, ԵԱՀԿ ՍԽ համանախագահ ներկրների հայտարարություններում այն դեռ արծարծվում էր նույնիսկ այդ հետպատերազմական շրջանում: Անգամ 2020-ի նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությամբ այդ հարցը փակված չի եղել: Հարցը, գոնե իրենց ընկալմամբ, Ալիևն ու նրա սիրելի ծաղրածու Նիկոլ Փաշինյանը փակել են նախ, Պրաhայում՝ 2022 թվականին, փակել են Վաշինգտոնում, Բրյուսելում:

Իսկ այն, որ Ալիևը հիմա նման հայտարարություններ է անում և ուղիղ սպառնալիքներով դիմում Արցախի հայությանը, ուղիղ գծով հետևանքն է նրա ու Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանի պայմանավորվածությունների:

Ոչ թե հրաժարվում է այդ պայմանավորվածություններից, այլ դրանց հետևանք: Միաժամանակ դա, որպես հետևանք, ուղիղ գծով կապված է Նիկոլ Փաշինյանի կործանարար դիրքորոշման, այսպես կոչված՝ «խաղաղության օրակարգի» և թշնամու առաջ անընդհատ կզելու «քաղաքականության»:

Որքան Նիկոլ Փաշինյանն իջեցնում է նշաձողը, այնքան ավելի ու ավելի է բացվում Ալիևի ախորժակը, ու դա, նկատենք, օրինաչափ է: Այնպես որ, նիկոլականները, որոնց «հայրենասիրությունը» ձևակերպված է «Արցախը տանք թուրքին ու հանգիստ առուտուր անենք» փաշինյանական մտայնությամբ, թող չկասկածեն, որ Արցախի հայությանը բնաջնջելուց հետո գալու է Հայաստանի հերթը։

Ինչ վերաբերում է «ժողովրդին», ապա այն պասիվ կեցվածքով, մի քիչ էլ՝ ուրախ-զվարթ, սպասում է, թե երբ կհայտարարվի Հայաստանի լուծարման մասին, որպեսզի այդ հիմքով եվրոպաներում կամ կանադաներում վիզը ծռած ապաստան մուրա:

Արթուր Խայթ

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan