Ուզում եմ, որ Ֆրանսիան միշտ սիրի Հայաստանը, ինչպես Հայաստանն է սիրում մեզ․ Ֆրանսիայի նախկին դեսպան

Դիտել նաև
Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը փակ է. լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ՝ ուղիղ
Իշխանական վերնախավը կայցելի Սարդարապատ
Այդ օրերին մարտի դաշտում ներկայացված էր հայ ազգի անցյալ, ներկա ու ապագա փառքը
Այսօր Սարդարապատի հերոսամարտի հաղթանակի օրն է, երբ խոնարհվում ենք մեր քաջ նախնիների հիշատակի առջև
Մայիսի 28-ին Նիկոլը Սարդարապատ պետք է գնար. ասացին՝ այդ կողմի գյուղերին են ոռոգման ջուր տալիս, որ հանկարծ ճամփին չկանգնացնեն
Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը շնորհավորել է Հայաստանին Հանրապետության տոնի առթիվ։
«Այսօր՝ մայիսի 28-ին, Առաջին հանրապետության 105-րդ տարեդարձին, ուզում եմ, որ Հայաստանը կարողանա ապրել իր անկախությունը խաղաղության և բարգավաճման մեջ։ Ուզում եմ, որ Հայաստանը, որի պատմությունը չափվում է հազարամյակներով, վստահություն ունենա իր ապագայի նկատմամբ։ Ուզում եմ, որպեսզի Հայաստանը երբեք չկասկածի իր գեղեցկության, ուժերի և տաղանդների վրա։ Ուզում եմ, որ հայերը այս երկիրը հպարտությամբ նվիրեն իրենց երեխաներին։
Եվ ուզում եմ, որ Ֆրանսիայն միշտ սիրի Հայաստանը, ինչպես Հայաստանն է սիրում մեզ»: