Խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում. Ալիև

Դիտել նաև
Հույս ունենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել մինչև այս տարվա վերջ
Ընտրությունից առաջ կանաչապատման ՀՈԱԿ-ի մոտ 500 աշխատակցի պարգևավճար են տվել․ «Հետք»
Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի փոխանցած նոր առաջարկներին․ փոխվարչապետ
Թբիլիսին պատրաստ է նորից ստանձնել Երևանի և Բաքվի միջև միջնորդի դերը. Վրաստանի ԱԳ նախարար
Երևանի և Բաքվի միջև «խաղաղության» պայմանագիրը կարող է ստորագրվել արդեն հունիսի 1–ին․ Reuters
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկայում, սակայն այն դեպքում, եթե Հայաստանը կրկին չփոխի իր դիրքորոշումը, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Երևանի կողմից մեր տարածքային ամբողջականության ճանաչումից հետո խաղաղության պայմանագրի կնքման համար գործնականում լուրջ խոչընդոտներ չկան»,- նշել է Ադրբեջանի ղեկավարը։