Ճիշտ է իշխանափոխությունը, ճիշտ է հավաքական մարմին ստեղծելը․ Վարդան Օսկանյան. Տեսանյութ Ուժ և տոկունություն հայ ժողովրդին․ Ռոբերտ Քոչարյան Փաշինյանը լավ գիտի, որ ինքը փախնելու է Հայաստանից. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ
21
Արցախի պատվիրակությունը վերադառնում է Ստեփանակերտ. բանակցություններից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ. Տեսանյութ, լուսանկար Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից. թշնամու ԶՈւ–ն շարժվում է դեպի Ստեփանակերտ. Տեսանյութ Մենք պետք է կանոնավոր բանակ սարքենք քաղաքական դաշտում. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ԼՂ-ում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառում քաղաքացիների ուղղությամբ. Տեսանյութ Եթե որևէ մեկը չի ուզում գալ հրապարակ, ստիպված է լինելու գնալ խրամատ․ Անդրանիկ Թևանյան․ Տեսանյութ Քաղաքական ուժերը 36 ժամ են տալիս Նիկոլ Փաշինյանին «Հայ ժողովրդի դավաճաններին դժոխք կուղարկեն». Մեդվեդևի օգնականը պարզաբանել է նրա գրառումը Խաղաղապահներն ակտիվորեն աշխատում են ԼՂ-ում հակամшրտությունում ներգրավված բոլոր կողմերի հետ՝ ամեն ինչ անելով խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար. Պուտին Մարդիկ արդեն հավաքվում են Հանրապետության հրապարակում. Տեսանյութ Պատերազմ Արցախում
«Հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել». Գարեգին Բ Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարը, որի ենթակաները մեղավոր են խաղաղապահների սպանության համար, հեռացվել է Բոլոր եկեղեցիներում երեք ժամը մեկ հնչում են զանգերը՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի. Տեսանյութ Ալիևը ներողություն է խնդրել Պուտինից և ցավակցություն հայտնել ռուս խաղաղապահների մահվան համար Պուտինն Ալիևի հետ զրույցում կարևորել է ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության պահպանումը Արցախի պատվիրակությունը վերադառնում է Ստեփանակերտ. բանակցություններից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ. Տեսանյութ, լուսանկար ՔՊ-ականները պետք է պատժվեն ցեղասպանության իրականացման համար Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից. թշնամու ԶՈւ–ն շարժվում է դեպի Ստեփանակերտ. Տեսանյութ Մենք պետք է կանոնավոր բանակ սարքենք քաղաքական դաշտում. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ «Reuters»-ն աղավաղել է Պարույր Հովհաննիսյանի միտքն ու շփոթել ԱԳ փոխնախարարներին. ՀՀ ԱԳՆ Ճիշտ է իշխանափոխությունը, ճիշտ է հավաքական մարմին ստեղծելը․ Վարդան Օսկանյան. Տեսանյութ «Մարդու ապրել չի գալիս»,- հաճախ լսում ենք այս օրերին. դա հենց թշնամու նպատակն է Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը․ կրակում են՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ Սա իմ անձնագրի վերջին էջն ա, Հայաստան ջան Ալմաթայի հռչակագրից հրաժարվելու մասին կոչերը Հայաստանի անկախությունից ու տարածքային ամբողջականությունից հրաժարվելու կոչեր են. Փաշինյանի ուղերձը. Տեսանյութ «Ստեփանակերտում սկսվել են կրակոցները». Դավիթ Թորոսյան ՀՀ-ն միայնակ է թողել Արցախին Բաքվի դեմ, ոչ մեկ իրավունք չունի մեղադրել նրանց թուղթ ստորագրելու համար. Տեսանյութ Խաբված եւ դավաճանված Արցախցիներ... Ցեղասպանություն. Կադրեր Մեր դիմացի շենքում ադրբեջանցիներն արդեն տնավորվել են․ արցախցի «Լակոտներ», «Ինչի՞ եք դավաճանի կողքին». լեզվակռիվ ԵԿՄ–ականների և զոհվածների հարազատների միջև. Տեսանյութ Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտում լույսը այսպես է բացվել, ամենուր ծխի հոտ է գալիս, հոսանք չկա «Ադրբեջանն ու Թուրքիան միշտ իրար հետ են». տեղի է ունեցել Էրդողան-Ալիև հեռախոսազրույց Քիմ Քարդաշյանը կոչով դիմել է ԱՄՆ կառավարությանը Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղից այս զույգերը անհետ կորել են. Եթե տեսել եք, խնդրում եմ, մի բան ասեք 3 բան, որոնք բացարձակ ճշմարտություն են Իրանը և ՌԴ-ն դեմ են Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի առկայությանը. Շոյգուի և Աշտիանիի հայտարարությունը Սեղաններին զինվորի ու հայրենիքի կենաց են խմում, բայց դա «բաժակի հայրենասիրություն ա» Ուժ և տոկունություն հայ ժողովրդին․ Ռոբերտ Քոչարյան ՇՏԱՊ ու ԿԱՐԵՎՈՐ Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին

Այսօր Սուրբ Հարության 50-րդ օրն է, Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն տոներից մեկն է՝ Հոգեգալուստը

Այսօր Սուրբ Հարության 50-րդ օրն է, ինչը նշանակում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մեծագույն տոներից մեկն է՝ Հոգեգալուստը։

Հրաշափառ Հարությունից հետո Հիսուս Քրիստոս խոսեց Սուրբ Հոգու մասին և ասաց. «Առե՛ք Սուրբ Հոգին…» (Հովհ. 20։22)։ Քրիստոս նաև Իր Համբարձումից առաջ պատվիրեց նստել Երուսաղեմում, մինչև երկնքից զորություն ստանալը: Ահա այդ է պատճառը, որ Համբարձումից տասն օր անց ենք նշում Հոգեգալուստը՝ Սուրբ Հոգու էջքը։

Ո՞վ է Սուրբ Հոգին

Սուրբ Երրորդության երրորդ անձը՝ Հոր և Որդու հետ ամբողջություն կազմողը։ Նա ևս կատարյալ է։ Սուրբ Հոգին ծնունդ չէ, այլ բխում է Հայր Աստծուց, Էակից է Հորն ու փառակից է Որդուն: Որդին՝ Քրիստոս բացատրեց. «Իսկ Մխիթարիչը` Սուրբ Հոգին, որին Հայրը կուղարկի Իմ անունով, Նա ձեզ ամեն բան կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ Ես ասացի ձեզ» (Հովհ. 14:26): Սուրբ Հոգին մխիթարում է ու պահպանում մեզ՝ մինչև Քրիստոսի Գալուստը։

Սուրբ Հոգին ուսուցանում է և ուղղորդում դեպի Աստված, լույսը, բարին։

Սուրբ Հոգին հիշեցնում է, սակայն չի դատում՝ թողնելով այդ Երկնային Դատավորին։ Միաժամանակ հեռու է պահում ամեն տեսակ մեղքից, չարից, որպեսզի ճանաչենք և սպասենք Տիրոջը։

Ինչպե՞ս եկավ Սուրբ Հոգին

Սուրբ Հոգու գալուստը նկարագրված է Գործք առաքելոցում․ «Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ, միատեղ էին: Եվ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն` սաստիկ հողմից եկած ձայնի նման. և լցրեց այն տունը: Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ` նման բոցեղեն լեզուների, որոնք նստեցին յուրաքանչյուրի վրա: Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք 2:1-4):

Աստվածաշնչյան այս հատվածում նշվում է, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր ներկա էին, զարմացան` յուրաքանչյուրն իրեն հարազատ լեզուն լսելով:

Շնորհներ և Սուրբ Հոգի

Շնորհներն ու Սուրբ Հոգին կապված են, սակայն չեն նույնացվում, քանի որ շնորհները բխում են Սուրբ Հոգուց։ Սուրբ Հոգին Տիրոջ հարությունից յոթ շաբաթ հետո իջավ առաքյալների վրա, ինչը ակնարկում է Սուրբ Հոգու յոթնարփյա շնորհները, որոնք տրվեցին առաքյալներին: Դրանք են` իմաստությունը, գիտությունը, զորությունը, հանճարը, խորհուրդը, աստվածպաշտությունը և երկյուղը:

Այսօր Հոգեգալուստ է։ Քրիստոսի Համբարձումից բխող լույսով մաքրե՛նք մեր հոգիները՝ այնտեղ տեղ տալով Սուրբ Հոգուն՝ Մխիթարչին։ Սպասումը, որ Քրիստոս թողեց մեզ, նույնպես լցված է Աստծո հանդեպ սիրով, Աստծո ներկայությամբ՝ ի դեմս Սուրբ Հոգու։ Սուրբ Երրորդությանը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հղենք մեր աղոթքները՝ զգալով Նրանց ներկայությունը մեր հոգիներում, մեր սրտերում ու կյանքում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan